Աուդի

Աուդի
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվԱուգուստ Հորխ
Հիմնադրված է1909
ՀիմնադիրԱուգուստ Հորխ
ՎայրԻնգոլշտադտ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
Երկիր Գերմանիա և  Գերմանական ռայխ
ՏնօրենGernot Döllner?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ16,8 մլրդ € (2019)
Հասույթ48,8 մլրդ € (2019)
Աշխատողների թիվ84 435 մարդ (դեկտեմբերի 31, 2015)
Մայր ընկերությունVolkswagen Group
Դուստր ընկերություններԴուկատի, Լամբորգինի, Audi Hungaria Zrt.?, Audi Sport?, Ducati? և Audi F1 Team?
ՆախկինAuto Union և NSU Motorenwerke?[1]
ՍեփականատերVolkswagen Group
ԿարգախոսVorsprung durch Technik
Կայքaudi.am
Մասնակից էOpen Automotive Alliance, Stiftung Bildungspakt Bayern?[2], German Road Safety Council?[3][4], Zentrale zur Bekämpfung Unlauteren Wettbewerbs?[5][4], Wirtschaftsforum der SPD[4], Verband der Automobilindustrie?[4], Vereinigung der Bayerischen Wirtschaft?[4], American Chamber of Commerce in Germany?[4], Arbeitsgemeinschaft für wirtschaftliche Verwaltung?[4], German Startups Association?[4], Q96461303?[4], Տվյալների պաշտպանության և անվտանգության ասոցիացիա[4], Munich Metropolitan Region?[4], Bundesvereinigung Logistik?[4], Deutsches Institut für Compliance?[4], Deutsches Institut für Normung?[4], Diversity Charter?[4], German Bar Association?[4], Allianz für Sicherheit in der Wirtschaft?[4], Q1202926?[4], Research Association for Combustion Engines?[4], Stifterverband für die Deutsche Wissenschaft?[4], German business travel association?[4], Economic Council Germany[4], Verband Deutscher Betriebs- und Werksärzte?[4], European Telecommunications Standards Institute?[4], Wirtschaftsbeirat Bayern?[4] և DEHOGA?[4]
ԲորսաFWB: NSU
 Audi Վիքիպահեստում

Աուդի (գերմաներեն՝ Audi), գերմանական ավտոարտադրող ընկերություն։ Պատկանում է Ֆոլկսվագեն ընկերությանը, իսկ Լամբորջինին պատկանում է Աուդիին։ Պաշտոնական անվանումն է Աուդի ԱԳ։ Աուդին Auto Union Deutsche Industrie բառերի հապավումն է, որը թարգմանվում է «գերմանական ավտոինդուստրիայի միություն»։ Այդ անունն ունի նաև լատիներեն ծագում՝ audire նշանակում է լսել, իսկ ընկերության հիմնադիր Ավգուստ Հոխի ազգանունը՝ «հոխ» գերմաներեն նշանակում է լսիր։ Աուդին ունի 53.347 աշխատող (2007), գլխավոր գրասենյակը գտնվում է Ինգոլշտադում։

DKW F5 Roadster, 1935

Աուդին ներկայիս տեսքով Auto Union կոնցեռնի ժառանգորդն է, որը ձևավորվել է DKW, Horch, Audi և Wanderer մեքենաշինական ընկերությունների միավորման արդյունքում։ Ապագայում վերամիավորվել է և մնացել միայն Աուդի ապրանքանիշը[6][7]։ Wanderer մակնիշի առաջին մեքենան արտադրվել է 1913 թվականին։ Առաջին սեփական ձեռնարկությունը՝ Horch & Co., Ավգուստ Խորխը ստեղծել է 1899 թվականին, որից հետո պարտքերի պատճառով նրանից խլել են կազմակերպությունը և դրա հիման վրա ստեղծել Audi Automobil-Werke կազմակերպությունը։ Այն թարգմանվում է որպես «Աուդիի ավտոմոբիլային գործարան»։ 1910 թվականին Audi Automobil-Werke-ը թողարկել է առաջին ավտոմեքենան։ Գերմաներենից թարգմանաբար Խորխ (գերմ.՝ Horch) նշանակում է «լսիր»։ Երբ ընտրում էին նոր մակնիշի անվանումը, Ավգուստի գործարար օգնականներից մեկի որդին առաջարկել է հիմնադրողի ազգանունը թարգմանել լատիներեն՝ Աուդի՝ audire բայի հրամայական խոնարհման 2-րդ դեմքի եզակի թիվ (լսիր)[6]։ 1921 թվականին կազմակերպությունը ունեցել է յուրահատուկ առաջխաղացում։ Նույն թվականին թողարկվել է առաջին գերմանական ձախ ղեկով ավտոմեքենան։ Մինչ այդ կազմակերպությունը զբաղվում էր միայն շարժիչների և կախոցների արտադրությամբ, իսկ հիմա նա սկսել էր ուշադրություն դարձնել կառավարման հարմարությանը։ Մոտոարտադրղ DKW կազմակերպությունը 1928 թվականին գնել է կազմակերպությունը և 1931 թվականին թողարկել առջևի քաշակով DKW F1[8] մեքենան։ Դրան նպաստել է 1929 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Մեծ հզորությամբ շարժիչներով մեքենաների պահանջարկը պակասել էր գումարի բացակայության պատճառով։ Եվ այդ ժամանակ Աուդի կազմակերպությունը հանձնարարել է մշակել կոմպակտ ավտոմեքենա առջևի քաշակով։

