Եվրոպական միության անդամ պետություններ

Եվրոպական միության անդամ պետություններ, այն երկրները, որոնք հանդիսանում են Եվրամիության անդամ, որի նպատակն է եվրոպական պետությունները ներառել միասնական տնտեսական շուկայում, վերացնել անձնագրային-վիզային վերահսկողությունը, օգտագործել ընդհանուր դրամական արժույթ։ ԵՄ անդամ կարող է դառնալ այն երկիրը, որը համապատասխանում է Կոպենհագենյան չափանիշներին։ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալուց հետո[1] միության կազմում ընդգրկված է 27 պետություն (2020 թվականի տվյալներ)[2]։

Եվրոպական Միության անդամ երկրների քարտեզՖինլանդիաՇվեդիաԷստոնիաԼատվիաԼիտվաԼեհաստանՍլովակիաՀունգարիաՌումինիաԲուլղարիաՀունաստանԿիպրոսՉեխիաԱվստրիաՍլովենիաԻտալիաՄալթաՊորտուգալիաԻսպանիաՖրանսիաԳերմանիայի Դաշնային ՀանրապետությունԼյուքսեմբուրգԲելգիաՆիդերլանդներԴանիաՄիացյալ ԹագավորությունԻռլանդիա
Եվրոպական Միության անդամ երկրների քարտեզ

     ԵՄ հիմնադիր երկրներ

Դրոշ Երկիր Ամբողջական անվանում Մայրաքաղաք Անդամագրվելու ամսաթիվ
Ավստրիա Ավստրիայի Հանրապետություն Վիեննա 1995 թվականի հունվարի 1
Բելգիա Բելգիայի Թագավորություն Բրյուսել 1957 թվականի մարտի 25
Բուլղարիա Բուլղարիայի Հանրապետություն Սոֆիա 2007 թվականի հունվարի 1
Հունգարիա Հունգարիայի Հանրապետություն Բուդապեշտ 2004 թվականի մայիսի 1
Հունաստան Հունաստանի Հանրապետություն Աթենք 1981 թվականի հունվարի 1
Գերմանիա[Ն 1]։ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Բեռլին 1957 թվականի մարտի 25
Դանիա[Ն 2] Դանիայի Թագավորություն Կոպենհագեն 1973 թվականի հունվարի 1
Իտալիա Իտալիայի Հանրապետություն Հռոմ 1957 թվականի մարտի 25
Իռլանդիա Իռլանդիայի Հանրապետություն Դուբլին 1973 թվականի հունվարի 1
Իսպանիա Իսպանիայի Թագավորություն Մադրիդ 1986 թվականի հունվարի 1
Կիպրոս Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա 2004 թվականի մայիսի 1
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն Լյուքսեմբուրգ 1957 թվականի մարտի 25
Լատվիա Լատվիայի Հանրապետություն Ռիգա 2004 թվականի մայիսի 1
Լիտվա Լիտվայի Հանրապետություն Վիլնյուս 2004 թվականի մայիսի 1
Մալթա Մալթայի Հանրապետություն Վալետա 2004 թվականի մայիսի 1
Նիդերլանդներ Նիդերլանդների Թագավորություն Ամստերդամ 1957 թվականի մարտի 25
Պորտուգալիա Պորտուգալիայի Հանրապետություն Լիսաբոն 1996 թվականի հունվարի 1
Լեհաստան Լեհաստանի Հանրապետություն Վարշավա 2004 թվականի մայիսի 1
Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 2007 թվականի հունվարի 1
Սլովենիա Սլովենիայի Հանրապետություն Լյուբլյանա 2004 թվականի մայիսի 1
Սլովակիա Սլովակիայի Հանրապետություն Բրատիսլավա 2004 թվականի մայիսի 1
Ֆրանսիա Ֆրանսիայի Հանրապետություն Փարիզ 1957 թվականի մարտի 25
Ֆինլանդիա Ֆինլանդիայի Հանրապետություն Հելսինկի 1995 թվականի հունվարի 1
Խորվաթիա Խորվաթիայի Հանրապետություն Զագրեբ 2013 թվականի հուլիսի 1
Չեխիա Չեխական Հանրապետություն Պրահա 2004 թվականի մայիսի 1
Շվեդիա Շվեդիայի Թագավորություն Ստոկհոլմ 1995 թվականի հունվարի 1
Էստոնիա Էստոնիայի Հանրապետություն Տալլին 2004 թվականի մայիսի 1

Անդամ պետությունների հատուկ տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵՄ տարածքը աշխարհի քարտեզի վրա      Եվրամիություն      Հեռավոր շրջաններ, որոնք պատկանում են ԵՄ անդամներին և ընդգրկված են դրա մի մասի մեջ      Ոչ եվրոպական պետություններ և տարածքներ, որոնք պատկանում են ԵՄ անդամներին, բայց չեն մտնում դրա մեջ

Հատուկ տարածքներ, որոնք գտնվում են Եվրոպայից դուրս, բայց ընդգրկված են Եվրամիության կազմում[4]

