Բենեդիկտ Սպինոզա

Բենեդիկտ Սպինոզա
եբրայերեն՝ בָּרוּךְ שְׂפִּינוֹזָה
լատին․՝ Benedictus de Spinoza
պորտ.՝ Benedito de Espinosa
Ծնվել էնոյեմբերի 24, 1632(1632-11-24)[1][2][3][…] Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]
Մահացել էփետրվարի 21, 1677(1677-02-21)[1][2][3][…] (44 տարեկան) Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]
բնական մահով
ԳերեզմանNieuwe Kerk[6]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Ուղղությունռացիոնալիզմ և Արևմտյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաշնչի թարգմանիչ, grinder of lenses, քաղաքագետ, քերական և աստվածաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, բարոյագիտություն, իմացաբանություն և մետաֆիզիկա
ԱնդամակցությունCollegiants?
Տիրապետում է լեզուներինլատիներեն[7], եբրայերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և հոլանդերեն[8]
Ազդվել էՌենե Դեկարտ, Պարմենիդես, Մայմոնիդ, Քսենոփանես, Նիկոլո Մաքիավելի, Իբն Տուֆեյլ, Նիկոլյա Մալբրանշ, Ջորդանո Բրունո, Ֆրենսիս Բեկոն, Թոմաս Հոբս, Իբն Ռուշդ, Դեմոկրիտես, Էպիկուրոս, Տիտուս Լուկրեցիուս Կարուս, Hasdai Crescas?, Ավիցեննա, Պլատոն և Արիստոտել
ՀայրMiguel de Espinoza?
ՄայրHanna Debora d'Espinoza?
ՈւսուցիչFranciscus van den Enden?[5]
ԱշակերտներԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Ստորագրություն
Изображение автографа
 Benedictus de Spinoza Վիքիպահեստում

Բենեդիկտ Սպինոզա (կամ Բարուխ Սպինոզա) (Spinoza, d՝ Espinosa) նոյեմբերի 24, 1632(1632-11-24)[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - փետրվարի 21, 1677(1677-02-21)[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]), հոլանդացի փիլիսոփա, աթեիստ։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել Ամստերդամի հրեական համայնքից (1656

«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատ ճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները. դրանց բազմազանությունը կազմում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված-բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։

Մարդու մասին Սպինոզայի ուսմունքի համար էական է նրա մեխանիստական դետերմինիզմը, քանի որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի այն առաջ բերող բնական պատճառների շղթան, ապա համընդհանուր պատճառականությունը համընկնում է անհրաժեշտության հետ, այստեղից էլ՝ մարդու, որպես բնության մի մասի, բոլոր գործողությունների անհրաժեշտ պատճառական պայմանավորվածությունը։ Իր մարմնով, զգացմունքներով ու կրքերով մարդն այդ անհրաժեշտության ստրուկն է, բայց բանականության շնորհիվ նա ճանաչում է իրերի օբյեկտիվ անհրաժեշտ ընթացքը և ըստ այդմ կառուցում իր գործողությունները՝ ազատվելով կույր ուժերի հարկադրանքից։ Ուրեմն, ազատությունը հակադրվում է ոչ թե անհրաժեշտությանը, այլ հարկադրանքին, ազատությունը ճանաչված անհրաժեշտությունն է։ Դրան համապատասխան, պետությունը, ծագելով հասարակական դաշինքի հիման վրա, կոչված է սահմանափակելու մարդկանց կրքերի վրա հիմնված գործողությունները և հնարավորություն տալու, որ մարդիկ գործեն բանականությամբ, այսինքն՝ ազատորեն։

Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են (վերաբերում են առանձին առարկաների դասին), ուստի կարող են սխալ լինել։ Ճշմարիտ ընդհանրացումների աղբյուր է խելքը՝ բանախոհությունը և բանականությունը, որով հետև դրանց միջոցով ճանաչվում են բոլոր մարմինների համար ընդհանուր (ուստի և ճանաչող անհատից չկախված) տարածական մեխանիկական հատկությունները։ Վերջապես, ինտուիտիվ գիտելիքները վերաբերում են սուբստանցի ձևական հատկություններին և արտահայտվում են սահմանումների, պոստուլատների ու աքսիոմների մեջ, որոնց ճշմարտությունը պարզորոշ և ինքնակնհայտ է, եթե մենք հասկանում ենք օգտագործված բառերի իմաստները։

Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է Ռենե Դեկարտի փիլիսոփայության հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662 - 75, հրատարակվել է 1677)։ Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII - XVIII դդ. ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայության որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանական դասական փիլիսոփայությունը, առանձնապես Գեորգ Հեգելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Սպինոզա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Սպինոզա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։