Վիբորգի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Վիբորգի շրջան | ||
Выборгский район | ||
Երկիր | Ռուսաստան | |
---|---|---|
Ենթարկում | Սանկտ Պետերբուրգ | |
Համայնք | Սանկտ Պետերբուրգ | |
Շրջանի ղեկավար | Վալերի Գարնեց[1] | |
Հիմնադրված է | 1917 թ. | |
Առաջին հիշատակում | 1737 | |
Մակերես | 115,38[2] կմ² | |
Բնակչություն | 447562 [3] մարդ | |
Փոստային ինդեքս | 194xxx | |
Փոստային դասիչ | 194000–194999 | |
Պաշտոնական կայք | gov.spb.ru/gov/admin/terr/reg_viborg | |
| ||
Վիբորգի շրջան (ռուս.՝ Выборгский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի 18 վարչական շրջաններից մեկը, որը տեղակայված է քաղաքի հյուսիսային մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական Վիբորգի շրջանը հանդիսանում է նախահեղափոխական Վիբորգի ժառանգը։ Սկզբնական շրջանում այս անվամբ էր կոչվում Պետերբուրգի ողջ աջ մասը, քանի որ այնտեղից էր սկիզբ առնում Վիբորգ փողոցը։
1917 թվականի մարտ-մայիս ամիսներին Վիբորգի շրջանը Պետրոգրադում ձևավորված առաջին 15 շրջաններից մեկն էր։
1922 թվականի հուլիսի 12-ին Վիբորգի շրջանին միացվեց Պորոխովսկոյ շրջանը։
1936 թվականի ապրիլի 9-ին Վիբորգի շրջանից առանձնացավ Կրասնոգվարդեյսկի շրջանը։
1952 թվականի հունվարի 28-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի հրամանով շրջանը վերանվանվեց Ստալինսկի։
1954 թվականի ապրիլի 3-ին Լենինգրադի մարզի Պարգոլովսկի շրջանի վերացումից հետո Ստալինսկի շրջանին անցան Լևաշովո և Պարգոլովո գյուղերը։
1958 թվականի հունվարին շրջանը կրկին վերանվանվեց Վիբորգի[4]։
Քաղաքային օկրուգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևաշովո
- Պարգոլովո
- Սամպսոնիևսկոյե
- Սվետլանովսկոյե
- Սոսնովսկոյե
- Սանկտ Պետերբուրգի 15-րդ քաղաքային օկրուգ
- Պարնաս
- Շուվալովո-Օզյորկի
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում տեղակայված է տարբեր բնույթի 30 722 ընկերություններ, որոնցից փոքր կազմակերպություններ են 11 154-ը, անհատ ձեռնարկություններ՝ 5024։ Շրջանում աշխատում է մոտ 140 000 մարդ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Выборгском районе – новый глава
- ↑ «Выборгский район на сайте администрации Санкт-Петербурга». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2013-03-15 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
- ↑ «Справочник истории административно-территориального деления Ленинградской области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ В Выборгском районе губернатор увидела то, чего быть не должно — Новости Санкт-Петербурга — Фонтанка. Ру
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիբորգի շրջան (Սանկտ Պետերբուրգ) կատեգորիայում։ |