Այդ չորս կազմակերպությունների միավորմանը նպաստել է Սաքսոնական քաղաքային բանկը՝ այդ կազմակերպությունների պարտատերը։ Նա վախենում էր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ իր ներդրումների համար։ 1932 թվականի հունիսի 29-ին Աուդի, Horch, Wanderer և DKW միավորվեել են Auto Union AG-ի ներքո։ Նրանց տարբերանշանը դարձել են բոլորին հայտնի 4 օղակները։ Այդպիսի միավորումից հետո կազմակերպությունը դարձել է Գերմանիայում ավտոմեքենաների արտադրությամբ երկրորդը։ Աուդի, DKW, Horch և Wanderer մակնիշները ընդհանրապես չէին մրցակցում միմյանց հետ։ Մակնիշներից յուրաքանչյուրին տրամադրվել էր առանձին շուկայական հատված՝ Աուդին զբաղվում էր սպորտային մեքենաներով, DKW-ն՝ մոտոցիկլետներով, Horch-ը՝ մեծ մեքենաներով, իսկ Wanderer-ը՝ միջին սիգմենտի լյուքս դասով։ Կազմակերպությունը մասնակցում էր նաև ավտոմոբիլային մրցավազքերին։ Մի քանի տարվա ընթացքում Auto Union-ի «Արծաթե նետ» մոդելները հաղթել են բազմաթիվ մրցարշավներում և աշխարհի առաջնություններում։ Նրանք գրանցել են բազմաթիվ ռեկորդներ։ 1940 թվականին բոլոր քաղացիական մեքենաների արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է, գործարանները միավորվել են Horch 901 շտաբային մեքենայի արտադրության համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուդի 80-ի հավաքումը Վոլֆսբուրգում, 1973

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Auto Union սաքսոնական բոլոր գործարանները ավերվել էին հակառակորդի ավիացիայի հարվածների պատճառով, իսկ բազմաթիվ աշխատակիցներ և կոնցեռնի ղեկավարությունը լքել էին օկուպացիայի խորհրդային գոտին։ Բոլոր փրկված սարքավորումները ապամոնտաժվել էին և արտահանվել։ Կազմակերպության ղեկավարությունը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հասցրել էր տեղափոխվել Բավարիա։ 1945 թվականի վերջին Ինգոլշտադ քաղաքում գոյություն ուներ Auto Union պահեստամասերի պահեստ։ Բայց մինչև արտադրանքի լիարժեք թողարկումը դեռ շատ ժամանակ կար։ 1949 թվականի սեպտեմբերի 3-ից վերսկսվել է մոտոցիկլետների և ծանր բեռնատարների արտադրությունը։ Կազմակերպությունը նորից գրանցվել էր և ավտոմեքենաներ էր թողարկում Auto Union GmbH անվան ներքո։ 1950 թվականի արտադրվել է կոնցեռնի առաջին հետպատերազմյան ուղևորատար մեքենան՝ DKW F89 P Master Class-ը։

