Թի Դի Գարդեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | կառույց և երաժշտական հարթակ |
---|---|
Մարզաձև | բասկետբոլ և տափօղակով հոկեյ |
Նախկին անվանումներ | Shawmut Center FleetCenter TD Banknorth Garden |
Տեղագրություն | Բոստոն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1993 ապրիլի 29 |
Անվանված է | TD Bank? |
Բացված | 1995 սեպտեմբերի 30 |
Կառուցող | AMEC |
Կառուցման գին | $ 160 000 000 ($ 241 միլիոն ներկայիս դոլարով) |
Ճարտարապետ | Էլերբե Բեքեթ |
Ճարտարագետ | LeMessurier Consultants |
Սեփականատեր | Delaware North |
Տարողություն | 18 624 |
Տնային թիմ | Բոստոն Սելտիքս և Բոստոն Բրուինս |
Ծածկույթի տեսակը | Պարկետ |
Կայք | tdgarden.com(անգլ.) |
TD Garden Վիքիպահեստում |
«Թի Դի Գարդեն» (անգլ.՝ TD Garden, այլ անվանումներ՝ Boston Garden, The Garden, նախկին անվանումներ՝ Shawmut Center, FleetCenter և TD Banknorth Garden), մարզահամերգային համալիր՝ տեղակայված ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն վարչական կենտրոնում։ Անվանումը բխում է հովանավորի՝ «TD Bank, N.A» բանկի անվանումից։
Ներկա պահին մարզապալատը ծառայում է որպես տան դաշտ NHL-ի «Բոստոն Բրուինս» հոկեյի ակումբի և NBA-ի «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի համար։
Մարզապալատում անցկացվել են բազմաթիվ սպորտային իրադարձություններ, մասնավորապես NCAA առաջին դիվիզիայի եզրափակիչ բասկետբոլային հանդիպումները 1999, 2003 և 2009 թթ., Միացյալ Նահանգների գեղասահքի ազգային խաղերը 1998 և 2004 թթ., ինչպես նաև 2008 և 2010 թթ. NBA-ի գերեզրափակիչ հանդիպումները և 2011 և 2013 թթ. Սթենլիի գավաթի եզրափակիչ հանդիպումները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոստոն Սելտիքսի» հանդիպումներից մեկում (փետրվարի 1, 2009 թ.)
- «Բոստոն Բրուինսի» սահադաշտը (2008 թ.)