Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (Մուսալեռ) | |
---|---|
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան Մուսալեռում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Արա Հարությունյան |
Ճարտարապետ | Ռաֆայել Իսրայելյան |
Ստեղծում | սեպտեմբերի 16, 1976 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Մուսալեռ[1] |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 4.69/1 |
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, հուշարձան Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը[2][3]։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Self-defense Battle Monument in Musaler [Musa Dagh] village, Armenia
- ↑ «Մուսալեռան հուշահամալիր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |