Մոսկվա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկվա (այլ կիրառումներ)
Դաշնային նշանակության քաղաք
Մոսկվա
ռուս.՝ Москва
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՄոսկվա
Ներքին բաժանումՄոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Հյուսիսային վարչական շրջան, Հյուսիսարևելյան վարչական շրջան, Արևելյան վարչական շրջան, Հարավարևելյան վարչական շրջան, Հարավային վարչական շրջան, Հարավարևմտյան վարչական շրջան, Արևմտյան վարչական շրջան, Հյուսիսարևմտյան վարչական շրջան, Զելենոգրադ, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Տրոիցկի վարչական շրջան, Akademichesky District?[1], Alexeyevsky District?[1], Altufyevsky District?[1], Արբաթ շրջան[1], Aeroport District?[1], Babushkinsky District?[1], Բասմաննի շրջան[1], Begovoy District?[1], Beskudnikovsky District?[1], Bibirevo District?[1], Bogorodskoye District?[1], Butyrsky District?[1], Veshnyaki District?[1], Վնուկովո[1], Voykovsky District?[1], Vostochnoye Degunino District?[1], Vostochnoye Izmaylovo District?[1], Vostochny District?[1], Vykhino-Zhulebino District?[1], Gagarinsky District?[1], Golovinsky District?[1], Golyanovo District?[1], Dmitrovsky District?[1], Dorogomilovo District?[1], Զամոսկվորեչիե[1], Zapadnoye Degunino District?[1], Իվանովսկոյե[1], Izmaylovo District?[1], Kapotnya District?[1], Koptevo District?[1], Kosino-Ukhtomsky District?[1], Կրասնոսելսկի շրջան[1], Krylatskoye District?[1], Kryukovo District?[1], Կուզմինկի[1], Kuntsevo District?[1], Kurkino District?[1], Levoberezhny District?[1], Լեֆորտովո[1], Լիանոզովո[1], Losinoostrovsky District?[1], Lyublino District?[1], Marfino District?[1], Maryina Roshcha District?[1], Maryino District?[1], Matushkino District?[1], Metrogorodok District?[1], Մեշչանսկի շրջան[1], Mitino District?[1], Mozhaysky District?[1], Molzhaninovsky District?[1], Nekrasovka District?[1], Nizhegorodsky District?[1], Novogireyevo District?[1], Novokosino District?[1], Նովո-Պերեդելկինո շրջան[1], Ostankinsky District?[1], Otradnoye District?[1], Ochakovo-Matveyevskoye District?[1], Perovo District?[1], Pechatniki District?[1], Pokrovskoye-Streshnevo District?[1], Preobrazhenskoye District?[1], Պրեսնենսկի շրջան[1], Prospekt Vernadskogo District?[1], Ramenki District?[1], Rostokino District?[1], Ryazansky District?[1], Savyolki District?[1], Savyolovsky District?[1], Sviblovo District?[1], Severnoye Izmaylovo District?[1], Severnoye Medvedkovo District?[1], Severnoye Tushino District?[1], Severny District?[1], Silino District?[1], Sokol District?[1], Sokolinaya Gora district?[1], Sokolniki District?[1], Solntsevo District?[1], Strogino District?[1], Տագանսկի շրջան[1], Տվերսկի շրջան[1], Tekstilshchiki District?[1], Timiryazevsky District?[1], Տրոպարյովո-Նիկուլինո[1], Filyovsky Park District?[1], Fili-Davydkovo District?[1], Խամովնիկի շրջան[1], Khovrino District?[1], Khoroshevo-Mnevniki District?[1], Khoroshyovsky District?[1], Shchukino District?[1], Yuzhnoye Medvedkovo District?[1], Yuzhnoye Tushino District?[1], Yuzhnoportovy District?[1], Յակիմանկա[1], Yaroslavsky District?[1], Biryulyovo Vostochnoye District?[1], Biryulyovo Zapadnoye District?[1], Brateyevo District?[1], Danilovsky District?[1], Donskoy District?[1], Zyuzino District?[1], Zyablikovo District?[1], Konkovo District?[1], Kotlovka District?[1], Lomonosovsky District?[1], Moskvorechye-Saburovo District?[1], Nagatino-Sadovniki District?[1], Nagatinsky Zaton District?[1], Nagorny District?[1], Obruchevsky District?[1], Orekhovo-Borisovo Severnoye District?[1], Orekhovo-Borisovo Yuzhnoye District?[1], Mosrentgen Settlement?[1], Vnukovskoye Settlement?[1], Voronovskoye Settlement?[1], Voskresenskoye Settlement?[1], Դեյոնովսկոե բնակավայր[1], Kievsky Settlement?[1], Clenovsky?[1], Kokoshkino Settlement?[1], Krasnopakhorskoye Settlement?[1], Marushkinskoye Settlement?[1], Q4373606?[1], Moskovsky Settlement?[1], Novofedorovskoe?[1], Պերվոմայսկոե բնակավայր[1], Rogovskoye Settlement?[1], Ryazanovskoye Settlement?[1], Sosenskoye Settlement?[1], Troitsk?[1], Filimonkovskoye Settlement?[1], Shchapovskoye settlement?[1], Shcherbinka?[1], Severnoye Butovo District?[1], Staroye Kryukovo District?[1], Tyoply Stan District?[1], Ցարիցնո[1], Չերյոմուշկի[1], Chertanovo Severnoye District?[1], Chertanovo Tsentralnoye District?[1], Chertanovo Yuzhnoye District?[1], Yuzhnoye Butovo District?[1] և Յասենևո շրջան[1]
ՔաղաքապետՍերգեյ Սոբյանին
Հիմնադրված էանհայտ[2] թ.
Առաջին հիշատակումապրիլի 4, 1147[3][2]
Մակերես2511 կմ²
ԲԾՄ156 մետր
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն13 010 112 մարդ (հոկտեմբերի 1, 2021)[4]
Խտություն4813,63 մարդ/կմ²
Ագլոմերացիա15 512 000
Ազգային կազմռուսներ (74,83%),
ուկրաինացիներ (2,44%),
թաթարներ (1,6%),
հայեր (13,3%),
ադրբեջանցիներ (0,92%),
հրեաներ (0,8%),
բելառուսներ (0,6%)[5]
Կրոնական կազմուղղափառություն
Տեղաբնականունմոսկվացի
Ժամային գոտիMSD?, UTC+3 և Եվրոպա/Մոսկվա[6]
Հեռախոսային կոդ495 և 499
Փոստային դասիչ101001–135999
Ավտոմոբիլային կոդ77, 97, 99, 177, 197, 199, 777 և 799
ՍՎՏԲՀԴ45
Պաշտոնական կայքmos.ru(ռուս.)(անգլ.)
Մոսկվա (Ռուսաստան)##
Մոսկվա (Ռուսաստան)
Մոսկվա (Մոսկվա)##
Մոսկվա (Մոսկվա)

Մոսկվա (ռուս.՝ Москва, (արտասանություն )), Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք, դաշնային նշանակության քաղաք, Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի մարզի վարչական կենտրոն, հերոս-քաղաք։

Բնակչության թվով Ռուսաստանի խոշորագույն քաղաքն է 13 010 112 մարդ (հոկտեմբերի 1, 2021)[4], ամենաբնակեցված քաղաքն է, որն ամբողջությամբ տեղակայված է Եվրոպայում, բնակչության թվով մտնում է աշխարհի քաղաքների առաջին տասնյակի մեջ[7]։ Մոսկվայի քաղաքային ագլոմերացիայի կենտրոն։

Մոսկվայի մեծ իշխանության, Ռուսական թագավորության, Ռուսական կայսրության (1728-1730 թվականներին), Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմական մայրաքաղաք։ Մոսկվայում են գտնվում Ռուսաստանի դաշնության պետական իշխանության դաշնային մարմինները (բացառությամբ Սահմանադրական դատարանի), օտար պետությունների դեսպանատները, ռուսական խոշորագույն առևտրային կազմակերպությունների և հասարակական միավորումների գլխամասերը։

Այն տեղակայված է Մոսկվա գետի վրա, Արևելա-եվրոպական հարթավայրի կենտրոնում, Օկա և Վոլգա գետերի միջագետքում։ Ինչպես դաշնության սուբյեկտ Մոսկվան սահմանակից է Մոսկվայի և Կալուգայի մարզերի հետ։

Մոսկվան՝ Ռուսաստանի զբոսաշրջության կարևորագույն կենտրոնն է։ Մոսկովյան Կրեմլը, Կարմիր հրապարակը, Նովոդևիչի վանքը և Համբարձման եկեղեցին մտնում են ՅՈւՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության մեջ[8]։ Այն կարևորագույն տրանսպորտային հանգույց է։

Քաղաքը սպասարկում են միջազգային՝ Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո, շուրջ 6 օդանավակայան, 9 երկաթուղային կայարաններ, 3 գետային նավահանգիստ (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած քաղաքում գործում է մետրոպոլիտեն։

«Ֆորբս» ամսագրի 2011 թվականի տվյալներով Մոսկվան դոլարային միլիարդատերների քանակով (79 հոգի) աշխարհում գրավում է առաջին տեղը։

1980 թվականին Մոսկվայում են անցկացվել 22-րդ ամառային օլիմպիական խաղերը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվան ծագումնաբանությունը գալիս է գետի անունից[9]։ Մոսկվայի տեղանվան ստուգաբանությունը հաստատված չէ[10]։ Վերջին տարիներին մասնագետների շրջանում մեծ տարածում են ստացել գետի բալթյան[11] և սլավոնական[12] ծագումնաբանության վարկածները։ Երկու վարկածներում բառի հիմնական իմաստն էր «հեղուկ», «խոնավ», «ցեխոտ» բառերը[13]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի և մերձակա քաղաքների տեսքը LandSat-7 արբանյակից։
Մոսկվայի հարավային հատվածի պատկերը՝ Վնուկովո օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռից:

