Ջեյմս Գոսլինգ
Ջեյմս Գոսլինգ անգլ.՝ James Gosling | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1955 (69 տարեկան) Քելգերի, Ալբերթա |
Բնակության վայր(եր) | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | կանադացի |
Մասնագիտություն | գյուտարար, բլոգեր, ծրագրավորող, գրող և համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | |
Գործունեության ոլորտ | google? |
Անդամակցություն | Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[2] |
Ալմա մատեր | |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Բոբ Սփրոուլ[4] |
Ինչով է հայտնի | Ջավա |
Պարգևներ | |
Կայք | nighthacks.com |
James Gosling Վիքիպահեստում |
Ջեյմս Արթուր Գոսլինգ (անգլ.՝ James Gosling, մայիսի 19, 1955[9], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի համակարգչի մասնագետ։ Հայտնի է, որպես Ջավա ծրագրավորման լեզվի հիմնադիր։
Կրթուրթյուն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Գոսլինգը ստացել է բակալավրի աստիճան Քելգերի համալսարանում[10]։ Իր դոկտորի աստիճանով աշխատելու ընթացքում նա գրել է Իմաքսի իր տարբերակը, որը կոչվել է Գոսմաքս։ Մինչ Սան Միկրոսիսթեմին միանալը, նա Կարնեգի Մելոն համալսարանում կառուցել է մի քանի պրոցեսորներ ունեցող համակարգչային ծրագիր[11] Յունիքսի համար։ Կարնեգի Մելոն համալսարանում նա նաև զբաղվել է մի քանի այլ ծրագրերով նույնպես։
1984 և 2010 թվականներին Գոսլինգը միացել է Սան Միկրոսիսթեմին։ Նա հայտնի է որպես Ջավա ծրագրավորման լեզվի հայր[12][13]։ Նրա մոտ Ջավա ծրագրավորման լեզուն ստեղծելու գաղափարը հղացել է, այն ժամանակ, երբ նա կազմելիս է եղել մեկ այլ սպորտային ծրագիր։
2010 թվականի ապրիլի 2-ին Գոսլինգը հեռանում է Սան Միկրոսիսթեմից, որը ձեռք էր բերվել Օրեյքլ կորպորացիայի[12] կողմից։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նա հեռացել, Գոսլինգը նշում է վճարման, կարգավիճակի, որոշումների ընդունման ունակության, դերի փոփոխության խնդիրները[14]։ Գոսլինգը Օրեյքլին վերաբերող մի շարք քննադատական կարծիքներ է ունեցել մի քանի հարցազրույցներում։ Գոսլինգը հարցազրույցներից մեկում նույնիսկ նշել է, որ Օրեյքլը հաճույք է ստանում տեսնելով Սանի և Գուգլի միջև մցակկցային վեճերը[13]։
2011 թվականի մարտի 28-ին Ջեյմս Գոսլինգը իր բլոգում հայտարարում է, Գուգլը վարձել է իրեն[15]։ Հինգ ամիս անց, նա հայտարարում, որ միացել է Լիքուիդ Ռոբոտիքսին[1]։ Իսկ մայիսի 22-ին Գոսլինգը իր Ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կմիանա Ամազոնին։
Գոսլինգը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սքեյլա ընկերությանը։
Հայտնի է, որ Գոսլինգը շատ է սիրում ապացուցել բազմաթիվ անհայտներով հավասարումներ։ Նրա ամենասիրելի թիվը, դա 2-ի քառակուսի արմատն է, որը իռացիոնալ թիվ է։ Նա իր գրասենյակում ունի √2-ի առաջին 1000 թվանշանների շրջանակի մեջ վերցված պատկերը[16]։
Ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոսլինգը ի սկզբանե հայտնի էր, որպես Գոսլինգ Իմաքսի (Գոսմաքս) հեղինակ, ինչպես նաև իր NeWS- ի պատուհանների համակարգով, որը կորցրեց X Window-ը, քանի որ Սանը չէր կարող տրամադրել բաց կոդերով լիցենզիա։ Նա ընդհանուր առմամբ նախագծել է Ջավա ծրագրավորման լեզուն 1994 թվականին[17][18][19]։ Գոսլինգը ստեղծել է Java- ի յուրօրինակ ձևավորում և կառուցել լեզվի բնօրինակը կազմող վիրտուալ մեքենա[20], որը հայտնաբերել է Գոսլինգը։ Սանում Ջավային տանող աշխատանքում նա տեսավ, որ բոլոր ծրագրերում օգտագործվում են նույնատիպ համակարգեր։
Իր ձեռքբերման համար Միացյալ Նահանգների Ինժեներական Ազգային ակադեմիան ընտրեց նրան որպես օտարերկրյա միության անդամ[21]։ Գոսլինգի մեկ այլ ներդրում էր «bundle» հաղորդումը, որը մանրամասնորեն նկարագրում էր Բրայան Քերնինիանի և Ռոբ Պիկի «The Unix Programming Environment» գիրքը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվական՝ պարգևատրվել է <<Տնտեսագետը>> ինովացիոն մրցանակով[22]։
- 2002 թվական՝ պարգևատրվել է <<Հուրը>> մրցանակով[23]։
- 2007 թվական՝ Կանադայի խորհրդի կողմից պարգևատրվել է երկրորդ ամենաբարձր քաղաքացիական մրցանակով[24]։
- 2013 թվական՝ դառնում է ACM-ի անդամ[25]։
- 2015 թվական՝ պարգևատրվում է IEEE մեդալով[26]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 I've moved again : On a New Road. Nighthacks.com. Retrieved on 2016-05-17.
