Հանրային սեփականություն (անգլերեն՝ Public Domain) են համարվում ստեղծագործական աշխատանքները, որոնք կարելի են տարածել և օգտագործել առանց սահմանափակումների[1]։ Ստեղծագործական աշխատանքները, որոնց հեղինակային իրավունքները ժամկենտանց են, կամ չեղյալ են ճանաչվել, կամ երբևէ չեն եղել, համարվում են հանրային սեփականություն։ Երբեմն «հանրային սեփականություն» են համարվում նաև այն գյուտերը, որոնց արտոնագրի ժամկետը լրացել է։ Օրինակ հանրային սեփականություն են Շեքսպիրի, Բեթհովենի ստեղծագործությունները, համր կինոյի մեծամասնությունը, Նյուտոնի բանաձևերը։