Մոսկվան գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնում, Վոլգա և Օկա գետերի միջագետքում, Սմոլենսկո-Մոսկովյան բարձրավանդակի սահմանագծին (արևմուտքից), Մոսկվորեցկո-Օկայան հարթությունում (արևելքից) և Մեշյորկյան ցածրավայրի մոտ (հարավ-արևելքից)։ 2014 թվականի տվյալներով՝ քաղաքի տարածքը կազմում է 2561,5 կմ2։ Տարածքի մոտավորապես մեկ երրորդը (900 կմ2)[14] գտնվում է Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի ներսում (ռուս.՝ МКАД-Московская кольцевая автомобильная дорога), մնացած մասը՝ 1641 կմ-ին օղակավոր ճանապարհից դուրս[15]։

Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 156 մետրի։ Ամենաբարձր կետը գտնվում է Տեպլոստանյան բարձրավայրում և կազմում է 255 մ[16], ամենացածր կետը՝ Բեսեդինյան կամուրջների մոտ է, որտեղ Մոսկվա գետը հեռանում է քաղաքից, այդ կետի բարձրությունը հաշված ծովի մակարդակից կազմում է 114,2 մետր[17]։ Մոսկվայի երկարությունը (առանց շերտընդմեջյան տարածքները հաշվելու) հյուսիսից հարավ Մոսկովյան օղակավոր ավտոմայրուղու սահմաններում՝ 38 կմ, սահմաններց դուրս՝ 51,7 կմ, արևմուտքից արևելք՝ 39,7 կմ։

Քաղաքը տեղակայված է Մոսկվա գետի միջին հոսանքում՝ նրա երկու ափերին։ Բացի այս գետից, քաղաքի տարածքով հոսում են տասնյակ այլ գետեր, որոնցից ամենախոշորներն են Մոսկվայի վտակները, Սխոդնյան, Խիմկան, Պրեսնյան, Նեգլիննայան, Յուզան և Նիշենկան (ձախակողմյան), ինչպես նաև Սենունը, Կոտլովկան և Գրևոդնյան (աջակողմյան)[18]։ Շատ մանր գետեր (Նեգլիննյան, Պրեսնյան և այլն) քաղաքի սահմաններում հոսում են ջրանցքներով։ Մոսկվայում կան նաև շատ այլ ջրավազաններ. ՄՕԱՃ-ի տարածքում մոտ փոքր գետեր և լճեր, որոնցից շատերը հոսում են կոլեկտորներում, ինչպես նաև մոտ 240 բաց ջրավազաններ (լճեր և լճակներ)։

Տես նաև՝ Մոսկվայի ջրոլորտ

Մոսկվան գտնվում է Մոսկվայի ժամանակի ժամային գոտում։ Կիրառելի ժամանակի տեղաշարժը UTC հարաբերությամբ կազմում է +3:00: Կիրառելի ժամանակի և աշխարհագրական լայնության համապատասխան միջին արևային կեսօրը Մոսկվայում սկսվում է 12:30-ին:

Ժամային գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվան գտնվում է մի ժամային գոտում, որը միջազգային չափանիշով նշվում է ինչպես Moscow Time Zone (MSK)։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից՝ UTC, շեղումը կազմում է +4։00։

2011 թվականի մարտի 27-ից՝ մշտական ամառային ժամանակի անցնելուց հետո, և 1930 թվականից գործող դեկրետային ժամանակը հաշվի առնելով՝ Մոսկվայի կենտրոնում աստղագիտական կեսօրը սկսվում է 13։30[19]։

Մոսկվայի կլիման չափավոր ցամաքային է՝ հստակ արտահայտված սեզոնայնությամբ։ Ձմեռը (օրական միջին ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է) տևում է հիմնականում նոյեմբերի երկրորդ կեսից մինչև մարտի վերջ։ Օրացույցային ձմեռվա ընթացքում դիտարկվում են ոչ շարունակական (3-5 օր) խիստ սառնամանիքների շրջափուլեր (գիշերային ջերմաստիճանը մինչև -20 °C, ավելի հազվադեպ՝ -25..-30 °C)։ Բայց դեկտեմբերի ու հունվարի սկզբին տաքացումներ, երբ ջերմաստիճանը -5..-10 °C-ից բարձրանում է մինչև 0 °C, երբեմն՝ +5..+10 °C։ Ըստ ՎՎՑ մետեոկայանի տվյալների (1981-2010 թվականների նորման)՝ տարվա ամենացուրտ ամիսը փետրվարն է (միջին ջերմաստիճանը կազմում է -6,7 °C)[20]։ Փոփոխական եղանակները բավականին կարճ են։ Երբեմն նույնիսկ ամառային ջերմաստիճանները դիտվում են ապրիլի սկզբին, իսկ մայիսի վերջին և հունիսի սկզբին գրանցվում է ցրտերի վերադարձ։ Ամառը (ցերեկային միջին ջերմաստիճանը բարձր է +20 °C և օրական միջին ջերմաստիճանը բարձր է +15 °C) տևում է մայիսի կեսերից մինչ սեպտեմբերի սկիզբը, ցերեկային ջերմաստիճանը հաճախ գերազանցում է 30 °C (միջինում 6-8 օր ամառային սեզոնի ընթացքում, 2010 թվականին՝ 1,5 ամիս։ 35 °C ջերմաստիճանը վերջին 30 տարիների ընթացքում գերազանցվել է 18 անգամ, որից 16-ը 2010 թվականին)։ Ամենատաք ամիսը հուլիսն է (1981-2010 թվականների միջին ջերմաստիճանը կազմել է +19,2 °C)։

1981-2010 թվականների դիտարկումներով միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +5,8 °C։ Մետեոդիտարկումների ողջ պատմության ամենատաք շրջանը եղել է 2008 թվականը. միջին ջերմաստիճանը կազմել է +7,3 °C[21], ամենացուրտը՝ 1888 թվականը (+1,7 °C)։ 1961-1990 թվականների դիտարկումներով միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է +5,0 °C, քամու տարեկան միջին արագությունը՝ 2,3 մ/վ, օդի տարեկան միջին խոնավությունը՝ 77 %, դեկտեմբերին հասնում է 85 %, մայիսին իջնում է մինչև 64 %[22]։

130-ամյա դիտարկումների շրջանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկվել է 2010 թվականի հուլիսի 29-ին և ՎՎՑ մետեոկայանում կազմել է +38,2 °C, «Բալչուգ» մետեոկայանում, քաղաքի կենտրոնում և Դոմոդեդովո օդանավակայանում արտասովոր շոգի ընթացքում՝ +39,0 °C[23]։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1940 թվականի հունվարի 17-ին և կազմել է -42,2 °C (Տիմիրյազևսկյան գյուղատնտեսական ակադեմիայի մետեոկայան՝ ՏԳՏԱ), Մոսկվայի հենքային մետոկայանում բացարձակ մինիմումը կազմում է -38,1 °C (1956 թվականի հունվար)։

Տարվա ընթացքում Մոսկվայում և հարակից տարածքում թափվում է 600-800 մմ մթնոլորտային տեղումներ, որոնց մեծամասնությունը՝ ամառային շրջանում։ Տեղումների մակարդակը փոփոխվում է բավական մեծ միջակայքում. հնարավոր է ինչպես մեծ քանակի տեղումներ (օրինակ՝ 2008 թվականի հուլիսին՝ 180մմ տեղումներ[24]), այնպես էլ փոքր քանակի տեղումներ՝ (օրինակ՝ 2010 թվականի հուլիսին՝ 13 մմ)։ Ցերեկվա տևողությունը տատանվում է 7 ժամ 00 րոպեից (դեկտեմբերի 21) մինչև 17 ժամ 34 րոպե (հունիսի 21)։ Հորիզոնից արևի առավելագույն բարձրությունը՝ 11° -ից (դեկտեմբերի 21) մինչև 58° (հունիսի 21)։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մոսկվա առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1879—2010 ), նորմա 1981—2010
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −42,2 −38,2 −32,4 −21,0 −7,5 −2,3 1,3 −1,2 −8,5 −20,3 −32,8 −38,8 −42,2
միջին առավելագույնը (°C) 4,0 −3,7 2,6 11,3 18,6 22,0 24,3 21,9 15,7 8,7 0,9 −,30 9,6
միջին ջերմաստիճանը (°C) −6,5 −6,7 −1,0 6,7 13,2 17,0 19,2 17,0 11,3 5,6 −1,2 5,2 5,8
միջին նվազագույնը (°C) −9,1 −9,8 −4,4 2,2 7,7 12,1 14,4 12,5 7,4 2,7 −3,3 −7,6 11,1 2,1
բացարձակ նվազագույնը (°C) 8,6 8,3 19,7 28,9 33,2 34,7 38,2 37,3 32,3 24,0 16,2 9,6 38,2
տեղումների քանակը (մմ) 52 41 35 37 49 80 85 82 68 71 55 52 707
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա
Հյուսիսափայլ, ամիսը ժամ, 2001—2011[25]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմեմբեր Դեկտեմբեր Տարի
Հյուսիսափայլ, ժամ 37 65 142 213 274 299 323 242 171 89 33 14 1902

Հյուսիսափայլի տարեկան ժամերի քանակը կազմում է 1731 ժամ[26] (2001-2010 թվականներին միջինում 1900 ժամ)։ Մոսկվայի տարածքում հազվադեպ չեն նաև մառախուղը և ամպրոպը։ Ժամանակ առ ժամանակ Մոսկվայում տեղի են ունենում այնպիսի տարերային եղանակային երևույթներ, ինչպիսին են մրրիկները, տեղատարափ անձրևները և նույնիսկ փոթորիկները։ 1998 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի վրա թափվեցին քաղաքի պատմության ընթացքում ամենակործանարար փոթորիկները[27]։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝ Մոսկվայի պահպանվող բնական տարածքների ցանկ

Կռիլատի շրջանի բլուրները

Չնայած Մոսկվայի մեծաքանակ կառուցապատմանը՝ քաղաքի կանաչ տարածքների մակերեսը (Մոսկվայի ճարտարապետության հանձնաժողովի 2007 թվականի տվյալների) կազմում է 34.3 հազար հա (կամ քաղաքի ընդհանուր տարածքի 1/3-ը)։