Աուդի Quattro S1-ը 2007 թվականի Գերմանիայի մրցարշավի ժամանակ

1958 թվականի ապրիլին Daimler-Benz AG կազմակերպությունը գնել է Auto Union-ի ակցիաների 88%-ը, իսկ մեկ տարի հետո՝ ամբողջ կազմակերպությունը։ Ինգոլշտադտի ընկերությունը դարձել է նրա մասնաճյուղը։ Volkswagen Käfer հանրաճանաչումը բացասաբար է ազդել փոքրածավալ Auto Union-ի վրա, և այդ իսկ պատճառով ընկերությունը միացել է Volkswagen կազմակերպությանը 1964 թվականին։ 1965 թվականին որոշում է ընդունվել Աուդի ապրանքանիշի ներքո անկախությունը կորցրած կոնցեռնի բոլոր նոր մոդելների թողարկման մասին։ Կազմակերպությունների միավորումից հետո սկզբնական շրջանում Volkswagen-ը չէր ցանկանում, որ Աուդին զբաղվի իր սեփական ավտոմեքենաների մշակմամբ։ Նրանք պատրաստվում Էին Աուդիի վրա թողնել Volkswagen Beetle մոդելի թողարկումը։ Սակայն Լյուդվիգ Կրաուսը՝ այն ժամանակ կոնստրուկտորական բաժնի ղեկավարը, բոլորից գաղտնի որոշել էր մշակել նոր մոդել։ Հետագայում այդ մասին Վոլֆսբուրգում իմացել էին բոլորը, սակայն ոչ ոք չէր փորձել նույնիսկ խանգարել։ Արդյունքում շուկայում հայտնվել էր միջին դասի Աուդի 100 ավտոմեքենան, որն առաջին անգամ շահագործվել է 1968 թվականին[8]։

Ֆերդինանդ Պիեխ

1969 թվականին Volkswagenwerk AG բաժնետիրական ընկերությունը միավորել է Auto Union GmbH և NSU Motorenwerke AG Նեկարզուլմի ընկերությունը։ Կազմակերպությունը ստացել է Audi NSU Auto Union AG անվանումը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Նեկարզուլմում։ Կոնստրուկտորական բաժնի ղեկավար Էր դարձել Ֆերդինանդ Պիեխը։

Տարիներ անց այդ ժամանակաշրջանը անվանել են «Պիեխի դարաշրջան»։ Հենց նրա ղեկավարության ժամանակ է ընկերությունը հասել ուշագրավ բարձունքների։ Այդ տարիներին ստեղծվել են հինգ մխոցով շարժիչները (1976 թվական), տուրբո ճնշման տեխնոլոգիան (1979 թվական) և քուաթրո լիաքարշակը (1980 թվական)։ Audi quattro-ն դարձել է այն ավտոմեքենան, որից ընդունված է սկսել մարդատար լիաքարշակի նորագույն պատմությունը[9][10][11][12]։ 1981-1987 թվականներին այդ մոդելը 23 հաղթանակ է տարել WRC առաջնության փուլերում։ 1985 թվականից ընկերությունը շարունակաբար բարելավել է տեխնիկական մշակումները։ Դրանց թվում են լիովին ցինկապատ կողովը, կատարյալ աերոդինամիկ դիզայնը, տուրբո բենզինային շարժիչների լայն օգտագործումը, անմիջական ներարկման տեխնոլոգիայով վառելիքի տնտեսող դիզելային շարժիչները, ալյումինե կողովը, հիբրիդային շարժիչը, անմիջական ներարկման տեխնոլոգիայով բենզինային շարժիչները, հզոր ութ և տասներկու մխոցային շարժիչները[8]։

1993 թվականին ստեղծվել է Audi Group-ը, որի կազմում ժամանակի ընթացքում ընդգրկվել են հունգարական և բրազիլական ստորաբաժանումներ, միացել են բրիտանական Cosworth Technology-ը, իտալական Automobili Lamborghini-ն և իսպանական SEAT[13]։ Ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է գործող ավտո-ուղղությունների մեծ մասում։ Դրանք են՝ բիզնես-հատված (Ա6), ներկայացուցչական (Ա8), սպորտային և մրցարշավային ավտոմեքենաներ (Աուդի ՏՏ, Ա4-ի սպորտային տարբերակը, սուպերքառ Ռ8), ինչպես նաև ամենագնացներ Q7, Q5 և Q3։

  • 2009 թվականին Աուդի ընկերությունը դարձել է Մոսկվայում ընթացող լեռնադահուկային սպորտի FIS չեմպիոնների գավաթի տիտղոսային հովանավորը[14]։
  • 2011 թվականին Աուդի ընկերությունը դարձել է Սանկտ Պետերբուրգի Զենիթ ֆուտբոլային ակումբի հովանավորը[15] և մինչ օրս հանդիսանում է Բավարիա (Մյունխեն) ֆուտբոլային ակումբի հովանավորը[16]։

Մրցակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական եռյակ. DTM 2012

Ավտոմոբիլային շուկայում Աուդիի գլխավոր մրցակիցներն են Mercedes-Benz-ը և BMW-ն՝ այսպես կոչված «Գերմանական եռյակը»։ Տեսակետ կա, որ գովազդային պատերազմը սկսվել է 2006 թվականին, երբ BMW-ն իր պաստառներով շնորհավորեց Աուդիին 2006 թվականին Հարավային Աֆրիկայի «Տարվա մեքենա» անվանակարգում հաղթելու կապակցությամբ։ Բայց ամեն ինչ սկսվել է 80-ական թվականներին, երբ Աուդի ընկերությունը թողարկել է գովազդային հոլովակ, որտեղ Աուդի 200-ը պտտեցնում է Mercedes-Benz E-Klasse (W124) և BMW 5-Series (E28)[17]: Ընդամենը 1 տարի անց BMW-ն թողարկել է պատասխան հոլովակը՝ ցուցադրելով իր նոր BMW 5-րդ շարքի նոր մոդելը (E34): Գովազդային հոլովակում BMW-ն ունի երեք ավտոմեքենա, բոլոր մեքենաները ծածկված են երեք կտավներով։ Առաջին ավտոմեքենան BMW-ի 5-րդ շարքի ավտոմեքենան էր, իսկ մյուս երկուսը կտրուկ անհետանում են, և կտավները, որոնցով ծածկված էին մեքենաները, ընկնում են գետնին, որը ակնարկ էր Աուդի և Mercedes-Benz կազմակերպություններին։ Mercedes-Benz ընկերությունը որոշել է անտեսել Աուդիի և BMW-ի գովազդները՝ մինչ օրս ոչինչ չպատասխանելով նրանց։ Աուդիի և BMW-ի միջև գովազդային պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Ոչ այնքան վաղուց գովազդային պատերազմի մեջ մտավ Lexus-ը։

Ավտովազքի մրցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուդի Sport Quattro S1
Աուդի A4 (B5) BTCC
Աուդի R8 LMS GT3
Աուդի RS 5 DTM թիմի ABT Sportsline
Աուդի S1 EKS RX quattro
Աուդի R8 LMS երկրորդ թողարկում
Աուդի R18

Audi Sport - Աուդի ընկերության ռալլիի թիմը։ Թիմը երկու չեմպիոնական տիտղոս է նվաճել 1983 և 1984 թվականներին։

  • 1991 Formula Junior - 1-ին հորիզոնական
  • 1992 Formula Junior - 1-ին հորիզոնական, Գերմանական Formula 3 - 1-ին հորիզոնական
  • 1995 Formula Junior - 3-րդ հորիզոնական
  • 1996 Formula Junior - 1-ին հորիզոնական, Գերմանական Super Touring Cars Privateers - 1-ին հորիզոնական, STW - 4-րդ հորիզոնական
  • 1997 Գերմանական Super Touring Cars Privateers - 1-ին հորիզոնական, STW - 10-րդ հորիզոնական
  • 1999 STW - 1-ին հորիզոնական
  • 2000 DTM
  • 2001 DTM - 4-րդ հորիզոնական
  • 2002 DTM - 2-րդ հորիզոնական
  • 2003 DTM - 3-րդ հորիզոնական, 24 ժամ Նյուրբուրգինգ - 2-րդ հորիզոնական
  • 2004 DTM - 1-ին հորիզոնական
  • 2005 DTM - 2-րդ հորիզոնական
  • 2006 DTM - 3-րդ հորիզոնական
  • 2007 DTM - 1-ին հորիզոնական
  • 2008 DTM - 1-ին հորիզոնական

Հաղթանակներ 24 ժամ Լե-Մանայում՝ 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014։

1991 Deutsche Tourenwagen Meisterschaft

  • Մայիսի 5 - Աուդի V8 Quattro
  • Հունիսի 30 - Աուդի V8 Quattro
  • Օգոստոսի 4 - Աուդի V8 Quattro
  • Սեպտեմբերի 15 - Աուդի V8 Quattro
  • Սեպտեմբերի 29 - Աուդի V8 Quattro
  • Հոկտեմբերի 20 - Աուդի V8 Quattro

