Տանձ

Տանձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
L., 1753

Տանձենի (լատին․՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանձենի սովորական։ Բուսաբանական նկարազարդում

Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։

Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։

Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։

  • Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
  • Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
  • Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
  • Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
  • Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
Տարածումը Հայաստանում

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

  • Տանձենի բարձր (Pýarm elata),
  • Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
  • Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
  • Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ Հայաստանի բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
  • Տանձենի սովորականը (Pýarm communis

Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։

Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանձենի արտադրող երկրների տասնյակը
(Տոննա)
Հորիզոնական Երկիր 2009 2010 2011
1 {{{2}}} Չինաստան 14,416,430 15,231,858 15,945,013
2 {{{2}}} Իտալիա 872,368 736,646 926,542
3 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 868,357 738,085 876,086
4 {{{2}}} Արգենտինա 700,000 704,242 691,270
5 {{{2}}} Իսպանիա 463,969 476,686 502,234
6 {{{2}}} Թուրքիա 384,244 380,003 386,382
7 Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 340,088 368,495 350,527
8  Նիդերլանդներ 295,000 274,000 336,000
9 {{{2}}} Հնդկաստան 308,487 336,049 334,774
10  Ճապոնիա 351,500 284,900 312,800
Համաշխարհային 20,888,647 22,731,087 22,511,100
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[1]

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են

  • շաքարներ՝ 8-15 %,
  • թթուներ՝ 0,1-0,3 %,
  • ազոտային նյութեր՝ 0,4 %,
  • աղաղանյութեր՝ 0,03 %,
  • A, B, C խմբերի վիտամիններ,
  • ճարպեր, որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին,
  • պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ՝ 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ

ասկորբինաթթու։

Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին

  • 'Մալաչա'
  • 'Սինի'
  • 'Ուիլյամս ' - Pyrus communis ‘Williams' Bon Chrétien’
  • 'Դյուշես'
  • 'Կարմրենի'
  • 'Սիբիրյան'
  • 'Անտառային գեղեցկուհի'
  • 'Ձմեռնուկ'
  • 'Բերե Բոսկ'
  • 'Բերե Արդանպոն'
  • 'Օլիվյե դը Սեր'
  • ' Նելիս ձմեռային'
Տանձենու սորտերի տարբերությունը

Որոշ տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝

  • տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում,
  • տանձ կովկասյան (Pýarm cavcasica),
  • տանձ ուսուրիական (Pýarm ussuriensis),
  • տանձ չինական (Pýarm serotina),
  • ձյունատանձենի (Pýarm nivalis)։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանձի մուրաբան եփված կարմիր գինով

Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։

Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։

Հայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժանված են 2 բածիներով Pashia և Pyarm[3]։

Տանձենու Ծաղկաբույլը
sect. Pashia sect. Pyarm
Հիբրիդներ
Հիբրիդային տեսակի ներկայացուցիչներ

Սննդային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերամշակված տանձենի
(Սննդային արժեքը 100 g)

Ջուր։ 83,71 g Անօրգանական նյութեր։ 0,33 g Սննդայի մանրաթելեր։ 3,1 g Մթերքի էներգետիկ արժեք։ 58 kcal
Մոնոսախարիդներ։ 9,80 g Ածխաջրեր։ 15,46 g Սպիտակուցներ։ 0,38 g Ճարպեր։ 0,12 g
Միկրոտարրեր
Կալիում։ 119 mg Ֆոսֆոր։ 11 mg Կալցիում։ 9 mg Մագնեզիում։ 7 mg
Նատրիում։ 1 mg Երկաթ։ 170 µg Պղինձ։ 82 µg Ցինկ։ 100 µg
Վիտամիններ
Վիտամին С։ 4,2 mg Վիտամին B1։ 12 µg Վիտամին B2։ 25 µg Վիտամին B3։ 157 µg
Վիտամին B5։ 48 µg Վիտամին B6։ 28 µg Վիտամին B9։ 0 µg Վիտամին B12։ 0 µg
Վիտամին А։ 23 UI Ռետինոլ։ 0 µg Վիտամին E։ 0,12 µg Վիտամին K։ 4,5 µg
Ճարպաթթուներ
Ճարպաթթուներ։ 6 mg Մոնո-ճարպաթթուներ։ 26 mg Պոլի-ճարպաթթուներ։ 29 mg Խոլեսթերին։ 0 mg

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Production of Pears by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  2. The Plant List: Pyarm(չաշխատող հղում)
  3. Согласно GRIN (см. карточку растения)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
  • Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «տանձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։