Մոսկվայում կան այնպիսի անտառային և պուրակային զանգվածներ, ինչպիսիք են Իզմայլովյան պուրակը, Տիմիրյազևսկի պուրակը, Ֆիլյովսկի պուրակը (անտառային պուրակ), Զամոսկվորեչնի անտառային պուրակը, Լյուբլինսկի պուրակը, Բուտովսկի անտառային պուրակը, Բուսաբանական այգին, Նեսկուչնի այգին, Բիտցևսկի անտառային պուրակը, Ցարիցինո և Կոլոմենսկոյե արգելոց-թանգարանները, Կուզմինսկի անտառային պուրակը, Կուսկովո անտառային պուրակը և այլն։

Քաղաքի տարածքում են գտնվում նաև Եղջերուի կղզի (Լոսինի Օստրով) Ազգային բնական պարկի մի մասը, բազմաթիվ զբոսայգիներ և հանգստի գոտիներ։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝ Մոսկվայի Կարմիր գրքում գտնվող կաթնասունների ցանկ

Մոսկվայի կենդանական աշխարհը բազմազան է։ Օրինակ, Եղջերուի կղզի զբոսայգում կան ոչ միայն սկյուռներ, ոզնիներ և նապաստակներ, այլև ավելի խոշոր վայրի կենդանիներ, ինչպիսիք են վարազը և հյուսիսային եղջերուն, պտավոր եղջերուն։ Կան նաև գիշատիչներ՝ աղվես, ջրաքիս, սպիտակ կզաքիս։ Եղջերուի կղզու Վերխնեյուզյան մասում բնադրվում են բադեր և ձկնկուլներ, հազվագյուտ փասիաններ և գորշ կաքավներ։ Իվան Ահեղի ժամանակներից Եղջերու կզղին գտնվում է հատուկ պահպանության տակ, իսկ 1983 թվականից՝ ինչպես բնական ազգային պարկ[28]։

Բիտցևսկյան անտառում նույնպես կան բազմաթիվ գիշատիչ կենդանիներ։ Այստեղ ապրում են ոզնիներ, հողափորիկներ և նույնիսկ մայրաքաղաքում այդքան հազվադեպ չղջիկներ, նապաստակներ՝ սպիտակ և գորշ, դաշտամուկ, աքիսներ, սկյուռներ։ Մերձմոսկվայից գալիս են հյուսիսային եղջերուն և վարազը։ Ձվադրում են բադերը, բնադրում՝ ջրահավը[29]։

Մոսկվայում հանդիպում է այնպիսի հազվագյուտ կենդանի, ինչպիսին է քնամուկը[30][31]։ Մոսկվայում նրա թաքստոցներ գտնված են Բիտցևյան անտառում, Եղջերվակղզային անտառապուրակում, Իզմայլովյան անտառում[30]։ Հազվագյուտ է սև ժանտաքիսը[32], որը ապրում է գետերի ավազաններում, որի ափերով տեղափոխվում են անտառ, բացատ և թփուտներ։ Փաստացի բնակման վայրեր են հայտաբերվել քաղաքի մի քանի տեղերում՝ Սև լճի մոտ, Սխոդնի գետի ավազանում, ինչպես նաև Կրիլատսկայա և Բրատեևսկայա գետառներում (1985-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում)[33]։

Նապաստակներ Մոսկվայում կարելի է տեսնել Իզմայլովյան անտառում, Կուզմինյան անտառապուրակում, Բիտցևյան անտառում[29] և Սերեբյանի Բորում։ Աքիսներն ապրում են անտառային զանգավածներում՝ Եղջերվի կղզում, Իզմայլովյան, Կուզմինյան, Բիրյուլևյան, Բիտցևյան, Ֆիլի-Կունցևյան անտառային պուրակներում, գետերի հովիտներում՝ Ռուդնևսկի, Սև, Ալյոշկինի, Չեչյորնի, Սետունի, Ռամենսկի, Բրատովսկի, Սխոդնի, Կլյազմի, գետառներում՝ Մարինսկի, Բրատեևսկի, Մնյովնիկովսկի, ավելի հաճախ՝ Տուշինսկի, ինչպես նաև Խիմկինյան ջրապահեստարանի արևմտյան ափին[34]։

Գոյություն ունի Մոսկվայի Կարմիր գիրք, որտեղ թվարկված են Մոսկվայի՝ հազվադեպ և անհետացող կենդանատեսակները։ Այնտեղ հիշատակվում են սովորական ոզնին, գաճաճ փոքրաչղջիկը, սպիտակ կզաքիսը և աքիսը, սպիտակ նապաստակը, գորշ նապաստակը, անտառամուկը, սովորական գերմանամուկը[35]։

Մոսկվայում ամենախոշոր գիշատիչը սովորական աղվեսն է, հանդիպում է Եղջերուի կղզու զբոսայգում, Կուզմինսկի անտառապուրակում[36], Բիտցևյան անտառում և այլուր։

Թռչուններից այստեղ հանդիպում են մեծ և փոքր վարուժնակը[37], գորշ բադը, սովորական ոսկեակնը, սև ուրուրը և ճահճային սպիտակամազը, բազեների մի քանի տեսակ[38], աքարը[39], փարփարը[40], կիվիվը, կտցարը[41], անտառակտցարը[42], լճային փոքր ճայը[43], վայրի աղավնին[44], սովորական տատրակը[45], ականջավոր և ճահճային բվերը[46], տնային բուն[47], աղավնին, ճնճղուկը և ագռավները, ինչպես նաև սովորական այծկիթը[48] և ծղնին[49], գորշ և կանաչ փայտփորիկները և նույնիսկ ափային ծիծեռնակները[50]։

Բաց հողերի աղտոտվածություն Մոսկվայում (Խորոշյովսկոյե մայրուղու Տարականովկա գետի կոլեկցիոների մոտ)

Մոսկվայի էկոլոգիական իրավիճակի վրա ազդում է քաղաքում արևմտյան և հյուսիսարևմտյան քամիների գերիշխումը[51]։ Քաղաքային ջրային ռեսուրսների որակը ավելի լավ է քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Էկոհամակարգի բարելավման կարևոր գործոն է համարվում զբոսայգիների, այգիների պահպանումը և ծառերի շատացումը բակերում, որոնք տուժել են վերջին տարիներին կետային կառուցապատման արդյունքում։

Շրջակա միջավայրի մոնիտորինգը Մոսկվայում իրականացնում են 39 ավտոմատացված ստացիոնար կայաններ, որոնք վերահսկում են օդում 22 աղտոտող նյութերի մակարդակը և աղտոտվածության ընդհանուր մակարդակը[52]։

Մթնոլորտային օդի ամենաբարձր մակարդակի աղտոտումը նկատվում է խոշոր ավտոմայրուղիների և արդյունաբերական գոտիների շրջանում, հատկապես կենտրոնում, քաղաքի արևելյան և հարավարևելյան շրջաններում։ Մոսկվայում ամենաաղտոտված շրջաններն են՝ Կապոտնյան, Կոսինո Ուխտոմսկին և Մարյինոն։ Պատճառը քաղաքի տարածքում Մոսկովյան նավթաարդյունաբերական գործարանն է, Լյուբերեցկի և Կուրյանովսկի աերացիայի կայանները[53][54]։ Մոսկվայի էկոլոգիապես մաքուր շրջաններին են պատկանում Կրիլատսկոյե, Կուրկինո, Միտինո, Ստրոգինո և Յասենևո շրջանները։

Մոսկվայի օդը աղտոտող հիմնական աղբյուրն է ավտոմոբիլային տրանսպորտի կողմից արտանետվող գազը[55]։ Օդը աղտոտում են նաև ջերմաէլեկտրակայանները, ֆաբրիկաները և գործարանները, շիկացած ասֆալտի գոլորշիները։

Mercer խորհրդատվական կազմակերպության վարկածով, Մոսկվան ճանաչվել է Եվրոպայի ամենաաղտոտված մայրաքաղաքներից մեկը (2007 թվականին Մոսկվան վարկանիշում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[56]

Տես նաև՝ Մոսկվայի տեսարժան վայրեր

Մոսկվա, 1908 թվական

Առաջին բնակեցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր հրապարակ, նկարիչ՝ Ֆեոդոր Ալեքսեև
Կրեմլ տանող ճանապարհը, 19-րդ դարի ջրանկար

Մոսկվայի տարիքը հստակ հայտնի չէ։ Առաջին բնակավայրերը առաջացել են Մոսկվայի տարածքում նեոլիթի դարաշրջանում, մոտ մ.թ.ա. 8000 տարի առաջ։ Ցարիցինո այգում հայտնաբերվել է Ֆատյանովյան մշակույթի միջին բրոնզեդարյան շրջանի բնակավայր, ինչպես նաև բրենզեդարյան շրջանի բնակավայրեր՝ Կրեմլի բլրի մոտակայքում։ Առաջին հազարամյակի վերջերից սկսած ժամանակակից Մոսկվայի շրջանում բնակություն են հաստատել սլավոնները՝ վյատիչները և կրիվիչները։ Վյատիչները կազմում էին Մոսկվայի սկզբնական բնակչության հիմնական մասը։ Կրեմլի տարածքում անցկացվող հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ 11-րդ դարի վերջերին այնտեղ արդեն բնակավայր է եղել[57]։

Առաջին հիշատակված տարեգրությունը համարվում է Հիպատյան տարեգրությունը 1147 թվականի ապրիլի 4-ի ուրբաթ օրը, երբ ռոստովա-սուզդալացի իշխան՝ Յուրի Դոլգորուկին Մոսկով անունով քաղաքում ընդունում էր իր ընկերներին և դաշնակիցներին իշխան Սվևտոսլավ Օլգովիչի գլխավորությամբ[58]։ 1156 թվականին այստեղ կառուցվել էին նոր փայտյա ամրություններ։ Ընդհանուր տարածքը մեծացել է 3-4 անգամ[57]։ 12-րդ դարի կեչակեղևից պատրաստված պատվոգրի մեջ Մոսկվան հիշատակված է որպես Կուչկով։

Մոսկվայի իշխանության զինանշանը

1237-1238 թվականներին՝ Ռուսիայի վրա մոնղոլ-թաթարական ասպատակությունների ժամանակ, Մոսկվան կողոպտվեց, հրդեհվեց, սակայն այն շուտով վերականգնվեց[57]։