Աուդի V8 Quattro - 174 միավոր

«Սակայն Դոնինգտոնի եզրափակիչ մրցարշավում տեղացած անձրևը Աուդին թույլ է տվել կանխել Mercedes-ների՝ հաղթանակի հասնելու բոլոր փորձերը»[18]։

Տոկունության մրցարշավներ 1999

  • 1999 - Audi R8R LMP
  • 2000 - Audi Sport Team Joest
  • 2001 - Audi Sport Team Joest
  • 2002 - Audi Sport Team Joest
  • 2003 - Ret Audi Sport UK
  • 2004 - Audi Sport
  • 2005 - Champion Racing
  • 2006 - Audi Sport Team Joest
  • 2007 - Audi Sport North America
  • 2008 - Audi Sport North America

Մոդելը և տեսակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Եվրոպական շուկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաս 1970-թ 1980-թ 1990-թ 2000-թ 2010-թ
0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6
Սուպերմինի 50 (86) A2 (8Z) A1 (8X)
S1 (8X)
Փոքր ընտանիքի մեքենա A3 (8L) A3 (8P) A3 (8V)
S3 (8L) S3 (8P) S3 (8V)
Կոմպակտ շքեղ մեքենա F103 80 (82) 80 / 90 (81) 80 / 90 (89) 80 (8C) A4 (8D) A4 (8E) A4 (8E) A4 (8K) A4 (8W)
S2 S4 (8D) S4 (8E) S4 (8K) S4 (8W)
Բիզնես 100 (F104/43/44/4A) / 200 (44) A6 (4A) A6 (4B) A6 (4F) A6 (4G)
Ur-S4 (4A) Ur-S6 (4A) S6 (4B) S6 (4F) S6 (4G)
Ներկայացուցչական V8 (4C) A8 (4D) A8 (4E) A8 (4H)
S8 (4D) S8 (4E) S8 (4H)
Կոմպատ կուպե TT Coupé (8N) TT Coupé (8J) TT Coupé (8S)
Կոմպակտ մի տեղանի բաց ավտոմեքենա TT Roadster (8N) TT Roadster (8J) TT Roadster (8S)
Միջին չափի կուպե 100 Coupé S Coupé (81) Coupé (89) A5 (8T) / S5 (8T) A5 / S5
Միջին չափի կաբրիոլետ Cabriolet (8G) A4 Cabriolet (8H) A5 Cab (8F)
S4 Cab (8H) S5 Cab (8F)
Ամբողջական չափով կուպե A7/S7 (4G)
Սպորտային ավտոմեքենա RS3 (8P) RS3 (8V)
Quattro (Ur-Quattro) RS2 Avant RS4 (8D) RS4 (8E/8H) RS4 (8K)
RS5 (8T)
RS6 (4B) RS6 (4F) RS6 (4G)
RS7 (4G)
RS Q3 (8U)
Սուպեր մեքենա R8 (42) R8 (4S)
Բազմակողմանի բարձրացում, ակնհայտություն A4 allroad quattro (8K) A4 allroad quattro (8W)
A6 allroad quattro (4BH,C5) A6 allroad quattro (4F) A6 allroad quattro (4G)
Կոմպակտավոր քրոսվեր Q2
Q3 (8U)
Q5 (8R)/SQ5 (8R)
Ամբողջական քրոսվեր Q7 (4L) Q7 (4M)/SQ7 (4M)
/Վերափոխված ավտոմեքենա Quattro A1 & A2 Sport Quattro Sport Quattro S1

Ամերիկյան շուկայում 1980 թվականից ի վեր

Դաս 1980-թ 1990-թ 2000-թ 2010-թ
0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6
Կոմպակտավոր A3 (8P) A3 (8V)
4000 (81) 80 / 90 (89) 90 (8C) A4 (8D/8E/8H/8K/8W)
4000 CS quattro S4 (8D/8E/8H/8K)
Միջին 5000 (43) 100 / 200 / 5000 (44) 100 / A6 (4A) A6 (4A/4B/4F/4G)
Ur-S4 Ur-S6 S6 (4B) S6 (4F/4G)
A7 (4G)
Ամբողջ չափով V8 (4C) A8 (4D/4E/4H) / S8 (4D/4E/4H)
Կուպե Coupé (81) Coupe Quattro (89) A5 / S5 (8T)
Կոմպակտավոր կուպե TT Coupé (8N) TT Coupé (8J) TT Coupé (8S)
Կոմպակտավոր մի տեղանի բաց ավտոմեքենա TT Roadster (8N) TT Roadster (8J) TT Roadster (8S)
Կաբրիոլետ Cabriolet (8G) A4 Cabriolet / S4 Cabriolet (8H) A5 / S5 (8F)
Սպորտային ավտոմեքենա Quattro (Ur-Quattro) RS6 (4B) RS4 (8E/8H)
R8 (42) R8 (4S)
Բազմակողմանի ավելացում, ակնհայտություն allroad quattro (4Z) allroad quattro (4G)
Կոմպակտավոր քրոսվեր Q3 (8U)
Q5/SQ5 (8R)
Ամբողջ չափով քրոսվեր Q7 (4L) Q7 (4M)

