Պավել Մոչալով
Պավել Մոչալով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1800[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 28, 1848[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Աշխատավայր | Փոքր թատրոն |
Pavel Mochalov Վիքիպահեստում |
Պավել Ստեպանովիչ Մոչալով (նոյեմբերի 15, 1800[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 28, 1848[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս դերասան։
Առաջին անգամ հանդես է եկել Պոլինիկի դերով (Վ․ Օզերովի «Էդիպը Աթենքում»), ապա 1817 թվականին ընդունվել Մոսկվայի կայսերական թատրոն (1824 թվականից՝ Փոքր թատրոն)։ Գործունեությունն սկսելով դեկաբրիստական ռոմանտիզմի գեղագիտության ձևավորման շրջանում՝ Մոչալովը իր ընկալած ազատագրական տրամադրություններին հաղորդել է վառ Պ․Մոչալովը Ֆինգալի դերում (Վ․ Օզերովի «Ֆինգալ», գործ՝ Ն․ Բարինովի) դեմոկրատական, տարերային-խռովարարական բնույթ։ Հորացիոսի (Պ․ Կոռնելի «Հորացիոս») և Տանկրեդի (Վոլտերի «Տանկրեդ») անձնավորումներով Մոչալով ոչ միայն խախտել է կլասիցիստական ողբերգության կատարման ոճը, այլև իր մեկնաբանություններն օժտել նոր, ռոմանտիկական տիպի ողբերգականությամբ։ Մելոդրամաներում և ռոմանտիկական դրամաներում խաղացած լավագույն դերերից են՝ Ֆինգալ, Դիմիտրի Դոնսկոյ (Վ․ Օզերովի «Ֆինգալ», «Դիմիտրի Դոնսկոյ»), Ժերմանի (Դյուկանժի «Երեսուն տարի կամ Խաղամոլի կյանքը»), Քին (Դյումա հոր «Քին»), Բիդերման (Պոլևոյի «Մահ կամ Պատիվ»)։ Ազատախոհ մարդու բողոքը հասարակության դեմ առանձնապես ի հայտ է եկել շիլլերյան խաղացանկում՝ Կարլ Մոորի («Ավազակներ», 1828) և Ֆերդինանդի («Սեր և խարդավանք», 1829) անձնավորումներում։
Մոչալովի արվեստում կարևոր տեղ է գրավել Շեքսպիրի հերոսների մարմնավորումը՝ Օթելլո, Լիր, Ռիչարդ III, Ռոմեո («Օթելլո», 1837, «Արքա Լիր», 1839, «Ռիչարդ III», 1839, «Ռոմեո և Ջուլիետ», 1841)։ 1830-ական թթ․ ռեակցիայի պայմաններում Մոչալովը Համլետի («Համլետ») կերպարը մեկնաբանել է որպես հումանիստական ձգտումների և ռեալ իրականության միջև ահռելի ճեղքվածքը գիտակցող ուժեղ և միայնակ անհատի ողբերգություն։
Բանաստեղծական խոր զգացողությամբ է Մոչալովը խաղացել Քերիմ-Գիբեյի և Ալեկոյի (Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը», «Գնչուներ») դերերը։ Պուշկինի «Սև շալ» Պ․ Ս․ Մոչալով Գի դը Մոպասան բանաստեղծության հիման վրա Մոչալով ստեղծել է դրամատիկական կոմպոզիցիա (երաժշտ․՝ Ա․ Ն․ Վերստովսկու) և հանդես եկել համերգներում։ Մոչալովի նշանավոր դերերից էր նաև Չացկին (Դրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1831)։ Ռուսական բեմարվեստի դեմոկրատացման և ազգային ինքնորոշման, հետ կապված գաղափարա-գեղագիտական սուր պայքար է ծավալվել Մոչալովի ստեղծագործության շուրջ։ Մոչալովի արվեստի երկրպագուներից և պրոպագանդողներից էր Վ․ Դ․ Բելինսկին, նրա տաղանդը բարձր են գնահատել Ն․ Վ․ Գոգոլը, Մ․ Յու․ Լերմոնտովը, Ի․ Ս․ Տուրգենևը, Ա․ Ն․ Օստրովսկին, Ա․ Ի․ Դերցենը, Կ․ Ս․ Ստանիսլավսկին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մոչալով» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Мочалов Павел Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22)։ |