Օլդենբուրգ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օլդենբուրգ | |||||
գերմ.՝ Oldenburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ստորին Սաքսոնիա | ||||
Ներքին բաժանում | Bloherfelde?, Bornhorst?, Bümmerstede?, Donnerschwee?, Etzhorn?, Eversten?, Kreyenbrück?, Krusenbusch?, Nadorst?, Ofenerdiek?, Ohmstede? և Osternburg? | ||||
Մակերես | 103,09 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մետր | ||||
Բնակչություն | ▲174 629 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+2 և UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 0441 | ||||
Փոստային դասիչ | 26001–26135 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OL | ||||
Պաշտոնական կայք | oldenburg.de(գերմ.) | ||||
| |||||
Օլդենբուրգ, (գերմ.՝ Oldenburg, ս․ գերմ․՝ Ollnborg), Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի խոշոր քաղաքներից մեկը՝ նավարկվող Հունթե գետի վրա է, որը Քյուսթենի ջրանցքով կապված է Էմսին և Վեզեր գետերի հետ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1108 թվականին։ Միջնադարում ծառայել է, որպես Օլդենբուրգյան կոմսության մայրաքաղաք։ Մինչև 1773 թվականը Օլդենբուրգի կոմսությունը գտնվել է Դանաիայի թագավորության տիրապետության տակ։ XVII դարում Օլդենբուրգը ամրապնդեց իր քաղաքական դիրքը Հյուսիսային Եվրոպայում, բայց հետագայում 1667 թվականի հրդեհից և ժանտախտի համաճարակից հետո հազիվ էր գոյատևում։ XX դարում Դանիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ռուսաստանի շատ միապետեր սերվել են Օլդենբուրգի արքայական տոհմից, ինչպես նաև բրիտանական կայսրության արքայազն Չարլզը։ XVIII դարի վերջին հերթական հրդեհից հետո Օլդենբուրգը ամբողջովին վերակառուցվեց դասական ոճով, վաղ ժամանակների հուշարձաններից պահպանվել են եզակիները։
Մինչև 19-րդ դարի վերջ Օլդենբուրգը համանուն դքսության մայրաքաղաք էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը գրեթե փրկվեց ոչնչացումից, որից հետո հետպատերազմյան տարիներին բնակչության արագ աճ գրանցվեց։ 1973 թվականին Օլդենբուրգում բացվեց Կարլ ֆոն Օսեցկու անվան համալսարանը, որտեղ սովորում է մոտ 9500 ուսանող։
|
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարիչ Հորսթ Յանսենի թանգարան։ Ցուցահանդեսը պատմում է պատերազմից հետո Գերմանիայի ամենանշանակալի նկարիչներից մեկի կյանքի և գործունեության մասին[2]։
- Քաղաքի կենտրոնում է գտնվում տարածաշրջանի ամենամեծ առևտրի կենտրոնը։
- Օլդենբուրգի ամենահին պետական թատրոնը առաջին անգամ բացվել է 1833 թվականին։
- Օլդենբուրգի ամրոցը միչև 1918 թվականը միապետական տիրակալների նստավայրն էր, որն այսօր թանգարան է։
- Մոտակայքում է գտնվում «Շլոսգարդեն» հասարակական պարկը։
- Օլդենբուրգի ամրոցը
- Օլդենբուրգի երկաթուղային կայանը
- Օլդենբուրգի նավահանգիստը
- փողոց Օլդենբուրգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ http://www.horst-janssen-museum.de — Электронный сайт музея Х. Янссена(անգլ.)(գերմ.)