Morrison Hotel

Morrison Hotel
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՓետրվար 9, 1970
ՁայնագրվածՕգոստոս 1966 - Մարտ 1968 - Նոյեմբեր 1969
Ժանրպսիխոդելիկ ռոք, բլյուզ-ռոք
Տևողություն2225 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Soft Parade
(1969)
Morrison Hotel
(1970)
Absolutely Live
(1970)
Սինգլներ Morrison Hotel  ալբոմից
  1. «You Make Me Real/Roadhouse Blues»
    Թողարկվել է՝ Փետրվար, 1970

Morrison Hotel-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի հինգերորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1970 թվականի փետրվարին, և չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում, և վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակով։

Այն բանից հետո երբ խմբի փորձարարական ալբոմ The Soft Parade-ը այդքան էլ լավ ընդունելություն չունեցավ, խումբը վերադարձավ դեպի նախկին ոճը կամ այպես ասած իր արմատներին, ալբոմում զգացվում է, որ խումբը ավելի շատ է մոտեցել բլյուզին, որը և իր կատարելագործմանը պետք է հասներ խմբի հաջորդ «L.A. Woman» ալբոմում։

Ալբոմը բաղկացած է երգերից, որոնք ձայնագրվել են 1966 թվականի օգոստոսից մինչև 1969 թվականի նոյեմբերը։ «Indian Summer» երգը ձայնագրվել է 1966 թվականի ուշ օգոստոսին, «The Doors» ալբոմի սենսիաների ժամանակ։ «Waiting for the Sun»-ը ձայնագրվել է «Waiting for the Sun» ալբոմի սենսիաների ժամանակ 1968 թվականին։

Խմբին ձայնագրման ժամանակ միացել են նաև Ջոն Սեբաստիանը՝ հարմոնիկա, և Լոննի Մակը բաս կիթառ[1]։

Ալբոմի շապիկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի շապիկի նկարը վերցված է հենց Morrison Hotel կոչվող սրճարանը, որը գտնվում է Լոս Անջելես քաղաքի Հարավային Հոպ փողոցում։ Խմբի անձնակազմը հարցրել էր հոթելի տերերին արդյոք կարող են նկարահանվել սրճարանում, իսկ տերերը հրաժարվել էին։ Սակայն խմբի տղաները մտել են հոթել այն ժամանակ երբ այնտեղ ոչ ոք չկար և նկարահանվել են։ Սրճարանը այլևս չի աշխատում, իսկ Morrison Hotel անվանմամբ բացել են մեկ այլ հարդ ռոք սրճարան։

Թողարկումը և ընդունումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն փաստին, որ ալբոմը իր մեջ չէր պարունակում և ոչ մի հիթային երգ, այն դարձավ խմբի երկրպագուների սիրելի ալբոմներից մեկը, ինչպես նաև հավանության արժանացավ քննադատների կողմից։ Ալբոմը դարձավ խմբի ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած ստուդիական ալբոմը Մեծ Բրիտանիայում, զբաղեցնելով այնտեղ 12-րդ հորիզոնականը։

Ալբոմի 40-րդ տարելիցի կապակցությամբ լույս տեսավ նրա ամբողջովին ռեմիքսված տարբերակը։ Ալբոմի այս թողարկման մեջ կային վոկալային և երաժշտական այնպիսի հատվածներ որոնք բացակայում էին օրիգինալ թողարկման ժամանակ։ Ինչպես նշել է Ռեյ Մանզարեկը. «Ալբոմում կան Ջիմ Մորիսոնի վոկալային, իմ դաշնամուրային և Կրիգերի կիթառի սոլո հատվածներ, որնք չեն ընդգրկվել ալբոմի առաջին թողարկման ժամանակ, բայց որոնք արդեն կարելի է լսել այս թողարկման մեջ»։

Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Allmusic 4.5/5 stars[2]
Rolling Stone (խառը)[3]
Slant Magazine 3/5 stars[4]

Երբ լույս էր տեսնում «Morrison Hotel» ալբոմը այն շատերի կողմից դիտվում էր որպես խմբի բեկումնային ալբոմներից մեկը «The Soft Parade» ալբոմի ձախողումից և Մայամիում 1969-ին տեղի ունեցած պատահարից հետո։ «Creem» ամսագրի խմբագիր Դեյվ Մարշը անցանել է ալբոմը. «Ամենասարսափազդու ռոք ն ռոլլը որ ես երբևէ լսել եմ։ Երբ նրանք լավնեն, նրանք պարզապես անհաղթելի են։ Ես գիտեմ սա լավագույն ալբոմն է որ ես լսել եմ մինչև հիմա։», իսկ «Rock Magazine» ամսագիրը ալբոմը անվանել է. «Առանց կասկածների խմբի լավագույն ալբոմը մինչև հիմա թողարկվածներից»։

«Circus» ամսագիրը ալբոմը անվանել է. «Խմբի լավագույ ալբոմը», և «Լավ, ծանր ու սատանայական ռոք ալբոմ որը լավագույներից մեկն է այս տասնամյակում»[5]։

Hard Rock Café
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Roadhouse Blues»  The Doors 4:03
2. «Waiting for the Sun»  Ջիմ Մորիսոն 3:58
3. «You Make Me Real»  Մորիսոն 2:53
4. «Peace Frog»  Մորիսոն, Ռոբի Կրիգեր 2:51
5. «Blue Sunday»  Մորիսոն 2:13
6. «Ship of Fools»  Մորիսոն, Կրիգեր 3:08
Morrison Hotel
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Land Ho!»  Մորիսոն, Կրիգեր 4:10
2. «The Spy»  Մորիսոն 4:17
3. «Queen of the Highway»  Մորիսոն, Կրիգեր 2:47
4. «Indian Summer»  Մորիսոն, Կրիգեր 2:36
5. «Maggie M'Gill»  The Doors 4:23
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Տարի Չարթ Հորիզոնական
1970 Ամերիկա 4
Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Կանադա Պլատինե 100,000
Մեծ Բրիտանիա Ոսկե 100,000
Ֆրանսիա Պլատինե 300,000
Լեհաստան Պլատինե 100,000
Իսպանիա Պլատինե 100,000
Ավստրիա Ոսկե 25,000
Շվեյցարիա Ոսկե 25,000
ԱՄՆ Պլատինե 1,000,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Densmore, John (1991). Riders on the Storm: My Life with Jim Morrison and The Doors. London: Bloomsbury, Arrow. էջեր 234–237, 244. ISBN 0-09-993300-4.
  2. http://www.allmusic.com/album/morrison-hotel-mw0000193596
  3. Bangs, Lester (1970 թ․ ապրիլի 30). «[Morrison Hotel review]». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Cinquemani, Sal (2007 թ․ ապրիլի 18). «The Doors: Morrison Hotel | Album Review | Slant Magazine». Slant. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Hopkins, J.; Sugerman, D. No One Here Gets Out Alive. էջ 284.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Morrison Hotel» հոդվածին։