- ↑ 2,0 2,1 https://www.acm.org/media-center/2013/december/acm-names-fellows-for-computing-advances-that-are-transforming-science-and-society
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ջեյմս Գոսլինգ Mathematics Genealogy Project կայքում
- ↑ https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
- ↑ https://awards.acm.org/award_winners/gosling_9843418#149
- ↑ https://awards.acm.org/award_winners/gosling_9843418#158
- ↑ https://www.aaas.org/sites/default/files/AnnualReports/2009/aaas_ann_rpt_09l_fellows.pdf
- ↑ http://www.computinghistory.org.uk/det/1793/james-gosling/
- ↑ http://nighthacks.com/roller/jag/resource/bio.html
- ↑ James Gosling mentioned a multiprocessor Unix in his statement during the US vs Microsoft Antitrust DOJ trial in 1998 «DOJ/Antitrust». Statement in MS Antitrust case. US DOJ. Վերցված է 2007 թ․ փետրվար-ին.
- ↑ 12,0 12,1 Guevin, Jennifer. (2010-04-10) Java co-creator James Gosi leaves Oracle Արխիվացված 2013-12-16 Wayback Machine. News.cnet.com. Retrieved on 2012-02-21.
- ↑ 13,0 13,1 Shankland, Stephen. (2011-03-28) Java founder James Gosling joins Google | Deep Tech – CNET News Արխիվացված 2013-12-13 Wayback Machine. News.cnet.com. Retrieved on 2012-02-21.
- ↑ Darryl K. Taft. (2010-09-22) Java Creator James Gosling: Why I Quit Oracle. eWEEK.com
- ↑ Next Step on the Road. Nighthacks.com. Retrieved on 2016-05-17.
- ↑ https://www.youtube.com/watch?v=9ei-rbULWoA
- ↑ Allman, E. (2004). «Interview: A Conversation with James Gosling». Queue. 2 (5): 24. doi:10.1145/1016998.1017013.
- ↑ Gosling, J. (1997). «The feel of Java». Computer. 30 (6): 53–57. doi:10.1109/2.587548.
- ↑ «Sun Labs-The First Five Years: The First Fifty Technical Reports. A Commemorative Issue». Ching-Chih Chang, Amy Hall, Jeanie Treichel. Sun Microsystems, Inc. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Gosling, James (2004 թ․ օգոստոսի 31). «A Conversation with James Gosling». ACM Queue. ACM. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին. «At Sun he is best known for creating the original design of Java and implementing its original compiler and virtual machine.»
- ↑ «NAE Members Directory – Dr. James Arthur Gosling». NAE. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
- ↑ The 2002 Economist Innovation Award Winner Արխիվացված 2012-04-22 Wayback Machine.
- ↑ Winners of the USENIX Lifetime Achievement Award.
- ↑ «Governor». Արխիվացված է օրիգինալից February 7, 2008-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.. February 20, 2007
- ↑ ACM Names Fellows for Computing Advances that Are Transforming Science and Society Արխիվացված 2017-09-15 Wayback Machine, Association for Computing Machinery, accessed 2013-12-10.
- ↑ http://www.ieee.org/documents/von_neumann_rl.pdf IEEE John von Neumann Medal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- James Gosling's personal weblog
- Presentation
- Slide show depicting Gosling's life
- The Process of Innovation
- James Gosling interview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գոսլինգ» հոդվածին։ |
|