Իշխանության մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի երկրորդ կեսին իշխան Դանիիլ Ալեքսանդրովիչի (Ալեքսանդր Նևսկու որդին) իշխանության ժամանակ Մոսկվան դարձել է ինքնուրույն անկախ իշխանության կենտրոն։ Քաղաքի՝ առևտրային ուղիների խաչմերուկում գտնվելը նպաստում էր նրա աճին և զարգացմանը[57]։ 14-րդ դարում Մոսկվայի կալվածքները ընդլայնվեցին, նրանց են միացվել Կոլոմենսկի և Մոժայսկի իշխանությունները։

14-րդ դարում տեղի է ունենում Մոսկվայի զարգացումը՝ որպես Մոսկովյան մեծ իշխանության կենտրոն։ Յուրի Դանիլովիչից սկսած մոսկովյան իշխանները կրում են Վլադիմիրսկի Մեծն իշխան տիտղոսը[57]։ 14-րդ դարում Մոսկվա է տեղափոխվել միտրոպոլիտների նստավայրը, իսկ 1589 թվականին հիմնվել է Մոսկովյան պատրիարքարանը[57]։ Այսպիսով, աճել է քաղաքի նշանակությունը՝ որպես կրոնական կենտրոն։

Հին Մոսկվայի գոտիների քարտեզ։ Կրեմլ, Չինաստան-քաղաք, Սպիտակ քաղաք, Հողե քաղաք

Իշխան Իվան Կալիտայի օրոք Մոսկվայում սկսվել է մասշտաբային շինարարություն, կառուցվել են առաջին քարե շինությունները (մինչ այդ քաղաքը ամբողջովին փայտից էր կառուցված)[59]։ 14-րդ դարում և 15-րդ դարի սկզբներին Մոսկվան խոշոր առևտրային և արհեստի քաղաք էր; նրա կազմի մեջ էին մտնում Կրեմլի, Կիտայ-քաղաքի տարածքները, ինչպես նաև Զամոսկվորեչյեի, Զանեգլիմենյեի և Զայաուզյեի բնակավայրերը[57]։

Ռուսական թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական միասնական թագավորության մայրաքաղ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգիզմունդ ֆոն Գերբերշտեյնի «Մոսկովիայի գրությունները» գրքից փորագրված հատակագիծ։ Գերբերշտեյնը Մոսկվայում եղել է 1517 և 1526 թվականներին, հատակագիծը թվագրվում է 1556 թվականին։

15-րդ դարի վերջին Իվան Վասիլյևիչ III իշխանի օրոք Մոսկվան դառնում է ռուսական խոշորագույն պետության մայրաքաղաք, իսկ 16-րդ դարի սկզբին Վասիլի Իվանովիչ III իշխանի օրոք՝ ռուսական միասնական պետության մայրաքաղաք[57]։ Նոր կարգավիճակը նպաստել է քաղաքի աճին և այն տնտեսական և մշակութային կենտրոն դառնալուն[57]։ Զարգանում էր արդյունաբերությունը և արհեստները՝ զենքի, գործվածքների, կաշվե իրերի, խեցեղենի, ոսկերչական իրերի արտադրությունը, շինարարությունը։ Մեծ բարձունքների հասավ մոսկովյան ճարտարապետությունը։ Մոսկվայի սահմանները բավականին ընդլայնվեցին. 16-րդ դարի վերջերին նրա կազմի մեջ մտան Բելի քաղաքի և Զեմլյանոյ քաղաքի տարածքները։ Ստեղծվել է պաշտպանական կառույցների համակարգ[57]։ 14-18-րդ դարերում Մոսկվայում մի քանի անգամ տեղի են ունեցել խոշոր ապստամբություններ և հրդեհներ։

1565 թվականին Իվան Ահեղ իշխանի կողմից Ռուսական պետությունը օպրիչինայի և զեմշչինայի բաժանելուց հետո, քաղաքը դարձավ վերջինիս մայրաքաղաքը[60][61]։

Խառը շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1605 թվականին Մոսկվա են մտել ինքնակոչ կեղծ Դմիտրի I թագավորի զորքերը։ Ինքնակոչի իշխանությունը քաղաքում ընկել է 1606 թվականին, քաղաքացիական ապստամբության ընթացքում նա սպանվել է Մոսկվայի բնակիչների ձեռքով։ 1608-1610 թվականներին նորընտիր Վասիլի Շույսկի թագավորի օրոք, Մոսկվան պաշարվում է Տուշինոյի ճամբարում հաստատված երկրորդ ինքնակոչ կեղծ Դմիտրի II-ի զորքերի կողմից։ Այդ ժամանակահատվածում Մոսկվայի հաղորդակցությունը պետության այլ շրջանների հետ բարդանում է։ Պաշարումը հաջողվում է հանել 1610 թվականին, երբ Միխայիլ Սկոպին-Շույսկի զորքերը շվեդական վարձկանների հետ Նովգորոդի կողմից մոտենում են Մոսկվային։

1610 թվականին Վասիլի Շույսկիի զորքերի Կլուշինսկի ճակատամարտում պարտությունից հետո Մոսկվան գրավել են Ստանիսլավ Ժոլկևսկու լեհական զորքերը։ 1611 թվականին Պրոկոպիյ Լյապունովի, Իվան Զարուցկիի և իշխան Դմիտրի Տրուբեցկիի ղեկավարության տակ Առաջին տարածքային աշխարհազորի՝ քաղաքը լեհերից ազատելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել։ 1612 թվականին Երկրորդ տարածքային աշխարհազորի զորքերը Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկիի գլխավորությամբ՝ նոյեմբերի 4-ին ջախջախելով լեհական զորքերին, ազատագրել են Մոսկվան լեհերից՝ ստիպելով 1612 թվականին հանձնել իրենց կայազորը Կրեմլում և հեռանալ Մոսկվայից։

Ռոմանովների իշխանության առաջին 100-ամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում 1613 թվականին թագավոր է օծվել Միխայիլ Ֆյոդորովիչը, ով սկիզբ է դրել Ռոմանովների դինաստիայի ավելի քան 300-ամյա կառավարմանը։

17-րդ դարում Մոսկվայի կազմի մեջ վերջնականապես մտնում է Զեմլյանի քաղաքը, ավարտվում է Մոսկովյան Կրեմլի շինարարությունը և այն ձեռք է բերում ժամանակակից տեսք։ Ստեղծվում են Յամսկայա, Մեշչանսկայա, Նեմեցկաայա արվարձանները։ Մեծ նշանակություն է ձեռք բերում թագավորական Կոլոմենսկոյե նստավայրը։ 17-րդ դարի կեսը և երկրորդ կեսը Մոսկվայում հայտնի է դարձել մի շարք սոցիալական և քաղաքական ապստամբություններով։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքի կարգավիճակի կորստից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1712 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1728 թվականին Պետրոս II-ի օրոք Մոսկվա է տեղափոխվել կայսերական պալատը, որն այստեղ գտնվել է մինչ 1732 թվականը, երբ Աննա Յոհանովնան կրկին վերադարձրել է այն Սանկտ Պետերբուրգ[62]։ Մոսկվան պահպանել է մայրաքաղաքի «հնագույն մայրաքաղաք» տիտղոսը և եղել է կայսրերի թագադրման վայր։ Այդ տիտղոսը կիրառվում է Մոսկվայի, որպես քաղաքի՝ պատմական տարիքն ընդգծելու համար, որտեղ առաջին անգամ ստեղծվել է ռուսական ցարի գահը։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում Մոսկվան անվանվում է որպես «Ռուսաստանի առաջին մայրաքաղաք» (ռուս.՝ первопрестольная столица России)։ Սերգեյ Օժեգովի և Նատալյա Շվեդովայի բացատրական բառարանը «первопрестольный» բառը բացատրում է, որպես հնագույն մայրաքաղաք։ Այդ տերմինը լայնորեն կիրառվում է նաև այժմ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում որպես հոմանիշ և Մոսկվայի ոչ պաշտոնական անվանում։

1755 թվականին Միխայիլ Լոմոնոսովի և Իվան Շուվալովի կողմից կայսրուհի Ելիզավետա հրամանով հիմնվում է Մոսկվայի համալսարանը։

1812 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ Մոսկվան գրավել են Նապոլեոնի զորքերը և մայրաքաղաքը խիստ տուժել է հրդեհից։ Տարբեր գնահատումներով, մոսկովյան հրդեհի արդյունքում այրվել է շինունությունների 80%-ը։ Մոսկվայի վերականգնման գործընթացը տևել է ավելի քան երեսուն տարի, կառուցվել է Քրիստոս Փրկիչ տաճարը (ռուս.՝ Храм Христа Спасителя)։ 19-րդ դարի վերջերին Մոսկվայում շահագործման է հանձնվել տրամվայը։

1851 թվականին բացվել է Մոսկվան Սանկտ Պետերբուրգի հետ միացնող երկաթուղային հաղորդակցությունը։

1896 թվականին Նիկոլայ II կայսրի թագադրման հետ կապված միջոցառումների ժամանակ, Խոդինսկի դաշտում տեղի է ունեցել մեծ քանակությամբ զոհերի պատճառ դարձած խոշոր հրմշտոցը, որը ստացել է «Խոդինսկի ողբերգություն» անվանումը։

1905 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել հեղափոխական անհանգստություններ և փողոցային բարիկադային մարտեր։

Դ. Ս. Ինդեյցև, Կրեմլի համայնապատկերը Տայինիցկայա աշտարակից, 1848 թվական
Օ. Կադոլ, Մոսկվայի շրջանային համայնապատկերը՝ Կրեմլի Սպասսկայա աշտարակից, 1819-1823 թթ



1917 թվականի իրադարձություններ և Քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի օգոստոսի կեսերին Մոսկվայում անց է կացվել Համառուսական պետական համաժողով, որը գումարվել է Ժամանակավոր կառավարության կողմից։

