Միշել Ուիլյամս

Միշել Ուիլյամս
անգլ.՝ Michelle Williams
Ծնվել էսեպտեմբերի 9, 1980(1980-09-09)[1][2][3][…] (44 տարեկան)
ԾննդավայրKalispell, Մոնտանա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Larry R. Williams?
Ամուսին(ներ)Phil Elverum? և Thomas Kail?
Համատեղ ապրող(ներ)Հիթ Լեդջեր
Երեխա(ներ)Matilda Ledger?[5]
Պարգևներ և մրցանակներ

Միշել Ինգրիդ Ուիլյամս (անգլ.՝ Michelle Ingrid Williams, սեպտեմբերի 9, 1980(1980-09-09)[1][2][3][…], Kalispell, Մոնտանա, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասանուհի։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի և մեկ անգամ «BAFTA», «Տոնի» մրցանակների համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ուիլյամսը ծնվել է Կալիսպելլ քաղաքում (Մոնտանա, ԱՄՆ)[8] Կարլի Սվենսոնի և Լարրի Ուիլյամսի ընտանիքում[9][10]։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ հայտնի առևտրական։ Միշելն ունի նորվեգական արմատներ[11]։ Երբ 9 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Սան Դիեգո, և Միշելը սկսում է հետաքրքրվել դերասանական արվեստով։

15 տարեկան Միշելը թողել է ուսումը, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան «Դոուսոնի ծովախորշը» սերիալում։ Մինչ այդ նա ստացել է ոչ մեծ դեր «Անհատ» և «Լեսի» ֆիլմերում[12]

Չնայած ի սկզբանե Ուիլյամսը նկարահանվել է հիմնականում երիտասարդական կատակերգությունում, հետագայում նրան սկսել են հաճախ հրավիրել անկախ կինոյի դերերում նկարահանման համար, օրինակ՝ «Կայարանի տեսուչը» և «Երկրի հարստությունը»։ «Վենդի և Լյուսի» ֆիլմի դերի համար նա առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ «Սապատավոր լեռը» ֆիլմում դերի համար Ուիլյամսը առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

2010 թվականից սկսած ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի Անիծվածների կղզի ֆիլմը վարձույթի է դուրս եկել, որում Միշելը խաղացել է հոգեբուժական հիվանդանոցի հիվանդի դեր, որի ամուսնու՝ ԱՄՆ մարշալ Էնդրյու Լեդդիսի դերում հանդես է եկել Լեոնարդո ԴիԿապրիոն[13]։ 2011 թվականին նա նորից առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների՝ «Վալենտինկա» ֆիլմում՝ որպես լավագույն դերասանուհի։

Մեկ շաբաթ Մերլինի հետ դրամայում Մերիլին Մոնրոյի դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուս»[14], «Օսկար» և «BAFTA» մրցանակների։

2013 թվականի հուլիսին Միշել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton ընկերության պայուսակների աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային դեմքը[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ուիլյամսը «Սապատավոր լեռը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասան Հիթ Լեդջերի հետ, և նրանք սկսում են հանդիպել[16][17]։ 2005 թվականի հոկտեմբերի 28-ին ծնվել է նրանց աղջիկ՝ Մաթիլդա Ռոուզ Լեդջերը։ 2007 թվականի սեպտեմբերին զույգը հայտնել է իրենց բաժանության մասին[18]։ 2008 թվականի հունվարին, Լեդջերի մահից հետո Ուիլյամն ու դուստրը հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում և հաճախ ենթարկվում են պապարացիների հետապնդման[19]։ Ուիլյամսը հազվադեպ է հարցազրույց տալիս մինչև 2009 թվականը[20]։

2008 թվականի հուլիսին Ուիլյամսը սկսել է հանդիպել ռեժիսոր Սպայկ Ջոնզի հետ, ում հետ ծանոթացել էր «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք բաժանվել են 2009 թվականի սեպտեմբերին, և Ուիլյամսը հայտնել է իրենց հարաբերությունների «անհնարինության» մասին[21]։

