Շոտլանդական թագավորություն

Շոտլանդական թագավորություն
Շոտլանդիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուգելական շոտլանդերեն, շոտլանդերեն և լատիներեն
ՄայրաքաղաքԷդինբուրգ
Պետական կարգմիապետություն
Օրենսդիր մարմինParliament of Scotland?
Երկրի ղեկավարԱննա
Ազգաբնակչություն1 250 000 մարդ (1700)
ՀիմնՇոտլանդիայի օրհներգ
Հիմնադրված է9-րդ դար թ.
Արժույթpound Scots?

Շոտլանդական Թագավորություն (գաել.՝ Rìoghachd na h-Alba; անգլա-շոտլ.՝ Kinrick o Scotland), անկախ պետություն հյուսիսային Եվրոպայում, որը գոյություն է ունեցել 854-1707 թվականներին։ Պատմության ընթացքում նրա սահմանները փոփոխվել են, բայց ի վերջո զբաղեցրել է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը՝ ընդհանուր սահման ունենալով Անգլիայի թագավորության հետ։ 1603 թվականին Շոտլիանդիայի թագավոր Հակոբ 6-րդը դարձավ Անգլիայի թագավոր և երկու պետությունները միավորեց անձնական ունիաի մեջ։ Դրանք մեկ միասնական տնտեսություն էին՝ շարունակելով մնալ անկախ թագավորություններ և ունենալով մեկ ընդհանուր միապետ։

1707 թվականին անգլիական և շոտլանդական խորհրդարանները ընդունեցին Ունիայի մասին ակտը, և երկու թագավորությունները կազմավորեցին մի ընդհանուր թագավորություն՝ Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Անգլիայի կողմից 1482 թվականին Բերիկի նվաճումից հետո Շոտլանդական թագավորության տարածքը ստացավ այն տեսքը, որը համապատասխանում է այժմյան վիճակին․ արևելքից նրա ափերը ողողում է Հյուսիսային ծովը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսը, իսկ հարավ- արևմուտքից՝ Հյուսիսային նեղուցն ու Իռլանդական ծովը։ Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը չհաշված՝ Շոտլանդական թագավորությունը ներառում էր իր մեջ 791 կղզի։ Նախքան Էդինբուրգը Շոտլանդական թագավորության մայրաքաղաքներ են եղել Սկուն, Դանֆերմլին և Ստերլինգ քաղաքները։ Բնակչության թվաքանակը 1701 թվականին կազմել է 1,1 միլիոն մարդ[1]։

Ալեքսանդր III-ի թագադրումը Շոտլանդիայի հին մայրաքաղաք Սկունում։Թագավորին ողջունում է արքայական բանաստեղծը, որը դիմում է նրան հետևյալ բառերով․«Աստված պահպանիր Շոտլաանդիայի թագավորին», որից հետո ներկայացնում է Ալեքսանդրի տոհմագրությունը։

Շոտլանդական թագավորության պատմությունը սկսվում է 843 թվականից, երբ Քեննետը միավորեց պիկտերի և սկոտների թագավորությունները։ Նոր թագավորությունը, որ կոչվում էր Ալբա, տարածվում էր Քլայդ և Ֆորտ գետերից դեպի հյուսիս։ Մերձակա տարածքները պահպանեցին իրենց անկախությունը Շոտլիանդիայից։ Դրանց թվում էր, օրինակ՝ Բրիտանական Սթրաթքլայթ թագավորությունը, իսկ ժամանակակից Լոթիանը և Սքոթիշ-Բորդերսը՝ ներառյալ Էդինբուրգը, սկզբնական շրջանում պատկանում էին Բերինցիի, ապա Նորթումբրիի անգլերին և, ի վերջո, Անգլիայի թագավորությանը։ Ուիլիամ Մալմսբերիցու վկայությամբ, Էդգար Խաղաղասերը Լոթիանը զիջեց Քենեթ II-ին, պայմանով, որ նա հավատարմության երդում տա իրեն[2][3]։ Դա ընդարձակեց Քենեթ II-ի տիրույթները հարավում մինչև Թուիդ գետը, որը մինչև օրս մնում է որպես Անգլիայի և Շոտլանդիայի միջև սահմանգիծ հարավ-արևմուտքում։