1917 թվականի հոկտեմբերի 25-ին, Պետրոգրադում Ձմեռային պալատի վրա գրոհի հետ միաժամանակ, սկսվել է բոլշևիկների մոսկովյան զինված ապստամբությունը, որին, ի համեմատ Պետրոգրադի ապստամբությանը, Մոսկվայում համառ դիմադրություն է ցուցաբերվել։ Ապստամբության հակառակորդները, որոնց թվում գերակշռում էին մոսկովյան ռազմական ուսումնարանների յունկերները, համախմբվեցին հանրային անվտանգության կոմիտեի մեջ և գրավեցին Կրեմլը, որպեսզի հակազդեն հարձակվողներին։ Դիմակայությունը ավարտվեց յունկերների և կարմիր գվարդիականների միջև տեղի ունեցած արյունալի մարտերով, որոնք քաղաքում շարունակվեցին 1917 թվականի հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը, ինչի արդյունքում վնասվել է Մոսկվայի պատմական կենտրոնը և Կրեմլը։

1918 թվականին Պետրոգրադից Մոսկվա է տեղափոխվում բոլշևիկների կառավարությունը և Մոսկվան դառնում է ՌՍՖՍՀ մայրաքաղաք[63]։

1919 թվականի երկրորդ կեսի սկզբին Մոսկվայի հակաբոլշևիկյան կազմակերպությունները, որոնք ղեկավարվում էին Ազգային կենտրոնի կողմից, խորհրդային իշխանությունը տապալելու նպատակով քաղաքում ապստամբություն կազմակերպելու փորձ են կատարում, սակայն այն ձախողվում է։ Մոսկվայի ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունների բազմաթիվ անդամներ գնդակահարվել են Կարմիր տեռորի իրադարձությունների ընթացքում Համառուսական արտակարգ կոմիտեի (ռուս.՝ Всероссийская чрезвычайная комиссия (ВЧК)) կողմից։

Խորհրդային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակի հետ սկսվել է քաղաքի զարգացման մեջ նոր, խորհրդային ժամանակաշրջան։ Խորհրդային ժամանակներում Մոսկվան կրկին դարձել է պետության կենտրոնը, մեծացել է քաղաքի միջազգային քաղաքական նշանակությունը։ Մոսկվան կառուցվում էր արագ տեմպերով, քաղաքին միացել են նախկին արվարձանները։ Նույն ժամանակաշրջանում քաղաքի կենտրոնի պատմական կառուցապատումը ենթարկվել է մասնակի ոչնչացման, քանդվել են մի շարք տաճարներ և վանքեր, որոնց թվի մեջ էին Քրիստոս Փրկիչ տաճարը և Չարչարանաց վանքը։ 1922 թվականին Մոսկվան դարձել է ԽՍՀՄ մայրաքաղաք։ Քաղաքում սկսել է արագորեն զարգանալ տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այսպես, 1924 թվականին Մոսկվայում բացվել է ավտոբուսային երթևեկությունը, 1933 թվականին շահագործման է հանձնվել առաջին տրոլեյբուսային երթուղին, իսկ 1935 թվականին ուղևորների համար բացվել է առաջին մետրոպոլիտենի գիծը։ Մոսկվայի անվան ջրանցքի շահագործմանը հանձնելուց և Մոսկվա գետի ջրի մակարդակի բարձրացումից հետո, Մոսկվա-գետի մոտակայքում գտնվող քաղաքի տարածքի մի մասը հայտնվել է ջրի տակ։ Մասնավորապես, ջրի տակ են անցել Դորոգոմիլովսկի և դրա հարակից Հրեական գերեզմանները։

Կենտգործկոմի նախագահության «ՌԽՖՍՀ տարածքում մարզային և տարածաշրջանային նշանակության վարչա-տարածքային միավորումների կրթության մասին» որոշմամբ 1929 թվականի հունվարի 14-ից մինչև 1929 թվականի հոկտեմբերի 1-ը ստեղծվել է Կենտրոնական արդյունաբերական շրջան, որի կենտրոնը գտնվում էր Մոսկվայում[64]։

1931 թվականին ՌԽՖՍՀ երկու խոշորագույն քաղաքներ՝ Մոսկվան (հունիսի 16) և Լենինգրադը (դեկտեմբերի 3) բաժանվեցին առանձին վարչական միավորների՝ ՌԽՖՍՀ հանրապետական ենթակայության քաղաքներ[65][66]։

Մոսկվայում արդյունաբերության տարիներին արագ տեմպերով զարգանում է բարձրագույն և միջին տեխնիկական ուսումնական հաստատությունների ցանցը։

Մոսկվայում 30-ական թվականներին ստեղծվել է գիտահետազոտական և տեխնիկական ոլորտի նախագծային ինստիտուտների մի ամբողջ համակարգ։ Դրանց ճնշող մեծամասնությունը մտնում էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգի մեջ[67]։ Այդ նույն ժամանակ քաղաքում զարգանում են ԶԼՄ-ները, լույս են տեսնում մի շարք թերթեր, 1939 թվականից կազմակերպվում է կանոնավոր հեռուստատեսային հեռարձակում[68][69]։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ քաղաքում են գտնվել Պաշտպանության պետական կոմիտեն և Կարմիր բանակի գլխավոր շտաբը, կազմավորվել է ազգային աշխարհազորը (ավելի քան 160 հազար մարդ)։

1941/1942 թվականների ձմռանը Մոսկվայի տակ տեղի է ունեցել հայտնի ճակատամարտը, որտեղ խորհրդային զորքերը իրենց առաջին հաղթանակն են տարել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից։ 1941 թվականի հոկտեմբերին գերմանական զորքերը մոտեցան Մոսկվային, բազմաթիվ արդյունաբերական հիմնարկություններ տարհանվել էին, սկսվել է կառավարական հիմնարկությունների տարհանում Կույբիշև։ 1941 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում պաշարողական դրություն է հայտարարվել։ Սակայն, չնայած դրան, նոյեմբերի 7-ին Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես, որտեղից զորքերը ուղևորվում էին ուղիղ ռազմաճակատ։ 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի տակ «Կենտրոն» գերմանական բանակային խմբի հարձակումը կասեցվել է։ 1945 թվականի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը։

1952-1957 թվականներին անց են կացվել բարձրահարկ շինությունների կառուցապատման աշխատանքներ, որոնք հետագայում ստացել են «Ստալինյան բարձրահարկ շինություններ» անվանումը և որոնք դարձել են խորհրդային ժամանակաշրջանի Մոսկվայի խորհրդանիշներից մեկը[70]։

1960 թվականին կազմավորվել է Մոսկվայի նոր սահմանը Մոսվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհով (ռուս.՝ МКАД), որի սահմաններից քաղաքը սկսեց դուրս գալ միայն 1984 թվականին[71]։

1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբներին քաղաքի կենտրոնը կրկին ենթարկվել է լուրջ վերակառուցման։ Գոյություն ունեցող ճանապարհների լայնացման, նոր ավտոմայրուղիների և բարձրահարկ շինությունների կառուցման համար քանդվել են Մոսկվայի մի շարք ճարտարապետական հուշարձաններ։

1957 և 1985 թվականներին Մոսկվայում անց են կացվել Երիտասարդության և ուսանողների համապատասխանաբար 6-րդ և 12-րդ համաշխարհային փառատոնները։ 1980 թվականին Մոսկվայում անց են կացվել 22-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Կոմերիտական հրապարակ, որը հայտնի է նաև «Երեք կայարանների հրապարակ» անունով

1991 թվականի օգոստոսի 19-22-ը քաղաքում տեղի է ունեցել Արտակարգ դրության պետական կոմիտեի (ռուս.՝ Госуда́рственный комите́т по чрезвыча́йному положе́нию (ГКЧП)) կողմից կազմակերպված Օգոստոսյան պուտչը։ 1993 թվականին նախագահի և խորհրդարանի առճակատման արդյունքում ծագած սահմանադրական պետական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին։ 1993 թվականի հոկտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել «Օստանկինո» հեռուստակենտրոնի գրավման փորձը և Գերագույն Խորհրդի («Սպիտակ տան») շենքի գնդակոծումը։ Այնուհետև քաղաքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ 1995 թվականին հաստատվել են մայրաքաղաքի նոր պաշտոնական խորհրդանիշերը՝ զինանշանը, դրոշը և քաղաքի օրհներգը։ Սկսվել են տաճարների վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև սկսվել է բոլշևիկների կողմից պայթեցված Քրիստոսի Փրկիչ տաճարի լայնամասշտաբ կրկնօրինակի շինարարությունը։

1990-ական թվականների վերջերին, 2000-ականների սկզբներին քաղաքը առաջին անգամ առճակատվել է միջազգային ահաբեկչության սպառնալիքի հետ։ Մոսկվայում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ։

Վերջին տարիների ընթացքում Մոսկվայում անց են կացվում բազմաթիվ միջազգային մշակութային և սպորտային միջոցառումներ։

2000-ական թվականների սկիզբը նշանավորվել է ճարտարապետական կապիտալ վերափոխումներով[72]։ Քաղաքը լրջորեն վերակառուցվում է՝ կառուցվում են բազմահարկանի գրասենյակային շինություններ, ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածք, էլիտար շինություններ, առաջացել է նոր բիզնես կենտրոն՝ «Մոսկվա Սիթի» շրջանը[73]։ Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ «շինարարական բումը» հանգեցրել է քաղաքի պատմական տեսքի ավերմանը, ճարտարապետական հուշարձանների և քաղաքային միջավայրի ոչնչացմանը[74][75][76]։ Իրենից լուրջ խնդիր է ներկայացնում ոչ այդքան լավ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը, որի պատճառով առաջանում են ավտոմոբիլային խցանումներ և հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածություն։ Հասարակական տրանսպորտի համար հատկացված գծերը դեռևս ցանկալի արդյունքներ չեն բերել։

