Ջրոսպ
Ջրոսպ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ряска малая (Lemna minor) | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
| ||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lemna L., 1753 | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Lemna minor L., 1753 — Ряска малая | ||||||||||
|
Ջրոսպը կամ ձկնոսպ, գորտնբույս (լատին․՝ Lémna) ջրոսպազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույս է։ Հայտնի է 10 տեսակ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 5 տեսակ՝
- Ջրոսպ փոքր (L. minor),
- Ջրոսպ եռմասնյա (L. trisulca),
- Ջրոսպ ուռուցիկ (L. gibba),
- Ջրոսպ բազմարմատ (L. polyrhiza) և այլն։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանր, ջրի մեջ սուզված կամ մակերեսին լողացող կլորավուն կամ երկարավուն, կանաչ թիթեղիկներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ մազանման արմատ։ Վերջինս, բացի սննդանյութերի յուրացումից, կատարում է նաև խարիսխի դեր և պահպանում է թիթեղի հավասարակշռությունը ջրի երեսին։ Թիթեղները ձևավորված ընձյուղներ են և տերևի ֆունկցիա են կատարում։
Ջրոսպը ծաղկում է հազվադեպ (ամռանը)։ Ծաղիկները միասեռ են, առանց ծաղկակալի, առաջանում են թիթեղի եզրին գտնվող խորշերում (պարկերում)։
Պտուղն ունի 1-7 սերմ։ Շատ արագ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, հաճախ ծածկում ամբողջ ջրի մակերեսը։ Աշնանը (մինչև ցրտերը) ջրոսպի թիթեղի միջբջջային տարածություևները լցվում են ջրով, և այն իջնում է ջրամբարի հատակը։ Գարնանը նորից ջրի երես է բարձրանում և շարունակում բազմանալ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուր՝ ամբողջությամբ պատվախ ջրոսպով (Տավրիկյան այգու ջրանցքում, Սանկտ Պետերբուրգում) |
Հանդիպում են բոլոր երկրներում, ինչպես չոր, այնպես էլ արևադարձային կլիմաներում, միայն մաքուր ջրերում են հանդիպում։
Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև 2400 մ բարձրություններում գտնվող քաղցրահամ ջրերում՝ լճերում, լճակներում, գետերում, ջրամբարներում, կանգնած և դանդաղահոս ջրերում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրոսպը ջրային միջատների, թռչունների, խոզերի կեր է։ Նպաստում է մոծակների վերացմանը (Ջրոսպով ծածկված ջրամբարներում մոծակների թրթուրներ չեն զարգանում)։
Օգտագործվում է նաև որպես գեղազարդիչ բույս՝ պարտեզագործության մեջ, ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում։ Բազմարմատ ջրոսպը հանդիպում է Արմավիրի և Արարատի (Սևջուր գետի ափերին, Մեծամոր լճում), Լոռու (Պարզ լճում) մարզերում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասը ունի 13 տեսակ[1].
- Lemna aequinoctialis Welw.
- Lemna disperma Hegelm.
- Lemna gibba L.
- Lemna japonica Landolt
- Lemna minor L.
- Lemna minuta Kunth
- Lemna obscura (Austin) Daubs
- Lemna perpusilla Torr.
- Lemna tenera Kurz
- Lemna trisulca L.
- Lemna turionifera Landolt
- Lemna valdiviana Phil.
- Lemna yungensis Landolt
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тахтаджян А. Л. Система магнолиофитов. Наука, 1987. — 439 с.
- Кузенева О. И. Род 244. Ряска — Lemna // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 492—494. — 636 + XXV с. — 5175 экз.
- Cross, J.W. (2006). The Charms of Duckweed.
- Landolt, E. (1986) Biosystematic investigations in the family of duckweeds (Lemnaceae). Vol. 2. The family of Lemnaceae - A monographic study. Part 1 of the monograph։ Morphology; karyology; ecology; geographic distribution; systematic position; nomenclature; descriptions. Veröff. Geobot. Inst., Stiftung Rübel, ETH, Zurich.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lemna Արխիվացված 2013-07-03 Wayback Machine։ сведения о таксоне на сайте The Plant List.(անգլ.)
- Lemna Ecotox testing Duckweed growth inhibition tests and standardisation Արխիվացված 2006-08-31 Wayback Machine
- OECD Guideline for Lemna Test Արխիվացված 2016-01-07 Wayback Machine
- USDA Plants Profile: North American Species
- Jepson Manual Treatment: Lemna
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ» հոդվածին։ |
|
|