Քինին

Քինին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₀H₂₄N₂O₂
Մոլային զանգված5,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան177 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար130-95-0
PubChem3034034
EINECS համար205-003-2
SMILESCOC1=CC2=C(C=CN=C2C=C1)C(C3CC4CCN3CC4C=C)O
ЕС205-003-2
ChEBI84989
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քինին, ալկալոիդ, պարունակվում է քինածառի կեղևում։ Մաքուր վիճակում առաջին անգամ անջատել են 1820 թ.-ին՝ ֆրանսիացի քիմիկոսներ Պիեռ Ժոզեֆ Պելետիեն և Ժոզեֆ Բիենեմե Կավանտուն։ 1944 թ.-ին ամերիկացի քիմիկոսներ Ռոբերտ Վուդվորդը և Վիլյամ Դերինգը իրականացրին քինինի լրիվ սինթեզը։

Քիմիական կառուցվածքով քինինը բարդ բազմացիկլիկ միացություն է։ Հիմք է, վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում, եթերում, քլորոֆորմում։ Բուժիչ դեղաչափերով ազդում է օրգանիզմի տարբեր համակարգերի վրա. ընկճում է ջերմակարգավորման կենտրոնները, իջեցնում սրտամկանի դրդողականությունը, նվազեցնում կծկողունակությունը, դրդում է արգանդի մկանունքը և ուժեղացնում կծկումները։

Քինինը հակամալարիային դեղամիջոց է։ Թունավոր դեղաչափերով քինինը ճնշում է գլխուղեղի կեղևի գործունեությունը, առաջացնում շշմածություն, գլխապտույտ, փսխումներ և թունավորման այլ ախտանշաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։