Մոսկվան նաև բախվել է մի շարք այլ խնդիրների հետ։ Քաղաքը դարձել է Կենտրոնական Ասիայի երկրներից, Չինաստանից, Հյուսիսային Կովկասի և Հարավային Կովկասի հանրապետություններից, ինչպես նաև Ռուսաստանի ներքին տարածաշրջաններից աշխատանքային ներգաղթյալների ներհոսքի կենտրոն։ Ներգաղթյալների ներհոսքը գործնականորեն ոչ մի կերպ չի կարգավորվում, օրենսդիր մեխանիզմները, որոնք ուղղված են այդպիսի կարգավորումների վրա, հաճախ չեն աշխատում, ինչի հետևանքով ստեղծվում է անբարենպաստ իրավիճակ՝ քաղաքի հաղորդակցությունը, մետրոպոլիտենը, ճանապարհային ցանցը գերծանրաբեռնված են, նկատվում է հանցագործությունների աճ, որոնցից մեծ մասը կատարվում է ներգաղթյալների կողմից, ովքեր չունեն մշտական բնակության վայր, սոցիալական և կենցաղային տարրական պայմաններ։ Արտասահմանյան ներգաղթյալները բացարձակապես սոցիալապես հարմարեցված չեն, հաճախ բնակվում են ազգային խմբերով։ Ներկայումս թվարկված խնդիրները միայն աճում են, Մոսկվայի կառավարությունը և Քաղաքային դուման այդ խնդիրների օրենսդրական լուծման համար հստակ միջոցներ չեն ձեռնարկում։

Մինչ 2010 թվականը Մոսկվան ուներ պատմական բնակավայրի կարգավիճակ, սակայն Ռուսաստանի Մշակույթի նախարարության 2010 թվականի հուլիսի 29-ի № 418/339 որոշմամբ քաղաքը զրկվել է այդ կարգավիճակից[77]։

20-րդ դարի 90-ական թվականներից ակտիվորեն քննարկվում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի միավորման նախագիծը, 2011 թվականի ամռանը հայտնվեց Մոսկվայի և դրա ապակենտրոնացման ավելի մանրամասն նախագիծը՝ հարավ-արևմտյան տարածքների միավորման շնորհիվ[78][79][80][81], այդ նախագիծը (այսպես կոչված «Նոր Մոսկվան»[82][83][84] կամ «Մեծ Մոսկվան[15]») իրականացվեց 2012 թվականին։



  • Հերոս քաղաք կոչում (1965 թվականի մայիսի 8)[57] «Ոսկե աստղ» մեդալի և Լենինի շքանշանի պարգևատրումով՝ ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայի աշխատավորների կողմից գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ պայքարի ընթացքում արտահայտված Հայրենիքի նկատմամբ նշանավոր վաստակի, զանգվածային հերոսության, քաջության և վճռականության համար, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 20-ամյակի հիշատակին։
  • Լենինի շքանշան (1947 թվականի սեպտեմբերի 6)[57]՝ Հայրենիքի առջև Մոսկվայի աշխատավորների գերմանական զավթիչների դեմ պայքարի ընթացքում նշանավոր վաստակի, քաջության և հերոսության համար, արդյունաբերության և մշակույթի ոլորտում հասած հաջողությունների, ինչպես նաև քաղաք Մոսկվայի 800-ամյակի հետ կապված քաղաքի վերակառուցման գլխավոր ծրագրի իրականացման համար։
  • Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան (1967 թվականի նոյեմբերի 4)[57]՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակի հիշատակին։

Իշխանական մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի իշխանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի քաղաքապետարան

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն՝ Մոսկվան համարվում է դաշնության ինքնուրույն սուբյեկտ, այսպես կոչվող դաշնային նշանակության քաղաք։

Մոսկվայում գործադիր իշխանությունը իրականացնում է Մոսկվայի Կառավարությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ, օրենսդիրը՝ Մոսկվայի քաղաքային դուման, որը բաղկացած է 35 պատգամավորներից, որոնցից 18-ը 2009 թվականից ընտրվում են կուսակցական ընտրակարգով, 17-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Քաղաքապետի վերջին ընտրությունները անց են կացվել 2003 թվականի դեկտեմբերի 7-ին[85][86]։ 2012 թվականի հունիսի 27-ին Մոսկովյան քաղաքային դուման օրենք է ընդունել, ըստ որի, քաղաքապետը կրկին ընտրվելու է ուղղակի գաղտնի քվեարկությամբ։

Ղեկավարումն իրականացվում է 10 վարչական միավորների միջոցով, որոնք միավորում են Մոսկվայի շրջանները տարածքային հիմունքներով վարչական շրջանների և 125 մարզային խորհուրդների մեջ[87]։ «Մոսկվա քաղաքի տեղական ինքնավարության կազմակերպման մասին» օրենքին համաձայն՝ 2003 թվականի սկզբից տեղական ինքնավարության գործադիր մարմիններ են քաղաքապետարանները, ներկայացուցչական մարմիններ՝ մունիցիպալ ժողովը, որի անդամները ընտրվում են ներքաղաքային մունիցիպալ կանոնադրությանը համապատասխան։

Մոսկվայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև տեղական ինքնավարության մարմինների քաղաքում գործելու սկզբունքները սահմանվում են քաղաք Մոսկվայի Կանոնադրությամբ և քաղաքի այլ նորմատիվ ակտերով։

Իշխանության դաշնային մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության Կառավարական Տունը

Մոսկվայում՝ որպես քաղաքում, որը ՌԴ Սահմանադրությամբ օժտված է մայրաքաղաքային գործառույթներով, գտնվում են երկրի իշխանության օրենսդիր, գործադիր և դատական դաշնային մարմիններ՝ բացառությամբ ՌԴ Սահմադրական դատարանի, որը 2008 թվականից գտնվում է Սանկտ Պետերբուրգում[88]։

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը իշխանության գործադիր մարմին է, գտնվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության շենքում, Մոսկվայի կենտրոնում Կրասնոպրեսնենսկի առափնյայի մոտ։ Պետական դուման գտնվում է Օխոտնի Ռյադ փողոցի վրա։ Դաշնության խորհուրդը գտնվում է Բոլշայա Դմիտրովկա փողոցի վրա տեղակայված շենքում։ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը և Ռուսաստանի Բարձրագույն Արբիտրաժ Դատարանը նույնպես գտնվում են Մոսկվայում։

Բացի այդ, Մոսկովյան Կրեմլը համարվում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի նստավայրը։ Նախագահի աշխատանքային նստավայրը Կրեմլում գտնվում է Սենատի շենքում։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝ Մոսկվայի տարածքում գոյություն ունեցող բնակավայրերի ցանկը և Մոսկվայի ագլոմերացիա

Մոսկվայի տարածքային փոփոխությունները 1922 թվականից մինչև 1995 թվականը

Մոսկվայի տարածքային միավորներն են համարվում մարզերը, բնակավայրերը և վարչական շրջանները, որոնք ունեն քաղաքի իրավական ակտերի կողմից ամրագրված անվանումներ և սահմաններ։

Մոսկվա, Ռուսաստան Մոսկվայի զինանշանը
Վարչական շրջաններ 12
Մարզեր 125
Բնակավայրեր 21
  • Վարչական շրջանը Մոսկվա քաղաքի տարածքային միավոր է, որն ձևավորվել է տվյալ տարածքի վարչական կառավարման համար, ներառում է Մոսկվայի մի քանի մարզեր կամ բնակավայրեր։ Վարչական շրջանի սահմանները չեն կարող հատել մարզերի և բնակավայրերի սահմանները։
  • Մարզը ձևավորվել է հաշվի առնելով տվյալ տարածքների պատմական, աշխարհագրական, քաղաքաշինական առանձնահատկությունները, բնակչության թիվը, սոցիալ-տնտեսական հատկանիշները, տրանսպորտային հաղորդակցության տեղակայումը, ինժեներային ենթակառուցվածքի առկայությունը և տարածքի այլ առանձնահատկությունները։
  • Բնակավայրը Մոսկվայի տարածքային միավոր է, որը ձևավորվում է այն տարածքների վրա, որոնք 2012 թվականի հուլիսի 1-ից տարածքի ընդլայնման հետ կապված նախագծի շրջանակներում մտնում են Մոսկվայի կազմի մեջ։

Մարզի և բնակավայրի ձևավորումը, վերակազմավորումը և վերացումը, նրանց անվանակարգելը, նրանց սահմանների հաստատումը և փոփոխությունը իրականացվում է Մոսկովյան քաղաքային Դումայի կողմից, Մոսկվայի քաղաքապետի առաջարկությամբ, իսկ վարչական շրջաններինը՝ Մոսկվայի քաղաքապետը։

Մոսկվայի վարչական շրջանները.
1. Կենտրոնական վարչական շրջան
2. Հյուսիսային վարչական շրջան
3. Հյուսիս-Արևելյան վարչական շրջան
4. Արևելյան վարչական շրջան
5. Հարավ-Արևելյան վարչական շրջան
6. Հարավային վարչական շրջան
7. Հարավ-Արևմտյան վարչական շրջան
8. Արևմտյան վարչական շրջան
9. Հյուսիս-Արևմտյան վարչական շրջան
10. Զելենոգրադսկի վարչական շրջան
11. Նովոմոսկովսկի վարչական շրջան
12. Տրոիցկի վարչական շրջան

Մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը Մոսկվայում կար 125 մարզ և 10 վարչական շրջան։ 2012 թվականի հուլիսի 1-ի Մոսկվայի տարածքի ընդլայնումից հետո ձևավորվել է 2 նոր վարչական շրջան (Նովոմոսկովսկի և Տրոիցկի), իսկ նրանց կազմում 21 բնակավայր։

Մոսկվան բաժանված է 12 վարչական շրջանների, որոնցից Զելենոգրադսկի, Նովոմոսկովսկի և Տրոիցկի շրջանները ամբողջությամբ գտնվում են Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղու սահմաններից դուրս՝ Կենտրոնական, Հյուսիսային, Հյուսիսարևելյան, Արևելյան, Հարավարևմտյան, Արևմտյան, Հյուսիսարևմտյան, Զելենոգրադսկի, Նովոմոսկովսկի, Տրոիցկի շրջանները։

Իր հերթին Մոսկվայի շրջանները (բացի Նովոմոսկովսկի և Տրոիցկի շրջաններից) բաժանվում են մարզերի․ Մոսկվայում դրանք 125 են։ Մոսկվայի մի քանի մարզեր համարվում են էքսկլավներ։ Շրջանների ղեկավարումը իրականացնում են շրջանային պրեֆեկտուրաները, մարզերինը՝ մարզային վարչությունները։