Փոքր ավտոմեքենաներ

Աուդի A1 Quattro
Աուդի Q2
Աուդի A3 Hatchback
Աուդի Q3
Աուդի TT
Աուդի A4
Աուդի A4 Allroad quattro
Աուդի A5
Աուդի Q5
Աուդի A6
Աուդի A6 Allroad quattro
Աուդի A7
Աուդի Q7
Աուդի Q8
Աուդի R8

Միջին դասի ավտոմեքենաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի 60 (F103) (1965-1972 թվականներ)
  • Աուդի 80 (B1/Typ 80) (1972-1976 թվականներ)
  • Աուդի 80 (B1/Typ 82) (1976-1978 թվականներ)
  • Աուդի 80 (B2/Typ 81/85) (1978-1984 թվականներ)
  • Աուդի 80 (B2/Typ 81/85) (1984-1986 թվականներ)
  • Աուդի 90 (B2/Typ 81/85) (1984-1986 թվականներ)
  • Աուդի 80 (B3/Typ 89/8A) (1986-1991 թվականներ)
  • Աուդի 90 (B3/Typ 89/8A) (1987-1991 թվականներ)
  • Աուդի 80/Աուդի 80 Avant (B4/Typ 8C) (1991-1995 թվականներ)
  • Աուդի A4/Աուդի A4 Avant (B5/Typ 8D) (1995-2000 թվականներ)
  • Աուդի A4/Աուդի A4 Avant (B6/Typ 8E) (2000-2004 թվականներ)
  • Աուդի A4/Աուդի A4 Avant (B7/Typ 8EC) (2004-2007 թվականներ)
  • Աուդի A4/Աուդի A4 Avant (B8/Typ 8K) (2007-2015 թվականներ)
  • Աուդի A4/Աուդի A4 Avant (B9/Typ 8W) (2015 թվական-մինչ օրս)

Բիզնես դասի ավտոմեքենաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի 100 (C1/F104) (1968-1976 թվականներ)
  • Աուդի 100/100 Avant (C2/Typ 43) (1976-1984 թվականներ)
  • Աուդի 200 (C2/Typ 43) (1979-1982 թվականներ)
  • Աուդի 100/100 Avant (C3/Typ 44) (1982-1991 թվականներ)
  • Աուդի 200/200 Avant (C3/Typ 44) (1983-1991 թվականներ)
  • Աուդի 100/100 Avant (C4/Typ 4A) (1991-1994 թվականներ)
  • Աուդի A6/A6 Avant (C4/Typ 4A) (1994-1997 թվականներ)
  • Աուդի A6/A6 Avant (C5/Typ 4B) (1997-2004 թվականներ)
  • Աուդի A6/A6 Avant (C6/Typ 4F) (2004-2011 թվականներ)
  • Աուդի A6/A6 Avant (C7/Typ 4G) (2011-2018 թվականներ)
  • Աուդի A6/A6 Avant (C8/Typ 4K) (2018 թվական-մինչ օրս)