Պետական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելտական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության քաղաքական կառուցվածքը աչքի էր ընկնում բարդությամբ։ Թագավորությունում ճանաչվում էր մեկ միապետ՝ Շոտլիանդիայի թագավորը, որը հենվում էր կլանների առաջնորդների և ռազմավարչական ապարատի վրա։ Պաշտոնների մեծ մասը փոխանցվում էր կամ ժառանգաբար կամ գործող պաշտոնատար անձի կտակի համաձայն («տանիստի» սովորույթ)։ Այդպիսի ժառանգորդը կոչվում էր տանիստ, որը գելական լեզվից բառացի թարգմանած նշանակում էր երկրորդը թագավորից հետո[4]։

Դավիթ І-ի իշխանության տարիներին Շոտլիանդիայի վրա նորմանների ազդեցությունը ուժեղացավ, որը հանգեցրեց թագաժառանգման նոր կարգի ընդունմանը, ըստ առաջնածինը լինելու իրավունքի։ Հարթավայրային Շոտլիանդիայում իշխում էր ֆեոդալական կարգը, այնինչ լեռնային շրջաններում պահպանվում էր հին կելտական դրվածքը։ Ի սկզբանե շոտլանդացիները պետք է հավատարիմ մնային առաջին հերթին իրենց կլանի առաջնորդին, կամ լերդին։ Ահա թե ինչու գերագույն թագավորը ստիպված էր նրանց հետ պահպանել լավ հարաբերություններ, հակառակ դեպքում կենթարկվեր ռազմական բախում հրահրելու ռիսկի։

Շոտլանդիայի Խորհրդարանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդարանի շենքը Էդինբուրգ

Շոտլանդական Խորհդարանի հիշատակումնները վերաբերում են 1235 թվականին։

Շոտլանդիայի խորհրդարանը օրենսդիր մարմին է, որը կազմավորվում է հասարակության երեք խավերից(հոգևորականություն, ազնվականություն, բյուրգերություն)։ Այս կարգը պահպանվել է նրա գրթե ողջ պատմության ընթացքում։

1639-1651 և 1689-1707 թվականներին խորհրդարանը առանձնապես ազդեցիկ էր։ Կովենանտերների իշխանության տարիներին այն ամենահզորներից մեկն էր Եվրոպայում։ 1651 թվականին, երբ Օլիվեր Կրոմվելի զորքերը նվաճեցին Շոտլանդիան և միավորեցին Անգլիայի հետ, շոտլանդական խորհրդարանը լուծարվեց, բայց 1660 թվականին Ստյուարտների վերականգնումից հետո կրկին վերականգնվեց։ Իսկ «Պանծալի հեղափոխություն»-ը խորհրդարանին վերադարձրեց իր նախկին ազդեցությունը։

Շոտլանդական խորհրդարանի վերջին նիստը կայացել է 1707 թվականի մայիսի 25-ին, որից հետո, Ունիայի մասին ակտի ընդունման կապակցությամբ դադարեցրեց իր գոյությունը։

Անգլիայի հետ միավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի միապետ Հակոբ VI -ը 1603 թվականին՝ Եղիսաբեթ I -ի մահից հետո բարձրացավ անգլիական գահին։ Բայց, չնայած ընդհանուր միապետ ունենալուն, Անգլիան և Շոտլանդիան միասնական պետություն չդարձան, պահապանեցին իրենց առանձին խորհրդարանները և իրենց առանձին վարչակազմերը։ Հակոբ VI -ը ծրագրել էր միավորել երկու երկրները, ոչնչացնել շոտլանդական լեռներում պահապանված կելտական ավանդույթները։ Լեռնային կլանները սկսեցին ենթարկվել թագավորին, վերացվեց Օրկնեյան կղզինների ինքնավարությունը։ Երկու երկրների խորհրդարանների կողմից երեք անգամ փորձ արվեց միավորել Անգլիան և Շոտլանդիան (1606, 1667, 1689 թվականներին)։

1702-1707 թվականներին բրիտանական քաղաքականության գլխավոր նպատակն էր ապահովել թագի ժառանգումն՝ ըստ հաննովերյան գծի։ Վիլհեմ թագավորի մահից հետո՝ 1702 թվականին գահ բարձրացավ Աննան։ 1903 թվականին Անգլիայի և Շոտլանդիայի արքայատոհմային միությունը վտանգվեց․Շոտլանդական խորհրդարանը, ի պատասխան 1701 թվականի Թագաժառանգման մասին ակտի, 1704 թվականին հրապարակեց Անվտանգության մասին ակտը, որի համաձայն Աննայի մահից հետո իրավունք էր ունենալու ընտրելու Շոտլանդիայի համար մեկ այլ միապետ։ Այդ ակտին հավանություն տվեցին շատերը՝ հաշվի առնելով, որ Անգլիայի և Շոտլանդիայի միապետ Կառլ I -ին անգլիացիները մահապատժի ենթարկեցին առանց շոտլանդացիների կարծիքը հարցնելու։