Նովոմոսկովսկի և Տրոիցկի շրջանները բաղկացած են Մոսկվայի այնպիսի նոր տարածքային միավորներից, ինչպիսիք են բնակավայրերը։ Այդ բնակավայրերի սահմաններում ստեղծվել են այնպիսի ներքաղաքային մունիցիպալ կառույցներ, ինչպիսիք են բնակավայրերը և քաղաքային շրջանը։ Շրջանները 2013 թվականի դրությամբ գտնվում են ընդհանուր պրեֆեկտուրայի ղեկավարման տակ։

Պաշտոնական խորհրդանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի զինանշանը, դրոշը և օրհներգը քաղաքի պաշտոնապես հաստատված խորհրդանիշերն են։

Մոսկվայի զինանշանը և դրոշը իրենցից ներկայացնում են մուգ կարմիր գույնի հերալդիկ վահան և ուղղանկյունաձև պաստառ ձիավորի՝ Սուրբ Գևորգ Հաղթանակաբերի պատկերով, ով նետով խոցում է սև Վիշապին[89]։ Մոսկվա քաղաքի օրհներգը երաժշտա-բանաստեղծական ստեղծագործություն է, որը ստեղծվել է Իսահակ Օսիպովի Դունաևսկու երգի հիման վրա, Մարկ Լիսյանսկու և Սերգեյ Իվանի Ագրանյանի «Իմ Մոսկվա» բանաստեղծության վրա[90]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի բնակչության թիվը Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն կազմում է 12 197 596 մարդ (2015)[95]: Բնակչության խտությունը կազմում է 4857,66 մարդ/կմ² (2015)։

Մոսկվան Ռուսաստանի ամենախոշոր քաղաքն է բնակչության թվով և ամենաբնակեցվածը՝ բոլոր քաղաքների թվում, որոնք ամբողջությամբ գտնվում են Եվրոպայում։ Նրա ագլոմերացիան մոտ 15 միլիոն մարդ մշտական բնակչության թվով նույնպես համարվում է Ռուսաստանի և Եվրոպայի ամենախոշորը։

Մոսկվայի բնակչության թիվը 2002 թվականի Համառուսական մարդահամարի արդյունքներով՝ բնակչության թիվը կազմել է 10 382 754 մարդ։ Ընթացիկ վիճակագրական հաշվառման պաշտոնական տվյալներով՝ 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 11 911,1 հազար մարդ[96]։ 2010 թվականի հոկտեմբերի մարդահամարի նախնական տվյալներով Մոսկվայում մշտապես բնակվում է 11 643 060 մարդ և միայն 30 հազարը ժամանակավորապես են բնակվում մայրաքաղաքում[97], 1,2 միլիոն մոսկվայաբնակներ տարբեր պատճառներից ելնելով հրաժարվել են մասնակցել մարդահամարին[98]։ Մոսկվայի Դաշնային միգրացիոն ծառայության վարչությունը տեղեկացրել է, որ Մոսկվայում մշտական գրանցում ունի 9 060 մարդ, ժամանակավոր գրանցում ունի 1 100 հազար մարդ, միգրացիոն հաշվառման վրա է կանգնած 340 հազար արտասահմանցի։ 600-800 հազար ռուսական քաղաքացի, Դաշնային միգրացիոն ծառայության վարչության գնահատականով, Մոսկվայում բնակվում են առանց գրանցման Դաշնային միգրացիոն ծառայության մարմիններում[99]։

Քաղաքի բնակչության մասին պաշտոնական տվյալները հաշվի են առնում միայն մշտապես բնակություն հաստատող քաղաքացիներին։ Մոսկվայի դաշնային միգրացիոն ծառայության վարչության տվյալներով՝ 2008 թվականին պաշտոնական հաշվառումով գրանցվել է ևս 1 միլիոն 800 հազար եկվոր (աշխատանքային միգրանտներ և գաստարբայտերներ, ուսանողներ և այլք), ինչպես նաև քաղաքում, 2005 թվականի դրությամբ, փորձագետների գնահատումներով, գտնվում են մոտ 1 միլիոն չգրանցված միգրանտներ[100]։

Մոսկվայի բնակչության մշտական աճը բացատրվում է հիմնականում այլ տարածաշրջաններից բնակչության ներգաղթով։ Այդ ներքին ներգաղթի երևույթը խորհրդային ժամանակներում անվանում էին «լիմիտավորներ» (ռուս.՝ «лимитчики»)։

Մոսկովյան արտասանությունը համարվում է ռուսական գրական լեզվի արտասանության նորմը[101]։

Մոսկվայի միջազգային առևտրային կենտրոն «Մոսկվա Սիթի»

Մոսկվայի բնակչության ազգային կազմը, 2002 թվականի մարդահամարի և բնակչության 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, բաշխված է հետևյալ կերպ[102]՝ ռուսներ - 9 930 410 (91,65 %), ուկրաինացիներ - 154 104 (1,42 %), թաթարներ - 149 043 (1,38 %), հայեր - 106 466 (0,98 %), ադրբեջանցիներ - 57 123 (0,53 %), հրեաներ - 53 142 (0,49 %), բելառուսներ - 39 225 (0,36 %), վրացիներ - 38 934 (0,36 %), ուզբեկներ - 35 595 (0,33 %), տաջիկներ - 27 280 (0,25 %), մոլդովացիներ - 21 699 (0,20 %), ղրղզներ - 18 736 (0,17 %), մորդվաներ - 17 095 (0,16 %), չեչեններ - 14 524 (0,13 %), չուվաշներ - 14 313 (0,13 %), օսեր - 11 311 (0,10 %), անձինք, ովքեր չեն նշել իրենց ազգությունը - 668 409 (5,81 %)։

Ռուսների տոկոսը Մոսկվայում գերազանցում է միջին ցուցանիշը ամբողջ Ռուսաստանով (80%), ինչպես նաև բարձր է հայերի և հրեաների տոկոսային բաժինը ի համեմատ միջինռուսականի (0,78 % և 0,16 % համապատասխանաբար)։ Ռուսների բաժինը մեծացել է 1989 թվականի մարդահամարի պահից, երբ նրանք կազմում էին 89,7 %[5]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվան համառուսական մասշտաբով համարվում է խոշորագույն ֆինանսական կենտրոն, միջազգային բիզնես կենտրոն և երկրի տնտեսության մեծ մասի կառավարման կենտրոն։ Այսպես, օրինակ՝ Մոսկվայում են կենտրոնացված Ռուսաստանում գրանցված բանկերի կեսը[103]։ Բացի այդ, խոշորագույն կազմակերպությունների մեծ մասը գրանցված են և ունեն կենտրոնական գրասենյակներ Մոսկվայում, չնայած նրան, որ նրանց արտադրանքը կարող է գտնվել Մոսկվայից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսական առավել հզոր կրող հրթիռ պրոտոն, որը մշակվել և ատրադրվում է ՊՏԳԱԿ Խրունիչևում

2008 թվականի տվյալներով, ՀՆԱ ծավալով (321 միլիարդ $) Մոսկվան գտնվում էր 15-րդ տեղում աշխարհի խոշոր քաղաքների թվում[104]։

Քաղաքի տարածքում գործում են ռազմական արդյունաբերության զգալի թվով կազմակերպություններ, որոնց շարքում.

  • Մ.Վ. Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտա-արտադրական կենտրոն։
  • ՌՕԿ «ՄիԳ» ընկերության արտադրություն (ՌԴ ՌՕՈւ-ի կործանիչների մեկ երրորդը մշակվում և արտադրվում են ՌՕԿ «ՄիԳ»-ում)
  • «Ալմազ Անտեյ» կոնցեռնի ընկերություններ (ամենախոշորները՝ «Ալմազ», «Ալտաիր», «Ավանգարդ»)
  • Տուշինի մեքենաշինական գործարան
  • «Վմպել» հրթիռաշինական ՄԿԲ
  • Վ.Վ. Չերնիշյովի անվան մոսկովյան մեքենաշինական ձեռնարկություն
ՄիԳ-29, մշակվել և արտադրվում է ՌՕՈւ «ՄիԳ»-ում

Կրասնի Օկտյաբր (ընկերություն)

Քաղաքացիական արտադրություններից առավել խոշոր են.

  • Մոսկովյան նավթարդյունաբերական գործարան. նավթային արտադրանքների խոշոր արտադրող, այդ թվում նաև արտահանման համար։
  • Ավտոֆրամոս, տարեկան 60 հազար Renault ок. մարդատար ավտոմեքենաների հավաքման ձեռնարկություն
  • Էլեկտրագործարան, էլեկտրատրանսֆորմատնորների և ռեակտորների խոշոր արտադրող
  • Մոսէլեկտրովահան, էլեկտրական բաշխիչ սարքերի արտադրող
  • Կարաչարովյան մեխանիկական գործարան, ամբարձիչ սարքավորումների արտադրություն
  • «Մոսկաբել» գործարան
  • Մոսկովյան նավթայուղագործարան
  • Տրյոխգորնայա մանուֆակտուրա
  • Մոսկովյան նավաշինական և նավավերանորոգողական գործարան
  • Ն.Ա. Սեմաշկոյի անվան մոսքիմֆարմդեղեր

Մանրածախ առևտրի շրջանառությունը 2007 թվականին կազմել է 2040,3 միլիարդ ռուբլի (2006 թվականի հետ համեմատած աճը կազմում է 105,1%)[105], մեծածախ առևտրի շրջանառությունը, իր հերթին, կազմել է 7843,2 միլիարդ ռուբլի (2006 թվականի հետ համեմատած աճը կազմել է 122,3 %)[106], բնակչության տրամադրվող վճարովի ծառայությունների ծավալը կազմում է 815,85 միլիարդ ռուբլի[107]։

ԶԻԼ-436200 բեռնատար մեքենաների վերջին մակնիշը՝ արտադրվում է ԶԻԼ-ում

«Ernst & Young» կազմակերպության տվյալներով 2011 թվականի տվյալներով, Մոսկվան եվրոպական քաղաքների թվում ներդրումային գրավչությամբ հայտնվել է 7-րդ տեղում, ընդ որում նրա վարկանիշը աճում է[108]։

