Հենրի Գարուկյան
Հենրի Գարուկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1950 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 1, 2016 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Henry Garukyan Վիքիպահեստում |
Հենրի Հայորդու Գարուկյան (սեպտեմբերի 27, 1950, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։ Կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1973-1984 թվականներին մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 թվականին Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
- 1984 թվականին Հայաստանի նկարիչների միություն
- 1990 թվականին Լոս Անջելես, ԱՄՆ
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թվականին Ֆրանսիա, Սուդան
- 1992 թվականին Հոլանդիա
- 1993 թվականին Լոնդոն
- 1994 թվականին Լիբանան, Բեյրութ
- 1995 թվականին Մոսկվա, Ռուսաստան
- 1996 թվականին Աբու Դաբի, ԱՄԷ
- 1997 թվականին Անտվերպեն, Բելգիա
- 1998 թվականին Աթենք, Հունաստան