Ստամբուլի հնագիտական թանգարան
Ստամբուլի հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնագիտական թանգարան, ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Թուրքիա Ստամբուլ |
Տեղագրություն | Ստամբուլ և Ֆաթիհ |
Ղեկավարության նստավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Հասցե | Osman Hamdi Bey Yokuşu Sokak, Gülhane |
Հիմնադրվել է | հունիսի 13, 1891 |
Այցելուներ | 449 881 մարդ (2014)[1] |
Կայք | muze.gov.tr/muze-detay?SectionId=IAR01&DistId=IAR |
![]() | |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/DSC04241_Istanbul_-_Museo_archeologico_-_Foto_G._Dall%27Orto_28-5-2006.jpg/250px-DSC04241_Istanbul_-_Museo_archeologico_-_Foto_G._Dall%27Orto_28-5-2006.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Istanbul_-_Museo_archeol._-_Trattato_di_Qadesh_fra_ittiti_ed_egizi_%281269_a.C.%29_-_Foto_G._Dall%27Orto_28-5-2006.jpg/220px-Istanbul_-_Museo_archeol._-_Trattato_di_Qadesh_fra_ittiti_ed_egizi_%281269_a.C.%29_-_Foto_G._Dall%27Orto_28-5-2006.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/View_in_the_Collection_of_the_Istanbul_Archaeology_Museum.jpg/220px-View_in_the_Collection_of_the_Istanbul_Archaeology_Museum.jpg)
Ստամբուլի հնագիտական թանգարան (թուրքերեն՝ İstanbul Arkeoloji Müzesi), թանգարան, որը գտնվում է Ստամբուլում։ Թանգարանը գտնվում է Սարայբուրնուում` Գյուլհանե այգու և Թոփքափը ամրոցի հարևանությամբ։ Բաղկացած է երեք թանգարաններից` հիմնական թանգարան, Հին Արևելքի թանգարան և իսլամական արվեստի թանգարան։ Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 3 միլիոն ցուցադրանմուշ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնվել է 19-րդ դարում` թուրք անվանի նկարիչ և հնագետ Օսման Համդի բեյի նախաձեռնությամբ։ Ցուցադրանմուշների մի մասը նախկինում պահվել է Սուրբ Իրինայի տաճարում։ Հիմնական մասնաշենքի կառուցումը սկսվել է 1881 թվականին՝ ֆրանսաթուրք ճարտարապետ Ալեքսանդր Վոլլորի նախաձեռնությամբ։ Կառուցումն ավարտվել է 1902 թվականին։ Թանգարանը բացվել է 1891 թվականի հունիսի 13-ին։ 1903 և 1907 թվականներին ավելացվել են աջ և ձախ մասնաշենքերը, ինչից հետո կառույցը ստացավ իր ներկայիս տեսքը։
Այն կառույցը, որտեղ տեղակայված է Հին Արևելքի թանգարանը, սկզբնական շրջանում եղել է կերպարվեստի դպրոց։ Հետագայում այն վերածվել է թանգարանի, որի բացումը տեղի է ունեցել 1935 թվականին։ 1963 թվականին թանգարանի շենքը փակվել է վերանորոգման և շահագործման հանձնվել միայն 1974 թվականին։
Ցուցադրանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ունի ցուցադրանմուշների հարուստ հավաքածու։ Ամենահայտնիներից են`
- Սիդոնի սարկոֆագ` Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից դրվագներով
- Լացող կնոջ սարկոֆագը Սիդոնից
- Թաբնիթ III-ի և Սատրապի սարկոֆագները
- Լիկիական գերեզմանաքար
- Էֆեբոսի արձանը
- Պերգամոնի Զևսի տաճարի արձանների մնացորդներ
- Առյուծի արձանը։ Միակ բանը ինչը մնացել է Թուրքիայում Հալիկառնասոսի դամբարանից
- Սուլթանահմեդ հրապարակի սյունի օձաձև գլուխ
- Կիբելա աստվածուհու արձանը
- Զևսի և Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակները
- Ասսոսի Աթենասի տաճարի մնացորդներ
- Տրոյայի պեղումներից գտածոներ
- 800 հազար օսմանյան մետաղադրամ, կնիք, շքանշան և մեդալ
- Քադեշի ճակատամարտի հաշտության պայմանագրի եռալեզու տախտակներից մեկը, որը կնքվել է Եգիպտոս փարավոն Ռամզես II-ի և Խեթերի թագավոր Խաթուսիլիս II-ի միջև։
- Ասորեստանի արքա Ադադ Նիրարի III-ի կոթող
- Հեզարի օրացույց
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրի սարկոֆագը, գտնված Սիդոնից
- Եգիպտախեթական հաշտության պայմանագիրը
- Լիկիան սարկոֆագը
- Թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Մարիամ Աստվածածնի քանդակը
- Վալենտիանոս II կայսեր արձանը
- Ալեքսանդր Մակեդոնացու արձանը
- Փուզուր Իշտար, Մարիի ղեկավար
- Հատված Իշտարի դարպասներից
- Բյուզանդական կայսրերի պորֆիրե դամբարանները
- Թաբնիթ III-ի սարկոֆագը Սիդոնից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստամբուլի հնագիտական թանգարանը Яндекс.Панорамы կայքում
- Թանգարանի մասին հոդված Travel.nytimes.com կայքում (անգլ.)
- Նկարներ Flickr.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի հնագիտական թանգարան» հոդվածին։ |
|