Քաղաքում աշխատում են բջջային կապի երեք օպերատորներ GSM և UMTS (3G) չափանիշներով՝ «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», CDMA հիման վրա ծառայությունները տրամադրում է «Սքայ Լինք» օպերատորը։ Համացանցի անլար մուտքը LTE տեխնոլոգիայով տրամադրում է «Yota» օպերատորը։ Վիրտուալ օպերատորի մոդելով LTE հիման վրա ծառայությունները նույնպես տրամադրում է «ՄեգաՖոն» օպերատորը։

Forbes ամսագրի տեղեկություններով (2011 թվական), Մոսկվան զբաղեցնում է 1-ին տեղը աշխարհի բոլոր քաղաքների թվում դոլարային միլիարդատերերի քանակով (79 մարդ)։ Foreign Policy ամսագիրը 2010 թվականին Մոսկվան դրել է 25-րդ հորիզոնական այն գլոբալ քաղաքների թվում[109], որոնք նշանակալի ներդրում ունեն համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում[110]։

Ռենո Լոգան, որը հավաքվում է Ավտոֆրամոսում

Այնուամենայնիվ, ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության 2011 թվականին հաշվարկված ապրուստի արժեքի ինդեքսի, պարզվեց, որ Մոսկվան ապրուստի համար Ռուսաստանի ամենաթանկարժեք քաղաքը չէ՝ զիջելով սիբիրյան և հյուսիսային քաղաքների մի ամբողջ շարքին[111]։

2012 թվականին Մոսկվան զբաղեցրել է 1-ին տեղը Քաղաքային միջավայրի որակի վարկանիշում, որը կազմել են ՌԴ Տարածաշրջանային զարգացման նախարարությունը, Ինժեներների ռուսաստանյան միությունը, Շինարարության և կոմունալ տնտեսության հարցերով դաշնային գործակալությունը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը, ինչպես նաև Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը[112]։

Մոսկովյան բորսա

Մոսկվան համարվում է երկրի խոշոր տրանսպորտային հանգույցը։ Քաղաքը գտնվում է երկաթուղային գծերի և դաշնային ավտոմայրուղիների ցանցերի կենտրոնում։ Մոսկովյան տրանսպորտային հանգույցում ուղևորափոխադրումների ծավալը 2013 թվականի դրությամբ կազմում է 11,5 մլիլիարդ մարդ[113]։ Քաղաքում զարգացած են հասարակական տրանսպորտի բազմաթիվ տեսակներ, 1935 թվականից աշխատում է մետրոպոլիտենը։ Հասարակական տրանսպորտի կողմից իրականացվում է ուղևորափոխադրումների 76%-ը[113]։

Լենինգրադյան կայարանը Մոսկվայի հնագույն կայարանն է, կառուցվել է 1849 թվականին Նիկոլաևսկի երկաթգծի սպասարկման համար

Մոսկվայում երկաթգծերի ցանցը ներկայացված է տասը հիմնական ուղղություններով ինը կայարաններով (ութ կայարաններից՝ Բելառուսական, Կազանի, Կուրսկի, Կիևյան, Լենինգրադյան, Պավելեցկի, Ռիգայի, Յարոսլավլի, իրականացվում են ինչպես քաղաքամերձ, այնպես էլ հեռու փոխադրումներ, մեկ կայարանը՝ Սավյոլովսկին, սպասարկում է միայն քաղաքամերձ փոխադրումները), Մոսկովյան շրջանային երկաթգծերով, մի քանի փոխկապակցված ճյուղերով և մի շարք մասնաճյուղերով, հիմնականում միակողմանի, ոչ մեծ երկարության, որոնց հիմնական մասը գտնվում է քաղաքի տարածքում։

Մոսկվայի բոլոր երկաթգծերը պատկանում են Մոսկովյան երկաթուղային գծերին, բացի Լենինգրադյան ուղղության, որը պատկանում է Հոկտեմբերյան երկաթուղային գծերին, որը նույնպես մտնում է Մոսկովյան երկաթուղային գծերի հանգույցի մեջ, որն ընդ որում ունի Ծառայողական կապակցող ճյուղ Մոսկովյան երկաթուղային գծի մի քանի ուղղություններով։ Ընդ որում, գները և վճարման կանոնները քաղաքամերձ էլեկրագնացքներում միևնույնն են բոլոր ուղղություններում առանց բացառության, Մոսկովյան երկաթուղային գծերի կանոնների համաձայն։

1990-2000-ական թվականներին երկաթգծերի մի շարք ճյուղեր, որոնք սպասարկում էին արդյունաբերական ձեռնարկությունները, փակվել են այն պատճառով, որ այդ ձեռնարկությունները դուրս են բերվել քաղաքից կամ լրջորեն կրճատվել է արտադրության ծավալը։

Քաղաքի սահմաններում երկաթուղային գծերի ընդհանուր ձգվածությունը կազմում է 394,7 կմ։ Քաղաքամերձ գնացքները, որոնք կապում են Մոսկվայի կայարանները Մոսկվայի և մոտակա շրջանների բնակավայրերի հետ, զգալի դեր են խաղում նաև ներքաղաքային փոխադրումներում։ Մոսկվայում ուղևորային երկաթուղային հաղորդակցության խոշոր նախագիծ է համարվում է Մոսկովյան երկաթուղային գծի Փոքր օղակում ուղևորային շարժման կազմակերպումը[113]։

Օդանավակայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմոդեդովո օդանավակայանի տերմինալը

Մոսկվայի տարածքում են գտնվում Վնուկովո և Օստաֆևո միջազգային օդանավակայանները։ Բացի այդ, քաղաքի բնակիչները և հյուրերը օգտվում են նաև այլ միջազգային օդանավակայանների ծառայություններից, որոնք գտնվում են Մոսկվայի մարզի տարածքում՝ Դոմոդեդովո, Չկալովսկի, Շերեմետևո։

Օդանավակայաններ կարելի է հասնել ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտով, այլ նաև կարելի է օգտվել երկաթուղային կայարաններից շարժվող արագընթաց գնացքներից՝ Կիևի կայարանից մինչև Վնուկովո օդանավակայան, Բելառուսական կայարանից՝ մինչև Շերեմետևո և Պավելեցկի կայարանից՝ մինչև Դոմոդեդովո օդանավակայան։

Քաղաքում գործում էր օդային տերմինալ, սակայն 21-րդ դարի սկզբից այն, փաստացի, կորցրել է իր կիրառելիությունը։ Դրա տարածքները վարձակալի կողմից տրվել են որպես առևտրային տարածք։ 2009 թվականի դրությամբ օդային տերմինալի շենքում գործում են միայն երկաթուղային տոմսերի և ավիատոմսերի վաճառքով զբաղվող գրասենյակները։ 2017 թվականին աէրոկայանը քանդվեց։

Բուսինովոյի հանգույցը ՄՕԱՃ -ում։ Առաջին և տվյալ պահին միակ հինգմակարդականի տրանսպորտային հանգույցը Ռուսաստանում:

Ավտոմոբիլային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվան համարվում է զանազան ուղղություններով դաշնային ավտոճանապարհների ցանցի կենտրոն, որը մայրաքաղաքը միացնում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչական կենտրոնների և հարևան քաղաքների հետ։ Մոսկվան ունի զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք, որն ներառում է երեք տրանսպորտային օղակներ՝ Սադովոյե, Երրորդ տրանսպորտային և Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհը, Մոսկվայի մարզում ծրագրվում է Կենտրոնական օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի (ԿՕԱՃ) կառուցումը տրանզիտային տրանսպորտային հոսքից քաղաքը թեթևացնելու նպատակով։

1990-ական թվականներից սկսած Մոսկվան բախվել է տրանսպորտային սուր խնդրի հետ։ Մոսկվայում շարունակվում է ավտոպարկի արագ աճը՝ եթե 2000 թվականին քաղաքում հաշվվում էր 2,6 մլն ավտոմեքենա, ապա 2012 թվականին՝ արդեն 4,5 մլն (ավելի քան 380 ավտոմոբիլ 1000 բնակչի համար)։ Սպասվում է, որ 2020 թվականին այն կաճի 4%-ով[114]։ Աճել է նաև քաղաքում բեռնափոխադրումների ծավալը ավտոմոբիլային տրանսպորտով։ Տարեկան Մոսկվայի միջով տեղափոխվում է մոտ 10 մլրդ տոննա բեռ, դրանցից մոտ 4 մլրդ տոննան բաժին է ընկնում տրանզիտային բեռնափոխադրումներին[113]։ Ավտոպարկի զգալի աճը հանգեցրեց մեծ քանակությամբ ճանապարհային խցանումների։ Որոշակի քայլեր են ձեռնարկվել խցանումների թիվը կրճատելու համար, ինչպիսիք են քաղաքում խոշոր բեռնատար ավտոմեքենաների մուտքի արգելքը, ավտոմոբիլային նոր հանգույցների կառուցումը և այլն[115][116]։ Ավտոմոբիլային խցանումները հանգեցնում են հսկայական վնասների[117]։ Խցանումների աճին նպաստում էին քաղաքաշինական սխալները[118]։

Քաղաքի ղեկավարությունը ճանապարհային շինարարության ճանապարհով մի շարք քայլեր է ձեռնարկել խցանումների խնդիրը վերացնելու համար։ Այսպես, վերակառուցվել է օղակաձև ավտոճանապարհը, կառուցվել է Երրորդ տրանսպորտային օղակը, 2008 թվականին սկսվել է Չորրորդ օղակի կառուցումը, սակայն տրանսպորտային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Իշխանությունների կարծիքով՝ տրանսպորտային խնդիրների լուծմանը նպաստում են նաև վարչական բնույթի միջոցառումները, մասնավորապես, 2012 թվականի հուլիսից ուժի մեջ մտած կայանման կանոնների խախտման համար տուգանքների զգալի աճը[119], քաղաքի կենտրոնական հատվածների փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի ստեղծումը[113]։

Ավտոկ