Ներկայացուցչական դաս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի V8 (D1/Typ 4C) (1989-1994 թվականներ)
  • Աուդի A8 (D2/Typ 4D) (1994-2002 թվականներ)
  • Աուդի A8 (D3/Typ 4E) (2002-2010 թվականներ)
  • Աուդի A8 (D4/Typ 4H) (2010-2017 թվականներ)
  • Աուդի A8 (D5/Typ 4N) (2017 թվական-մինչ օրս)
  • Աուդի A7 (Typ 4G) (2010-2017 թվականներ)
  • Աուդի A7 (Typ 4K) (2017 թվական-մինչ օրս)
  • Աուդի 100 Coupé S (C1/F104) (1969-1975 թվականներ)
  • Աուդի Coupe GL/GT (B2/Typ 85) (1980-1984 թվականներ)
  • Աուդի Coupe GT/quattro (B2/Typ 85) (1984-1987 թվականներ)
  • Աուդի Quattro (B2/Typ 85) (1980-1991 թվականներ)
  • Աուդի Sport Quattro (B2/Typ 85) (1984 թվական)
  • Աուդի Coupe (B3/Typ 8B) (1988-1991 թվականներ)
  • Աուդի Coupe (B4/Typ 8B) (1991-1995 թվականներ)
  • Աուդի TT (Typ 8N) (1998-2006 թվականներ)
  • Աուդի TT (Typ 8J) (2006-2014 թվականներ)
  • Աուդի TT (Typ 8S) (2014 թվական-մինչ օրս)
  • Աուդի A5 (Typ 8T) (2007-2016 թվականներ)
  • Աուդի A5 (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի Quattro Cabriolet (Typ 85) Նախատիպ
  • Աուդի Cabriolet (Typ 89/8G) (1991-2000 թվականներ)
  • Աուդի A4 Cabriolet (B6/Typ 8H) (2002-2006 թվականներ)
  • Աուդի A4 Cabriolet (B7/Typ 8H) (2006-2008 թվականներ)
  • Աուդի A5 Cabriolet (Typ 8F) (2007-2016 թվականներ)
  • Աուդի A5 Cabriolet (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի TT Roadster (Typ 8N) (1998-2006 թվականներ)
  • Աուդի TT Roadster (Typ 8J) (2006-2014 թվականներ)
  • Աուդի TT Roadster (Typ 8S) (2014 թվական-մինչ օրս)
  • Աուդի A3 Cabriolet (Typ 8P) (2007-2013 թվականներ)
  • Աուդի A3 Cabriolet (Typ 8V) (2013 թվական-մինչ օրս)

Ամենագնացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի Allroad (Typ 4B) (2000-2005 թվականներ)
  • Աուդի Allroad (Typ 4F) (2006-2011 թվականներ)
  • Աուդի Allroad (Typ 4G) (2011 թվական-մինչ օրս)
  • Աուդի Q2 (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի Q3 (Typ 8U) (2011-2018 թվականներ)
  • Աուդի Q3 (2018 թվական-մինչ օրս)
  • Աուդի Q5 (Typ 8R) (2008-2017 թվականներ)
  • Աուդի Q5 (2017 թվական-մինչ օրս)
  • Աուդի Q7 (Typ 4L) (2005-2015 թվականներ)
  • Աուդի Q7 (Typ 4M) (2015 թվական-մինչ օրս)
  • Աուդի Q8 (2018 թվական-մինչ օրս)

«S», «RS» և «R8» մոդելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի S1 (2014 թվական-մինչ օրս)
  • Աուդի S3 (1998-2003 թվականներ)
  • Աուդի S3 (2006-2012 թվականներ)
  • Աուդի S3 (2012 թվական-մինչ օրս)
  • Աուդի S2 (1991-1995 թվականներ)
  • Աուդի S4/ S4 Avant (1997-2001 թվականներ)
  • Աուդի S4/ S4 Avant (2003-2004 թվականներ)
  • Աուդի S4/ S4 Avant (2004-2008 թվականներ)
  • Աուդի S4/ S4 Avant (2009-2016 թվականներ)
  • Աուդի S4/ S4 Avant (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի S5 (2007-2016 թվականներ)
  • Աուդի S5 (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի 100 S4/100 S4 Avant (1992-1994 թվականներ)
  • Աուդի S6/ S6 Avant (1994-1997 թվականներ)
  • Աուդի S6/ S6 Avant (1998-2004 թվականներ)
  • Աուդի S6/ S6 Avant (2006-2011 թվականներ)
  • Աուդի S6/ S6 Avant (2012 թվական-մինչ օրս)
  • Աուդի S7 (2012 թվական-մինչ օրս)
  • Աուդի S8 (D2) (1996-2002 թվականներ)
  • Աուդի S8 (D3) (2005-2011 թվականներ)
  • Աուդի S8 (D4) (2012 թվական-մինչ օրս)
  • Աուդի SQ5 (2013 թվական-մինչ օրս)
  • Աուդի SQ7 (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի TTS (2008-2014 թվականներ)
  • Աուդի TT RS 2008-2014 թվականներ)
  • Աուդի TTS (2015 թվական-մինչ օրս)
  • Աուդի TT RS (2016 թվական-մինչ օրս)
  • Աուդի RS3 (2011-2012 թվականներ)
  • Աուդի RS3 (2015 թվական-մինչ օրս)
  • Աուդի RS2 Avant (1994-1996 թվականներ)
  • Աուդի RS4 Avant (2000-2001 թվականներ)
  • Աուդի RS4/RS4 Avant/RS4 Cabrio (2005-2008 թվականներ)
  • Աուդի RS4 Avant (2012 թվական-մինչ օրս)
  • Աուդի RS5 (2010-2016 թվականներ)
  • Աուդի RS5 (2016-մինչ օրս)
  • Աուդի RS6/ RS6 Avant (2002-2004 թվականներ)
  • Աուդի RS6/ RS6 Avant (2008-2010 թվականներ)
  • Աուդի RS6/ RS6 Avant (2010 թվական-մինչ օրս)
  • Աուդի RS7 (2013 թվական-մինչ օրս)
  • Աուդի RS Q3 (2013 թվական-մինչ օրս)
  • Աուդի R8 (Typ 42) (2007-2015 թվականներ)
  • Աուդի R8 (Typ 4S) (2015 թվական-մինչ օրս)

