Թոնքաբոն
Քաղաք | ||
---|---|---|
Թոնքաբոն | ||
պարս.՝ تنكابن | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Մազանդարան | |
Շահրեստան | Թոնքաբոն | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | −15 մետր | |
Բնակչություն | 55 434 մարդ (2016)[1] | |
Պաշտոնական կայք | tonekabon.ir(պարս.) | |
| ||
Թոնքաբոն (պարս.՝ تنكابن), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում, Թոնքաբոն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 55 434 մարդ (2016)[1]։ Փահլավիների ժամանակ կրել է Շահսավար անունը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մազանդարանի արևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 192 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Կասպից ծովի ափին` ծովափնյա Ռամսար և Չալուս քաղաքների միջև։ Քաղաքով է անցնում Մազանդարանը Գիլանի հետ կապող թիվ 22 ավտոմայրուղին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 55 434 մարդ, որոնք կազմում էին 18 878 տնտեսություն։ Թոնքաբոնը Մազանդարան օսթանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 7 626[3] | 11 963[4] | 31 366[5] | 33 650[5] | 43 128[6] | 45 338[7] | 55 434[8] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնքաբոն» հոդվածին։ |
|