Պլաստիկություն (արվեստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլաստիկություն (այլ կիրառումներ)
Պլաստիկություն, պլաստիկա (լատին․՝ sculptura, sculpo- քանդակել, ձևավորել) արվեստում, քանդակագործությանը ներհատուկ որակական հատկանիշ, ծավալաձևերի գեղարվեստական արտահայտչությունը, ծեփակերտվածքի գեղարվեստական ամբողջությունը, կերպարային հավաստիությունը, համամասնությունների ներդաշնակ զուգորդումը։
Լայն առումով վերաբերում է ծավալաձևի արտահայտչականությանը տարածական արվեստներում։ Ավելի լայն առումով պլաստիկություն քանդակայնություն, ցայտունություն, հստակություն (այդ թվում՝ պոեզիայում, երաժշտության մեջ, գրական շարադրանքում) և ընդհանրապես կերպարի ներդաշնակ միասնություն, գեղեցիկի շոշափելի դրսևորում է։
Տերմինի կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերմինը օգտագործվում է նաև իր ֆիզիկական նշանակությամբ՝ ճնշման տակ նյութի այլ ձև ընդունելու (ձևառնություն) և այն պահպանելու հատկությունը (օրինակ, քանդակային փափուկ նյութերի՝ կավի, մոմի, պլաստիլինի պլաստիկություն, յուղաներկի ֆակտուրայի, գունաբծի պլաստիկություն)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործության հանրագիտարան
- Քանդակագործության բացահայտման պատմությունը
- Աշխարհում ամենաթանկ քանդակները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 322)։ |