Տիրանա

Քաղաք
Տիրանա
Tiranë
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՀամայնքՏիրանա
Հիմնադրված է1614 թ.
Տվյալ կարգավիճակում1614 թվականից
Մակերես41,8 կմ²
ԲԾՄ90 մ
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն386 420 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+355 04
Փոստային դասիչ1001–1028
Ավտոմոբիլային կոդTR
Պաշտոնական կայքtirana.gov.al
Տիրանա (Ալբանիա)##
Տիրանա (Ալբանիա)

Տիրանան[1] (ալբ․՝ Tiranë), Ալբանիայի մայրաքաղաքն է և Տիրանա ռետի ադմինիստրատիվ կենտրոնը, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը։ Տարածքը՝ 30 կմ²։ Հիմնադրվել է 1614 թվականին, 1920 թվականին հռչակվել է երկրի մայրաքաղաք։

Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ որպես փոքր բնակավայր։

Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարին։ 1920 թվականի հունվարին Տիրանան հռչակվել է Ալբանիայի մայրաքաղաք և կառավարության նստավայր։ 1920-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1939 թվականի ապրիլից 1943 թվականի սեպտեմբերը Տիրանան օկուպացրել է Ֆաշիստական Իտալիան, 1943 թվականի սեպտեմբերից՝ Ֆաշիստական Գերմանիան։ Տիրանան ալբան ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։

1944 թվականի նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը քաղաքն ազատագրել է գերմանաֆաշիստական զավթիչներից։

1944 թվականի նոյեմբերի 28-ին Տիրանա է տեղափոխվել ժողովրդա֊դեմոկրատական կառավարությունը, և 1946 թվականի հունվարի 11-ին հռչակվել է Ալբանիայի Ժողովրդական Հանրապետությունը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանայի հատակագծային կառուցվածքը ճառագայթաձև-օղակային է։ Հին թաղամասերը ծուռ ու մուռ փողոցներով են, բակի խորքում տեղադրված տներով։ Վարչական և մշակութային կենտրոնը կառուցապատվել է 1920-1930-ական թվականներին (Սկանդերբեգի հրապարակի անսամբլը, բանկի, համալսարանի, օպերայի և բալետի թատրոնի շենքերը)։

1953-1958 թվականներին ընդունվել է Տիրանայի վերակառուցման նախագիծը (ճարտարապետներ՝ Դ․ Ատրազիմիրի, Մ․ Մելե)։ Ստեղծվել են ընդարձակ բնակելի համալիրներ, կառուցվել է «Նոր Ալբանիա» կինոստուդիան (1952 թվական, խորհրդային ճարտարապետ՝ Դ․ Լ․ Լավրով)։

Տիրանայում են Տիրանայի համալսարանը (1957 թվականից), գյուղատնտեսական, գեղարվեստի, ֆիզկուլտուրայի համալսարանները, Ալբանիայի գիտությունների ակադեմիան, Ազգային գրադարանը, հնագիտության և ազգագրության, ազգային-ազատագրական պայքարի թանգարանները, օպերայի ու բալետի թատրոնը են։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանայում կենտրոնացած է երկրի արդյունաբերական արտադրանքի նշանակալի մասը։ Կա սննդհամի (այդ թվում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակում ու մեքենաշինություն, կահույքի, ցեմենտի, շինանյութերի արտադրություն, քարածխի արդյունահանում, ջէկ։ Երկաթուղով միանում է Դուրես նավահանգստի և Միլոտի քաղաքի հետ։ Տիրանայի մոտ է Ռինաս օդանավակայանը։

  1. Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 6. ISBN 978-99941-2-663-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 16