Առաջիկա թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդի RS1 (2012-2013 թվականներ)
  • Աուդի A2 (2012-2013 թվականներ)[19]
  • Աուդի Q1 (2016 թվական)[20]

Կոնցեպտ-մեքենաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2017՝ Աուդի Elaine, Աուդի Aicon
  • 2016՝ Աուդի Q8, Աուդի Crosslane
  • 2015՝ Աուդի Q6
  • 2014՝ Աուդի Prologue, Աուդի TT Sportback
  • 2013՝ Աուդի TT Ultra Quattro
  • 2010՝ Աուդի E-Tron Spyder, Աուդի quattro
  • 2009՝ Աուդի e-tron, Աուդի Sportback
  • 2008՝ Աուդի TT clubsport quattro
  • 2007՝ Աուդի metroproject quattro, Աուդի TT clubsport quattro, Աուդի Cross Cabriolet quattro, Աուդի Cross Coupe quattro
  • 2006՝ Աուդի Roadjet
  • 2005՝ Աուդի Shooting Brake
  • 2004՝ Աուդի RSQ
  • 2003՝ Աուդի Pikes Peake quattro, Աուդի Nuvolari quattro, Աուդի Le Mans quattro
  • 2001՝ Աուդի Avantissimo
  • 2000՝ Աուդի Steppenwolf, Աուդի Rosemeyer
  • 1991՝ Աուդի quattro Spyder, Աուդի Avus quattro
  • 1989՝ Աուդի Duo
  • 1981՝ Աուդի Studie Auto 2000, Աուդի Quartz
  • 1973՝ Աուդի Karmann Asso di Picche

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 20th Century Press Archives — 1908.
  2. https://bildungspakt-bayern.de/stifter/
  3. https://www.dvr.de/ueber-uns/mitglieder/
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
  5. https://www.wettbewerbszentrale.de/de/institution/mitgliedschaft/mitgliederverzeichnis/?buchstabe=A
  6. 6,0 6,1 «История Audi > Audi в России» (ռուսերեն). www.audi.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Auto Union» (անգլերեն). Audi MediaCenter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 «carobka.ru История марки Audi». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  9. zr.ru История легкового полного привода: по полной программе
  10. 365cars.ru ПОЛНЫЙ ПРИВОД — ИСТОРИЯ АВТОМОБИЛЕЙ, УХОДЯЩАЯ В ВЕКА
  11. autobild.de Revoluzzer mit Ecken und Kanten(գերմ.)
  12. motorsportmagazine.com The Audi Quattro(անգլ.)
  13. «История концерна Audi». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  14. allsportinfo.ru «Audi — Кубок чемпионов» 2009
  15. «Audi стала спонсором "Зенита"». lenta.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  16. «Audi - спонсор футбольного клуба Бавария». Авто Mail.Ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  17. Audi AG (1987). «Реклама 1987г. Audi 200 делает восьмерки вокруг Mercedes-Benz E-Klasse и BMW 5-серии». Audi 1987 vs BMW & Mercedes commercial.
  18. «dtm.com 1991: TITLE DEFENDED „Официальный сайт DTM"(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  19. Компания Audi продолжает разработку нового городского автомобиля A2
  20. У Audi появится маленький кроссовер Q1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդի» հոդվածին։