Բյուլենթ Էջևիթ
Բյուլենթ Էջևիթ | |
Կուսակցություն՝ | Democratic Left Party? և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռոբերթ քոլեջ, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Անկարայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և դիվանագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 28, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Վախճանի օր | նոյեմբերի 5, 2006[4][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայր | Ahmet Fahri Ecevit? |
Մայր | Nazlı Ecevit? |
Ամուսին | Rahşan Ecevit? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մուստաֆա Բյուլենթ Էջևիթ (թուրքերեն՝ Mustafa Bülent Ecevit), (մայիսի 28, 1925[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[1] - նոյեմբերի 5, 2006[4][2][3][…], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող։ 1974, 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ։ Կատարել է թարգմանություններ անգլերենից թուրքերեն։ Նրա թարգմանությամբ թուրքերեն լույս են տեսել Թոմաս Էլիոթի և Ռաբինդրանաթ Թագորի մի շարք աշխատություններ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուլենթը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, իսկ մայրը Թուրքիայի առաջին կանանցից մեկն էր, ով պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ։ Աշխատել է որպես թարգմանիչ Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սովորել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցի արվեստի պատմության բաժնում, սակայն այն չի ավարտել։ Դրան զուգընթաց ուսումնասիրել է նաև սանսկրիտ և բենգալերեն, որպեսզի կարդա Ռաբինդրանաթ Թագորի աշխատությունները օրիգինալ լեզվով։
1972—1980 թվականներին ղեկավարել է Հանրապետական ազգային կուսակցությունը՝ փոխարինելով այդ պաշտոնում Իսմեթ Ինյոնյուին։ 1974, 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ, ընդ որում 1979 թվականին նրա հիմնական ընդդիմադիրը եղել է Սուլեյման Դեմիրելը։
1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, նրան արգելվել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սակայն որոշ ժամանակ անց արգելքը հանվեց, իսկ 1987—1988 և 1989—2004 թվականներին գլխավորել է Ձախ դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնվել էր 1985 թվականին նրա կնոջ Ռահշան Էջևիթի և մի խումբ կողմնակիցների կողմից, ովքեր լքել էին Սոցիալ- դեմոկրատական ազգային կուսակցությունը։
1999—2002 թվականներին Բյուլենթ նորից դարձավ Թուրքիայի վարչապետ։ Նրա կառավարման վերջին տարում կնքվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպես նաև ձերբակալվեց Քրդական բանվորական կուսակցության պարագլուխ Աբդուլլահ Օջալանը։ Էջևիթին այդ պաշտոնում փոխարինեց Աբդուլա Գյուլը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Эджевит Бюлент // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/6119590.stm
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջևիթի կենսագրությունը (թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուլենթ Էջևիթ» հոդվածին։ |
|