R (ծրագրավորման լեզու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ R (այլ կիրառումներ)
Տեսակ | ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, statistical package?, GNU package?, հետազոտության թեմա և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Սեմանտիկա | պրոցեդուրային |
Կատարման ձև | ինտերպրետացվող |
Առաջացել է | օգոստոս 1993[1] |
Նախագծող | Ross Ihaka?[2] և Robert Gentleman?[2] |
ՕՀ | GNU/Linux[3], BSD[3], մաքՕՍ[3] և Windows[3] |
Տիպիզացիա | Դինամիկ |
Ներշնչվել է | S |
Արտոնագիր | GPLv2[4] |
Սխալնելի հայտման էջ | bugs.r-project.org/bugzilla3/ |
Կայք | r-project.org(անգլ.) |
Ելակոդ | svn.r-project.org/R/trunk/ |
GNU R Վիքիպահեստում |
R, տվյալների վիճակագրական մշակման և համապատասխան գծապատկերների կառուցման համար նախատեսված ծրագրավորման լեզու։ Բացի այդ, այն բաց ծրագրային համակարգ է GNU-ի շրջանակներում[5][6] մաթեմատիկական տարբեր հաշվարկների իրականացման համար։ Հարցումները, տվյալներ մշակողների քննարկումները և տվյալների բազաների գիտական գրականության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ R-ի հանրաճանաչությունը վերջին տարիների ընթացքում էականորեն աճել է։
R-ը S ծրագրավորման լեզվի ընդլայնումն է[7]։ S-ը ստեղծել է Ջոն Չեմբերսը (John Chambers)` Bell Labs-ում։
R-ը ստեղծել են Նոր Զելանդիայի Օկլանդ համալսարանի վիճակագրության ֆակուլտետի աշխատակիցներ Ռոս Այհեկը և Ռոբերտ Ջենտլմենը[8]։ R անվանումը ստացվել է նրանց անունների սկզբնատառերից։ Լեզվի մշակումով այժմ զբաղվում է R-ի մշակման հիմնական թիմը (անգլ.՝ R Development Core Team), որի անդամներից է նաև Չեմբերսը։ R-ը GNU պրոյեկտ է[5][6], և ելակետային կոդը գրվել է C, Fortran և R լեզուներով[9]։ Այն անվճար հասանելի է GNU ընդհանուր հանրային արտոնագրի (անգլ.՝ GNU General Public License) միջոցով, և տարբեր օպերացիոն համակարգերի համար ապահովվում են նախակոմպիլացված բինար տարբերակները։ R-ում օգտագործվում է հրամանային տողի միջավայր, չնայած որ գոյություն ունեն նաև մի քանի գրաֆիկական միջավայրեր, օրինակ R Commander, RKWard, RStudio, Weka, Rapid Miner, KNIME, ինչպես նաև Microsoft Office օֆիսային ծրագրերին ինտեգրվելու միջոցներ։ Բացի այդ, տարբեր տեքստային և կոդային խմբագրիչներում նախատեսված են հատուկ ռեժիմներ R-ի հետ աշխատելու համար։
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]R-ն ունի վիճակագրական և թվային մեթոդների լայն սպեկտր և ունի փաթեթների օգնությամբ ընդլայնվելու լայն հնարավորություն։ Փաթեթները` հատուկ ֆունկցիաների կամ հատուկ ոլորտների իրականացման գրադարաններ են։ R-ի տեղադրվող ծրագրի հետ ներառված են հիմնական փաթեթները, իսկ ընդհանրապես 203-ի տվյալներով գոյություն ունեն ավելի քան 4000 փաթեթներ։ R-ի յուրահատկություններից է նաև գրաֆիկական հնարավորությունը, որը կայանում է բավականին արդ և որակյալ գրաֆիկների ստեղծման մեջ, որոնք պարունակում են նաև մաթեմատիկական սիմվոլներ։
Առավելություններ և թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- R ազատ տարածվող ծրագրային համակարգ է։ Յուրաքանչյուր մարդ կարող է այն ներբեռնել http://www.rproject.org կայքից։
- Բավականին հեշտ է տեղադրվում Windows, MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։
- R-ի բազային փաթեթը շատ քիչ տեղ է զբաղեցնում կոշտ սկավառակի վրա և ներառում է վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները։
- Ավելի լուրջ աշխատանքի համար միշտ հնարավոր է ավելացնել լրացուցիչ օգտակար փաթեթներ։
- Ներկայումս մշակված են բազմաթիվ փաթեթներ, որոնք կիրառվում են գիտության գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ օգտագործվում է վիճակագրություն։
- Հնարավոր է աշխատել մեծ զանգվածային տվյալների հետ (մի քանի հարյուր հազար ուսումնասիրություններ)։
- Օգնության և հուշումների ներդրված համակարգ։
- Լավ գրաֆիկական հնարավորություններ հետազոտությունների արդյունքները ցուցադրելու համար։
- Անհրաժեշտ ֆունկցիաների ինքնուրույն ստեղծման հնարավորություն։
- R-ի վերաբերյալ կա բավականին շատ անվճար գրականություն։
