Սղոց

Սղոց
Ենթակատեգորիագործիք
 • կտրող գործիք Խմբագրել Wikidata
Կիրառությունըմշակում կտրելով Խմբագրել Wikidata
Օգտագործողատաղձագործ Խմբագրել Wikidata
Կազմված էսղոցի ատամ, սղոցի սայր Խմբագրել Wikidata
Սղոց

Սղոց, ձեռքի կտրող գործիք կամ մեքենա (հաստոցփայտանյութի, մետաղի կամ այլ նյութերի սղոցման կամ կտրատման համար։ Փայտանյութի սղոցման համար, կատարվող աշխատանքից կախված, օգտագործում են ձեռքի սղոցներ, լայնակի և օղակավոր (լայնակի սղոցման համար), աղեղնավոր (երկայնակի և կորագիծ սղոցման համար), ձեռնասղոցներ և նրբասղոցներ (հյուսնատաղձագործական աշխատանքների համար)։ Անտառանյութի արդյունաբերական մշակման դեպքում կիրառվում են մեխանիկական հաղորդակով (բենզինային կամ էլեկտրական շարժիչից) սղոցներ։ Մետաղե խողովակների, տեսակավոր գլանվածքի կտրատման, վերնուկի կտրման, թերթերից նախապատրաստուկներ ձևելու համար ծառայում են հետևյալ սղոցները սկավառակավոր՝ այդ թվում շփման և հղկանյութային (կտրումը պտտվող սկավառակով) սղոցներ, ձեռնասղոցներ (կտրումը ձեռնասղոցային սղոցաթերթով), ժապավենային սղոցներ (կտրումը անվերջ ճկուն պողպատե ատամնավոր սղոցաթերթով)։ Կիրառվում են նաև հաղորդակով ձեռքի սղոցներ։ Տաքացված նախապատրաստուկների կտրման համար օգտագործում են այնպիսի սղոցներ, որոնց սկավառակը պտտվում է մեծ հաճախականությամբ։


Ընթերցե՛ք «սղոց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 450