Դրոշ Երկիր Դրոշ Հատուկ տարածք
Ֆրանսիա Ռեյունյոն
Ֆրանսիա Սենթ Մարտեն
Ֆրանսիա Մարտինիկա
Ֆրանսիա Մայոտ
Ֆրանսիա Գվադելուպա
Ֆրանսիա Ֆրանսիական Գվիանա
Իսպանիա Սեուտա
Իսպանիա Կանարյան կղզիներ
Իսպանիա Մելիլյա
Պորտուգալիա Մադեյրա
Պորտուգալիա Ազորյան կղզիներ

Երրորդական երկրների հետ ԵՄ պայմանագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդական երկրների հետ ԵՄ պայմանագրեր՝ ներառյալ ասոցացիայի պայմանագրերը
     Անդամ երկրներ      Պաշտոնական թեկնածուներ՝ Մակեդոնիայի Հանրապետություն, Ալբանիա, Սերբիա, Թուրքիա և Չեռնոգորիա      Հնարավոր թեկնածուներ, հայտը ներկայացրած դիմորդներ՝ Բոսնիա և Հերցեգովինա      Հնարավոր թեկնածուներ, հայտը չներկայացրած դիմորդներ՝ Կոսովո      Չեղյալ հայտարարված հայտեր՝ Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա      Երկրներ, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա      Անդամ երկրններ, որոնք քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու համար՝ Մեծ Բրիտանիա

Երկրներ, որոնց հետ Եվրամիությունը ստորագրել է միացման պայմանագրեր
(նշումներ՝ թավ՝ անդամակցության պաշտոնական թեկնածուներ, շեղատառ թավ՝ ընթացիկ ընդլայնման ծրագրով հավանական թեկնածուներ)․

Դրոշ Երկիր Ամբողջական անվանում Մայրաքաղաք Միացման համաձայնագրի
ստորագրման տարեթիվ
Ալբանիա Ալբանիայի Հանրապետություն Տիրանա 2009
Ալժիր Ալժիրի ազգային ժողովրդավարական հանրապետություն Ալժիր 2005
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո 2008
Վրաստան Վրաստան Թբիլիսի, Քութայիս 2014
Եգիպտոս Եգիպտոսի Արաբական Հանրապետություն Կահիրե 2004
Իսրայել Իսրայելի պետություն Երուսաղեմ 2000
Հորդանան Հորդանանի Հաշիմյան Թագավորություն Ամման 2002
Կանադա Կանադա Օտտավա 2013
Կոսովո Կոսովոյի Հանրապետություն Պրիշտինա 2015
Լիբանան Լիբանանի Հանրապետություն Բեյրութ 2006
Մակեդոնիա Մակեդոնիայի Հանրապետություն Սկոպյե 2001
Մարոկկո Մարոկկոյի Թագավորություն Ռաբաթ 2000
Մոլդովա Մոլդովայի Հանրապետություն Քիշնև 2014
Մեքսիկա Մեքսիկայի Միացյալ Նահանգներ Մեխիկո 2000
Սերբիա Սերբիայի Հանրապետություն Բելգրադ 2011
Թունիս Թունիսի Հանրապետություն Թունիս 1998
Թուրքիա Թուրքիայի Հանրապետություն Անկարա 1963
Ուկրաինա Ուկրաինա Կիև 2014
Չեռնոգորիա Չեռնոգորիա Պոդգորիցա 2010
Չիլի Չիլիի Հանրապետություն Սանտյագո 2003
ՀԱՀ Հարավ-աֆրիկյան Հանրապետություն Պրետորիա, Քեյփթաուն, Բլումֆոնտեյն 2000
  1. 1990 թվականին տեղի ունեցավ Գերմանիայի միավորումը։ ԳԴՀ-ը մտավ ԳՖՀ-ի կազմի մեջ, ընդ որում, միավորված Գերմանիան մնաց որպես ԵՄ-ի լիիրավ անդամ
  2. ԵՄ-ի անդամակցությունը տարածվում է միայն Դանիայի վրա, որը համարվում է Դանիայի թագավորության մի մասը։ Այն իր կազմի մեջ ներառում է նաև Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան։ Ֆարերյան կղզիները, որոնք ունեն լայն քաղաքական ինքնավարություն, որոշում են կայացրել չմտնել ԵՏՀ (Եվրոպական տնտեսական համագործակցություն)։ Գրենլանդիան, որը ժամանակին չուներ քաղաքական ինքնավարության իրավունք, մտավ միության կազմի մեջ, չնայած այն հանգամանքին, որ կղզու բնակչության 70%-ը դեմ էր քվեարկել միանալուն։ Սակայն 1979 թվականին հիմնադրվեց գրենլանդական ինքնավարությունը, իսկ 1982 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ քվեարկողների 52%-ը կողմ է քվեարկել ԵՏՀ-ի կազմից դուրս գալուն։ 1985 թվականին Գրենլանդիան դուրս եկավ ԵՏՀ-ից[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Brexit: UK officially leaves the European Union». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  2. Theresa May to trigger article 50 by end of March 2017, The Guardian, 2 October 2016
  3. Тагалаева Д. А. Норвегия и ЕС – партнеры в Арктике.
  4. Regional policy & outermost regions, European Commission

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]