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի տարբերություն այլ կոմերցիոն լեզուների, R-ը չունի գրաֆիկական աշխատանքային միջավայր։ Նրա միջավայրը հրամանային տողի միջավայրն է, այսինքն պետք է իմանալ անհրաժեշտ ֆունկցիաները և լեզվի ծրագրային շարահյուսությունը։
- Չկա կոմերցիոն ապահովում (բայց գոյություն ունի միջազգային համակարգ՝ նորությունները տարածելու համար)։
- Հայերեն լեզվով գրականություն չկա։
Առևտրայնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թ.-ին հիմնված Revolution Analitics ընկերությունը իր գործունեությունը լրիվությամբ նվիրում է R լեզվի առևտրայնացմանը։ Նրա Revolution R փաթեթում ներառված են այնպիսի բաղադրիչներ (որոնք R –ի անվճար տարբերակի հետ չեն լինում), որոնք հնարավորություն են տալիս կատարել զուգահեռ ծրագրավորում, ինտեգրվել Web տեխնոլոգիաներին։ 2011 թ.-ի հոկտեմբերին Oracle ընկերությունը թողարկել է Big Data Appliance ապարատա-ծրագրային համալիր NoSql կլաստեր-սերվերների վրա զանգվածա-ծրագրային մշակումներ իրականացնելու համար[10][11], իսկ 2012-ին R-ը ներդրվել է Oracle Database-ում[12]։ R-ի միջոցներով զանգվածային-զուգահեռ ճարտարագիտական վերլուծություններ են արվել IBM ընկերության Netezza համալիրներում[13][14]։
CRAN
[խմբագրել | խմբագրել կոդը]R-ը և նրա լրացուցիչ փաթեթները տարածված են CRAN-ի (Comprehensive R Archive Network) միջոցով։ Ներկայումս աշխարհում հասանելի է CRAN 60 հայելի։ Գլխավոր հայելին գտնվում է Վիեննայում։
R ինֆորմացիոն տեղեկագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան երկու երեք անգամ լույս է տեսնում և ազատ տարածվում է R Journal տեղեկատվական տեղեկագիրը[15]։ Այն տեղեկություններ է պարունակում տվյալների վիճակագրական վերլուծության և մշակման մասին։ 2001 թվականի հունվարից 2008 թվականի հոկտեմբերը լույս է տեսել որպես R News տեղեկագիր[16]։
Կոնֆերանսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2004 թվականից R-ին նվիրված ամենահայտնի կոնֆերանսներից մեկը՝ useR!-ը (The R User Conference) անցկացվում է ամեն տարի։ 2009 թ.-ից սկսած յուրաքանչյուր գարնանը Չիկագոյում անցկացվում է կոնֆերանս նվիրված R-ի կիրառմանը ֆինանսական համակարգերում (R/Finance: Applied Finance with R)։ Իսկ 2013 թ.-ին տեղի ունեցավ առաջին կոնֆերանսը նվիրված R-ի կիրառմանը ապահովագրության ոլորտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ihaka R. R : Past and Future History
- ↑ 2,0 2,1 R: A Language for Data Analysis and Graphics
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 A Bibliographic Scan of Digital Scholarly Communication Infrastructure — Educopia Institute, 2020.
- ↑ https://www.r-project.org/about.html
- ↑ 5,0 5,1 «GNU R». Free Software Foundation (FSF) Free Software Directory. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 6,0 6,1 R Project (n.d.). «What is R?». Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Morandat, Frances; Hill, Brandon (2012). «Evaluating the design of the R language: objects and functions for data analysis» (PDF). ECOOP'12 Proceedings of the 26th European conference on Object-Oriented Programming. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|journal=
- ↑ Gentleman, Robert (2006 թ․ դեկտեմբերի 9). «Individual Expertise profile of Robert Gentleman». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ "Wrathematics" (2011 թ․ օգոստոսի 27). «How Much of R Is Written in R». librestats. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Oracle Unveils the Oracle Big Data Appliance
- ↑ Oracle rolls its own NoSQL and Hadoop
- ↑ Prickett Morgan, Timothy (2012 թ․ փետրվարի 10). «Oracle tucks R stats language into database» (անգլերեն). The Register. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Harris, Derrick (2011-03-141). «IBM Creates Big Data Frankenstein With Netezza-R Fusion» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Rosenberg, Dave. «Open-source 'R' gets Hadoop integration». CNet (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ R Journal
- ↑ CRAN: R News
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «R (ծրագրավորման լեզու)» հոդվածին։ |
|