Լուսավորյալ արքաների դարաշրջան
Ուշ միջնադարյան եվրոպայում ուժեղանում էր թագավորական իշխանության շուրջ հասարակության համախմբումը։ Պատճառը տնտեսության արդյունաբերական զարգացման միտումն էր, որը պահանջում էր կայուն կարգ ու խաղաղաթյուն։ Այս հրամայականով համարյա ամենուրեք դասային միապետությանը փոխարինելու եկավ բացարձակ միապետությունը՝ միահեծանությունը։ Արքայի ձեոքին էին կենտրոնացած թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե դատական իշխանությունները։ Իսկ օրենքը արքայի կամքն էր՝ պարտադիր բոլորի համար։ XVII-XVIII դարերի լուսավորականները (հատկապես Վոլտերը) հայս էին տածում, թե բացարձակ միապետները, ունենալով համակողմանի կրթություն և կամք, կարող են իրենց ազգերին տանել դեպի բարգավաճում։ Հիրավի, շուտով երևացին լուսավորյալ միապետները, որոնց գործունեությունն ակնառու հետք է թողել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի պատմության մեջ։
Ֆրանսիա. «Արև արքայի դարը»
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դարում Ֆրանսիան տառապում էր ներքին անկայունությունից։ Խախտվել էր ազգային միասնությունը, թուլացել՛ պետությանը։ Հենց այդ ժամանակ հանդես եկան մարդիկ, որոնք ծրագրում էին բարենորոգել հասարակական կյանքը։ Դրանդից էր առաջին նախարար կարդինալ Ռիշելյեն։ Այդ ճանապարհին կարևոր առաջընթաց արձանագրվեց Լուի XIV արքայի գահակալման շրջանում (1643-1715 թվականներ)։ Երբ նա գահ բարձրացավ, ընդամենը հինգ տարեկան էր։ Մինչև չափահաս դառնալը երկիրը ղեկավարում էին խնամակալները։ 1661 թվականին արքան իր ձեռքն առավ կառավարման ղեկը։ Այսուհետ ամեն ինչ կատարվում էր ըստ նրա կամքի։ Մի առիթով իր հակառակորդներին նա հայտարարել է. «Պետությունը ե՛ս եմ»։
Լուի XIV–ը հաստատվեց Փարիզից ոչ հեռու՝ Վերսալում կառուցված շքեղ դղյակում։ Ձևավորվեց նրա պաշտամունքը. նրան համեմատում էին արևի հետ։ Սակայն ասվածը չի նշանակում, թե արքան կառավարում էր միայն ըստ սեփական քմայքների։ Ընդհակառակը, նա գործում էր երկիրը բարենորոգելու հստակ ծրագրով և իրեն շրջապատ ել էր բանիմաց մարդկանցով։ Լուի XIV-ը շարունակեց երկրի վարչական կենտրոնացումը։ Այժմ տեղերում կառավարում էին ոչ թե ինքնագլուխ կոմսերն ու հերցոգները, այլ թագավորի կողմից նշանակվող պաշտոնյաները։ Կարգավորվեց տեղական դատարանների աշխատանքը։ Իսկ խոշոր ազնվականների խռովությունները կանխելու համար նրանց պահում էր արքունիքում։ Առավել տպավորիչ էին տնտեսական բարենորոգումները։ Այդ գործում մեծ էր ֆինանսների գերագույն վերահսկիչ Ժ. Կոլբերի դերը։ Նա իրագործեց տնտեսական մի համալիր ծրագիր։ Վերահսկողություն սահմանեց դրամատների նկատմամբ իջեցնելով վարկի տոկոսները։ Դրամական մեծ միջոցներ էր ներդնում խոշոր առևտրական և մանուֆակտուրային ընկերություններ ստեղծելու համար։ Մյուս կողմից թեթևացնում էր գյուղացիների տուրքերը, կարգավորում պետական հարկերը։ Ի վերջո, պետական եկամուտները և ծախսերը հավասարակշռվեցին։ Առողջացավ տնտեսությունը։ Կազմակերպվեց նավաշինական արդյունաբերությունը, որի շնորհիվ Ֆրանսիան դարձավ ծովային հզոր տերության։ Ֆրանսիան որդեգրեց առևտրայնության (մերկանտիլիզմ) քաղաքականությանը։ Դրա նպատակն էր ավելի շատ ապրանքներ արտահանել երկրից, քան ներմուծել։ Ֆրանսիայի բարգավաճումը շատ ավելի մեծ կլիներ, եթե «Արև արքան» չվարեր անընդմեջ պատերազմներ Հոլանդիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ավստրիայի դեմ։ Դրանց ընթացքում երկիրը կորցրեց շուրջ 3 միլիոն մարդ։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան մնում էր ժամանակի Եվրոպայի ցամաքային հզորազորն տերությունը։
Ռուսաստան. Պյոտր (Պետրոս) Մեծի բարենորոգումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմանովների արքայատոհմի հաստատումից հետո (1613 թվական) շարունակվեց Ռուսաստանի տարածքային ծավալումը։ Նրան միացան Ուկրաինայի և Բելառուսի մի մասը. Արևելյան Սիբիրը։ Սակայն Ռուսաստանը մնում էր որպես հետամնաց երկիր։ Դա ակնհայտ դարձավ XVII դարի վերջին. ինչը, սակայն, քչերն էին գիտակցում։ Այդ քչերից էր երիտասարդ գահակալ Պյոտր I-ը (1682-1725 թվականներ )։ Ուսումնասիրելով եվրոպական փորձը՝ նա ձեռնարկեց Ռուսաստանի բարենորոգման իր ծրագիրը։
Նա խրախուսում էր տնտեսության զարգացումը։ XVIII դարի առաջին քարորդին Ռուսաստանում գործարկվեց շուրջ 200 մանուֆակտուրա՛ մետաղաձուլական, մանածագործական, նավաշինական և այլն։ Պետությունը վարում էր շեշտված առևտրայնության բադաքականություն։ Տպավորիչ էին վարչական բարենորոգումները։ Անգործունյա Բոյարական դումայի փոխարեն ստեղծվեց բարձրագույն օրենսդիր-կատարողական մի մարմին՝ Ծերակույտը (Սենատ)։
Աոանձին ասպարեզների կառավարումը հանձնվեց նախարարություններին (կոլեգիաներ)՝ ռազմական, ծովային, արտաքին գործերի, առևտրական, լեռնարդյունաբերական և այլն։ Ստեղծվեց գլխավոր դատախազի պաշտոնը, որը վերահսկողություն էր իրագործում պետական հաստատությունների նկատմամբ։ Կաոավարական բոլոր հաստատությունները կենտրոնացվեցին երկրի նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։ Այն հիմնվել էր Նևա գետի ափին 1703 թվականին։ Պյոտր I-ի խոշոր ձեռքբերումներից էր կանոնավոր բանւսկի և նավատորմի ստեղծումը։ եվ արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին. Հյուսիսային պատերազմում (1700-1721 թվականներին) հաղթելով Շվեդիային՝ Ռուսաստանը դուրս եկավ Բալթիկ ծով և անմիջական կապ հաստատեց Եվրոպայի հետ։ Արքան մտադիր էր հաստատվեց Կասպից ծովի ափերին և Անդրկովկասում։
Պորուսիա և Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII-XVIII դարերում Գերմանիան մասնատված և հետամնաց երկիր էր։ ժամանակտկիցնհրն ասում էին. որ գերմանական այնքան պետություն կա, որքան տարվա մեջ օր։ Դրանք ձևականորեն միավորված էին Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության մեջ։ Ամենից ազդեցիկը Ավստրիան և Պրուսիան էին։ Դրանք պայքարի մեջ էին, և յուրաքանչյուրը ձգտում էր գերիշխանության։ Ավելի ուշ մրցակցության խնդիր դարձավ Գերմանիայի միավորումը։
Նախապես թույլ էին Պրուսիայի հնարավորությունները։ Սակայն Ֆրիդրիխ II (1740-1786 թվականներ) արքայի ջանքերով ձեռնարկվեցին լուսավորական բարենորոգումներ, որոնք այդ պետությունը տարան առաջադիմության ուղիով։ Դրանք ընդգրկում էին կյանքի համարյա բոլոր բնագավառները՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, վարժական կառավարում, դատարան։ Մտցվեց համընդհանուր տարրական կրթություն, մամուլի և խղճի (կրոն) ազատության։ Տպավորիչ էր ռազմական բարենորոգումը, որի շնորհիվ ստեղծվեց եվրոպայի ամենամարտունակ բանակը։ Ֆրիդրիխ II-ը սիրում էր կրկնել.
Ազգի բարօրության հիմքը պետությունն է. այն վեր է ամեն ինչից |
։
Ավստրիան բազմազգ տերության էր, որի կազմում ընդգրկված էին նաև Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Բելգիան։ Կային նաև գերմանական և իտալական հողեր։ Բարենորոգումներն այստեղ ավելի բան անհրամեշտ էին, բանգի ծայր էին առել ներքին բախումներ, որոնք ունեին ազգային-ազատագրական երանգ։ Բարենորոգումները կապվում են կայսրուհի Մարիա Թերեզայի և հատկապես նրա որդու՝ Յոզեֆ II-ի (1765-1790 թվականներ) անվան հետ։
Ավստրիայում ևս սկսեցին խրախուսել արդյունաբերությունը և առևտուրը։ Բարելավվեցին վարչական և դատական համակարգերը։ Սահմանվեց միասնական եկամտահարկ։ Ընդսմին, հարկատու էին թե ազնվականները, թե գյուղացիները, թե արհեստավորները։ Յոզեֆ արքան ավելի հեոուն գնաց, մի շարք երկրամասերում փորձեց վերացնել ճորտատիրությունը։ Նման քայլի չէր գնացել լուսավորյալ միապետներից և ոչ մեկը։ Ավստրիայում նույնպես կարևորություն էին տալիս մշակութային հիմնախնդիրներին պետության հաշվին պահվող դպրոցներ, համապետական լեզու (գերմաներեն), կրոնական հանդուրժողականություն, գիտությունների և արվեստների հովանավորություն։ Տերության մայրաքաղաք Վիեննան դարձավ մշակույթի համաեվրոպական կենտրոններից մեկը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայոց պատմություն 8, հեղինակներ՝ Արամ Սիմոնյան, Աշոտ Մէղքոնյան, Արամ Նազարյան