Հաղորտի
Գյուղ | ||
---|---|---|
Հաղորտի | ||
ադրբ.՝ Kəndxurd | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Մակերես | 0,35110374 կմ² | |
ԲԾՄ | 1059 մ | |
Բնակչություն | 231[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Հաղորտի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1255,0 հա տարածք, որից 681,76 հա գյուղատնտեսական նշանակություն, 529,93 հա անտառային հողեր։ Հաղորտի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Ներքե ջուր», «Յերե ջուր», «Կճեճ», «Քարտաշ», «Ճրվաջուր», «Քթեղ», «Մոշ» և «Ջավադեն աղբյուր»։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորտի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 215 մարդ, կա 40 տնտեսություն։
2023 թվականի արցախահայերի բռնի տեղահանումից ի վեր, Հաղորտի գյուղում հայեր չեն ապրում։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 217 | 189 | 178 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1751 թ.), հաշվառված է 4 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ[4]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԼՂՀ բնակչություն Արխիվացված 2011-03-02 Wayback Machine - էջ 13
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 241.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|