Շոտլանդիայի կողմից ինքնուրույն քաղաքականության վարումը հատկապես եվրոպական խոշոր պատերազմների (Իսպանական ժառանգության համար պատերազմի և Հյուսիսային պատերազմի) ժամանակ Անգլիայի համար կնշանակեր շոտլանդական գահի վրա Հակոբյան արքայատոհմի վերադարձի հնարավորություն, ինչպես նաև Շոտլանդիայի ռազմական կամ առևտրական միության ստեղծում եվրոպական այլ երկրների հետ, որը կարող էր վնասել Անգլիայի շահերին արտասահմանում։ Մյուս կողմից՝ «Դարիենա» նախագիծը շոտլանդական տնտեսությունը մատնեց ճգնաժամի և նրան աջակցություն էր անհրաժեշտ։ Այսպիսով՝ երկու երկրները ձգտում էին միավորման, բայց տարբեր պատճառներով։

1706 թվականի հուլիսի 22-ին Ունիայի մասին պայմանգրի ստորագրումից և խորհրդարանների կողմից 1706, 1707 թվականներին, 1707 թվականի մայիսի 1-ին ՈՒնիայի մասին ակտի ընդունումից հետո Անգլիայի և Շոտլանդիայի թագավորությունները կազմավորեցին Մեծ Բրիտանաիայի Միացյալ Թագավորություն։ Միութենական պայմանգրի համաձայն՝ Շոտլանդիայում պահպանվեցին իրավաբանական հատուկ համակարգը և պետական ու դատական ժառանգականությունը, Լորդերի պալատում Շոտլանդիան պիտի ներկայացնեին 16, իսկ համայնքային պալատում՝ 45 պերեր, Շոտլանդիայում պահպանվում էր պրեսբիտերական եկեղեցու գերիշխող դիրքը, ինչպես նաև ստեղծվում էր մաքսային ու արժութային միություն։

Շոտլանդիայի հովանավոր Անդրեաս առաքյալը, որը խաչվել է հունական Պատրի քաղաքում թեք խաչի վրա։ Անդրեևյան խաչը առաջին անգամ հայտնվել է շոտլանդական գվարդիայի կնիքի վրա 1286 թվականին, իսկ դրոշի հայտնվելը վերագրվում է 1542 թվականին։