2018 թվականին հուլիսին Ուիլյամն ամուսնացել է երաժիշտ Ֆիլ Էլվերումի հետ[22]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ս Մալիբուի փրկարարները Baywatch Բրիջետ
1994 ֆ Լեսի Lassie Էյպրիլ Պորտեր
1994 ս Քայլ առ քայլ Step by Step Ջ. Ջ.
1995 ս Raising Caines Տրիշ
1995 ս Մեծ վերանորոգում Home Improvement Ջեսիկա Լատց
1995 ֆ Անհատը Species Երիտասարդ Սիլ
1995 ֆ Ժամանակի տիրակալը Timemaster Էննի
1996 հֆ Իմ որդին անպարտ է My Son Is Innocent Դոննա
1997 հֆ Դաս տալ պարոն Գրիֆֆին Killing Mr. Griffin Մայա
1997 ֆ Հազար ակր A Thousand Acres Պեմմի
1998-2003 ս Դոուսոնի ծովախորշը Dawson's Creek Ջեննիֆեր Լինդլի
1998 ֆ Հալլոուին։ 20 տարի հետո Halloween H20: 20 Years Later Մոլլի
1999 ֆ Նախագահի ընկերուհիները Dick Արլին Լորենցո
1999 ֆ Անպաշտպան But I'm a Cheerleader Կիմբերլի
2000 հֆ Եթե պատերը կարողանային խոսել 2 If These Walls Could Talk 2 Լինդա
2001 ֆ Պարֆյումեր Perfume Հոլլի
2001 ֆ Քեզ հետ և առանց քեզ Me Without You Հոլլի
2001 ֆ Պռոզակ ազգ Prozac Nation Ռուբի
2003 ֆ Լիլանդի Միացյալ Նահանգները The United States of Leland Ջուլի
2003 ֆ Կայարանի տեսուչը The Station Agent Էմիլի
2004 ֆ Առաջին փորձ A Hole in One Աննա
2004 ֆ Կեղծ հերոսը Imaginary Heroes Պեննի
2004 ֆ Երկրի հարստությունը Land of Plenty Լանա
2005 ֆ Բակստյորը The Baxter Սեսիլ
2005 ֆ Սապատավոր լեռ Brokeback Mountain Ալմա
2006 ֆ Ճուռակի մահը The Hawk Is Dying Բեթթի
2007 ֆ Ես այնտեղ չեմ I'm Not There. Կոկո Ռիվինգտոն
2008 ֆ Պրովոկատոր Incendiary երիտասարդ մայր
2008 ֆ Կոնտակտների ցանկը Deception Ս
2008 ֆ Վենդին և Լյուսին Wendy and Lucy Ուենդի
2008 ֆ Նյու Յորք, Նյու Յորք Synecdoche, New York Քլեն Քին
2009 ֆ Մամոնտ Mammoth էլլեն Վիդալ
2010 ֆ Վալենտինկա Blue Valentine Սինդի Պերեյրա
2010 ֆ Անիծվածների կղզի Shutter Island Դոլորես Չենել
2011 ֆ Սիրել/ Չսիրել Take This Waltz Մարգո
2011 ֆ Մեկ շաբաթ Մերլինի հետ My Week with Marilyn Մերիլին Մոնրո
2013 ֆ Օզ։ Մեծ և սարսափելի Oz: The Great and Powerful բարի վհուկ Գլինդա
2014 ֆ Ֆրանսիական շարերդ Suite française Լյուսիլ Անգելլի
2016 ֆ Մանչեսթերը ծովին կից Manchester by the Sea Ռենդի
2016 ֆ Մի քանի կին Certain Women Ջինա
2017 ֆ Հրաշքներով լի աշխարհ Wonderstruck Էլեյն
2017 ֆ Աշխարհի բոլոր փողերը All the Money in the World Գեյլ Հարրիս
2017 ֆ Մեծագույն շոումենը The Greatest Showman Չերիտի Բարնում
2018 ֆ Վենոմ Venom ԷՆՆ Բեյնգ
2018 ֆ Ես ինձ գեղեցիկ եմ զգում I Feel Pretty Էյվերի ԼեԿլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135732018 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://revistamonet.globo.com/Celebridades/noticia/2021/03/filha-de-heath-ledger-herdou-uma-das-principais-paixoes-do-ator-revela-revista.html
  6. https://www.imdb.com/name/nm0931329/awards?ref_=nm_ql_2
  7. https://www.theguardian.com/film/2020/jan/06/golden-globes-2020-michelle-williams-women-vote-us-election
  8. «Michelle Williams Biography (1980-)». FilmReference.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  9. «Michelle Williams». Askmen. News Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  10. «This Day in History – September 9». The Jamaica Observer. 2010 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  11. Vida, Vendela. (2011 թ․ մայիս). «Michelle Williams». Interview. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  12. «Michelle Williams: Biography». People. Time Warner Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  13. Maytum, Matt. (2011 թ․ ապրիլի 14). «Shutter Island (2010)». Total Film. Future Publishing. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  14. Chen, Joyce. (2012 թ․ հունվարի 16). «Golden Globes winner Michelle Williams: I'm inspired by my daughter's 'bravery and exuberance'». NY Daily News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  15. Rose Curiel. (Jul. 24, 2013). «Michelle Williams Rocks Sultry Red Lips as New Face of Louis Vuitton» (անգլերեն). www.eonline.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  16. Courtney Rubin. (2007 թ․ նոյեմբերի 6). «Michelle Williams: 'Daughter Is Center of My Life'» (անգլերեն). People. Time Warner Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  17. Joyce Chen. (2011 թ․ հունվարի 6). «Michelle Williams slams 'Nightline' over 'devastating' interview about Heath Ledger's death» (անգլերեն). New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  18. Charlotte Triggs. (2007 թ․ սեպտեմբերի 2). «Heath Ledger and Michelle Williams Split» (անգլերեն). People. Time Warner Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  19. Lim, Dennis (2008 թ․ սեպտեմբերի 4). «For the Actress Michelle Williams, It's All Personal». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  20. Sally Singer A Field Guide to Getting Lost // Vogue. — С. 205.
  21. «Michelle Williams Confirms Split From Spike Jonze - Us Weekly». Us Weekly (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  22. Fortini, Amanda. «Michelle Williams on Her Marriage and Fight for Equal Pay». Vanity Fair (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ուիլյամս» հոդվածին։