Ավգուստ Մոնֆերան (ֆր.՝ Auguste de Montferrand, հունվարի 23, 1786(1786-01-23)[1][2][3][…], Շելո, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ - հունիսի 28 (հուլիսի 10), 1858[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի ճարտարապետ, նկարիչ-հարդարող, ով ի սկզբանե գործունեություն է ծավալել Ռուսաստանում։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են Սուրբ Իսահակի տաճարը և Սանկտ Պետերբուրգում գտնվող Ալեքսանդրի սյունը։
Ուսանել է Փարիզում, 1816 թվականից աշխատել է Պետերբուրգում։ Մոնֆերանի ստեղծագործություններում արտացոլվել է ուշ կլասիցիզմից էկլեկտիզմին անցումը։ Գործերից են՝ Սուրբ Իսահակի տաճարը, Ալեքսանդրյան սյունը (1830-1834), Լոբանով-Ռոստովսկու տունը (1817-1820), Ձմեռային պալատի ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունը (1827-1830 թվականների սկիզբ), Գագարինայի տան վերակառուցումը (այժմ՝ Կոմպոզիտորների տուն, 1840-ական թթ․)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 21)։ |
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|