1601 թվականին Շոտլանդիայի դրոշը միավորվեց Անգլիայի դրոշի հետ՝ դրվելով Բրիտանիայի դրոշի մեջ[5][6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Tom Devine, Clive Lee, George Peden. The Transformation of Scotland: The Economy Since 1700. — Edinburgh University Press, 2005. — С. 129. — ISBN 978-0-7486-1433-2.
  2. P. G. B. McNeill and Hector L. MacQueen, eds, Atlas of Scottish History to 1707 (Edinburgh: Edinburgh University Press, 1996), 0950390410, pp. 159–63.
  3. Wormald, Court, Kirk, and Community, pp. 14–15.
  4. ↑ Танистри // Советская историческая энциклопедия. — М.: Государственное научное издательство «Советская энциклопедия», 1973. — Стлб. 112.
  5. Perrin, William G (1922). British Flags; Their Early History and their Development at Sea, with an Account of the Origin of the Flag as a National Device. Oxford University Press. էջ 207. Google Books
  6. Bartram, Graham (2005). British Flags & Emblems. Flag Institute/Tuckwell. էջ 122. Google books: "Unofficial 1606 Scottish Union Flag"
  7. Crampton, William (1992). Flags of the World.
  8. Smith, Whitney (1973). The Flag Bulletin. Flag Research Center.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alcock, L., Kings and Warriors, Craftsmen and Priests in Northern Britain AD 550–850 (Edinburgh: Society of Antiquaries of Scotland), 0-903903-24-5.
  • Anderson, A. O., Early Sources of Scottish History, A.D. 500 to 1286 (General Books LLC, 2010), vol. i, 1152215728.
  • Anderson, R., "The history of Scottish Education pre-1980", in T. G. K. Bryce and W. M. Humes, eds, Scottish Education: Post-Devolution (Edinburgh: Edinburgh University Press, 2nd edn., 2003), 0-7486-1625-X.
  • Andrea, T., The Princelie Majestie: The Court of James V of Scotland 1528–1542 (Edinburgh: Birlinn, 2005), 085976611X.
  • Anon., World and Its Peoples (London: Marshall Cavendish), 0761478833.
  • Barratt, J., Cavalier Generals: King Charles I and his Commanders in the English Civil War, 1642–46 (Pen & Sword Military, 2004), 184415128X.
  • Barrow, G. W. S., Robert Bruce (Berkeley CA.: University of California Press, 1965).
  • Barrow, G. W. S., Kingship and Unity: Scotland 1000–1306 (Edinburgh: Edinburgh University Press, 1989), 074860104X.
  • Barrow, G. W. S., "David I of Scotland: The Balance of New and Old", in G. W. S. Barrow, ed., Scotland and Its Neighbours in the Middle Ages (London: Bloomsbury, 1992), 1852850523.
  • Barrow, G. W. S., The Kingdom of the Scots (Edinburgh: Edinburgh University Press, 2003), 0748618023.
  • Bartram, G., British Flags & Emblems (East Linton: Tuckwell Press, 2004), 1-86232-297-X.
  • Bawcutt, P. J. and Williams, J. H., A Companion to Medieval Scottish Poetry (Woodbridge: Brewer, 2006), 1843840960.
  • Brown, K. M., Noble Society in Scotland: Wealth, Family and Culture from Reformation to Revolution (Edinburgh: Edinburgh University Press, 2004), 0748612998.
  • Brown, K. M., and Tanner, R. J., The History of the Scottish Parliament volume 1: Parliament and Politics, 1235–1560 (Edinburgh: Edinburgh University Press, 2004), 0748614850.
  • Brown, K. M., Noble Society in Scotland: Wealth, Family and Culture from the Reformation to the Revolutions (Edinburgh: Edinburgh University Press, 2004), 0748612998.
  • Brown, M., Bannockburn: the Scottish War and the British Isles, 1307–1323 (Edinburgh: Edinburgh University Press, 2008), 0-7486-3333-2.
  • Brown, M., The Wars of Scotland, 1214–1371 (Edinburgh: Edinburgh University Press, 2004), 0-7486-1238-6.
  • Brunsman, D., The Evil Necessity: British Naval Impressment in the 18th-Century Atlantic World (University of Virginia Press, 2013), 0813933528.
  • Burns, W. E., A Brief History of Great Britain (Infobase Publishing, 2009), 0816077282.
  • Campbell, A., A History Of Clan Campbell: From The Restoration To The Present Day (Edinburgh: Edinburgh University Press, 2004), 0748617906.
  • Cannon, J., The Oxford Companion to British History (Oxford: Oxford University Press, 1997), 0198605145.
  • Chown, J., A History of Money: From AD 800 (London: Routledge, 1996), 0415102790.
  • Clancy, O., "The Scottish provenance of the ‘Nennian’ recension of Historia Brittonum and the Lebor Bretnach " in: S. Taylor, ed., Picts, Kings, Saints and Chronicles: A Festschrift for Marjorie O. Anderson (Dublin: Four Courts, 2000), 0748601007.
  • Contamine, P., "Scottish soldiers in France in the second half of the 15th century: mercenaries, immigrants, or Frenchmen in the making?" in G. G. Simpson, ed., The Scottish Soldier Abroad, 1247–1967 (Edinburgh: Rowman & Littlefield, 1992), 0-85976-341-2.
  • Corbett, J., McClure, D., and Stuart-Smith, J., "A Brief History of Scots" in J. Corbett, D. McClure and J. Stuart-Smith, eds, The Edinburgh Companion to Scots (Edinburgh, Edinburgh University Press, 2003), 0-7486-1596-2.
  • Corning, C., The Celtic and Roman Traditions: Conflict and Consensus in the Early Medieval Church (Basingstoke: Macmillan, 2006), 1403972990.
  • Crampton, W., Flags of the World(EDC Publishing, 1992), 0-7232-2797-7.
  • Cullen, K. J., Famine in Scotland: The 'Ill Years' of The 1690s (Edinburgh: Edinburgh University Press, 2010), 0748638873.
  • Davies, R. R., The First English Empire: Power and Identities in the British Isles, 1093–1343 (Oxford: Oxford University Press, 2000), 0198208499.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]