Ջելալ Բայար
Ջելալ Բայար Celâl Bayar | ||||
Ջելալ Բայար | ||||
| ||||
---|---|---|---|---|
24 մայիս, 1950 - 27 մայիս, 1960 | ||||
Նախորդող | Իսմաթ Ինոնու | |||
Հաջորդող | Ջեմալ Գուրսել | |||
| ||||
25 հոկտեմբեր, 1937 - 25 հունվար, 1939 | ||||
Նախորդող | Իսմաթ Ինոնու | |||
Հաջորդող | Մահմուդ Ռեֆիկ Սայդամ | |||
Կուսակցություն՝ | Թուրքիայի Դեմոկրատական կուսակցություն | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | Թուրք | |||
Դավանանք | Իսլամ | |||
Ծննդյան օր | 16 մայիս, 1883 | |||
Ծննդավայր | Ումուրբեյ | |||
Վախճանի օր | 22 օգոստոս, 1956 | |||
Վախճանի վայր | Ստամբուլ | |||
Թաղված | Բուրսայի մարզ | |||
Քաղաքացիություն | Թուրքիա | |||
Ամուսին | Ռեշիդե Բայար (1903-1962) | |||
Զավակներ | Տուրգուտ (1911-1983), Ռաֆի (1904-1941), Նիլյուֆեր Գյուրսեյ (1921) | |||
Կայք՝ | Celalbayar.org | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Մահմուդ Ջելալ Բայար (թուրքերեն՝ Celâl Bayar, մայիսի 16, 1883[1][2], Umurbey, Գեմլիք, Բուրսայի մարզ, Թուրքիա - օգոստոսի 22, 1986[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի երրորդ նախագահը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջելալ Բայարը ծնվել է 1883 թվականին Բուրսա նահանգի Գերմիկ քաղաքի մոտ գտնվող Ումուրբեյ գյուղում՝ Լոմ (Բուլղարիա) քաղաքից տեղափոխված կրոնական գործչի և ուսուցչի ընտանիքում[4]։ Դպրոցն ավարտելուց հետո Բայարը աշխատել է որպես գրագիր Գեմլիկի դատարանում, իսկ հետո Ziraat Bankası բանկում և Deutsche Orientbank-ի Բուրսեում գտնվող մասնաճյուղում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին Բայարը միանում է «Միաիանության և առաջխաղացման կոմիտե» («İttihad Terakki Cemiyeti») խմբին, որը երիտթուրքերի քաղաքական կազմակերպությունն էր։ Որոշ ժամանակ անց նա դառնում է կազմակերպության գլխավոր անդամներից մեկը՝ զբաղեցնելով կուսակցության նոր բացված իզմիրյան բաժամունքի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աջակցեց կանանց և երկաթուղային դպրոցների կառուցմանը։
1919 թվականին Բայարը Սարուխանից ընտրվել է պատգամավոր օսմանյան պառլամենտում։ Չհամաձայնվելով Սուլթանի առաջարկած սահմանադրության նոր տարբերակի հետ՝ 1920 թվականին նա գնում է Անկարա՝ որպեսզի միանա Մուստաֆա Քեմալին և Թուրքական ազատագրական շարժմանը։
Բայարը դառնում է Առաջին աշխարհամարտից հետո կազմավորված Անատոլիի և Ռումելիի իրավունքների պաշտպանման հասարակության ակտիվ անդամ։ Նա Բուրսից ընտրվում է Թուրքիայի գերագույն ազգային հավաքի պատգամավոր։ Նույն թվականին նա սկսում է աշխատել որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 1921 թվականի փետրվարի 27-ին դառնում է էկոնոմիկայի նախարար։ Բայարը ղեկավարում է բանակցող հանձնաժողովը Չերքեզ Էթհեմի ապստամբության ժամանակ։ 1922 թվականին Բայարը Լոզանյան հանձնաժողովում Թուրքիայի պատգամավորության անդամ էր, որպես Իսմաթ Ինոնուի խորհրդատու։ Ընտրություններից հետո, 1923 թվականին, նա ընտրվում է պատգամավոր Իզմիրից:1924 թվականի օգոստոսի 26-ին Բայարը Անկարայում հիմնադրում է գործադիր բանկ, որի գլխավոր կառավարիչն է եղել մինչև 1932 թվականը։
1937 թվականի հոկտեմբերի 25-ին Իսմաթ Ինոնուի հեռանալուց հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Բայարին նշանակում է 9-րդ կառավարության վարչապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է մինչև Աթաթուրքի մահը, քանի որ նրա մահվանից հետ դառնում է նախագահ։ Սակայն Ինոնուի հետ տարաձայնությունները բերում են նրան, որ 1939 թվականի հունվարի 25-ին Բայարը իր լիազորություններից հրաժարվում է։
Մինչև 1945 թվականը Բայարը ժողովրդա-հանրապետական կուսակցության, (тур. Cumhuriyet Halk Partisi) անդամ էր։ 1946 թվականի հունվարի 7-ին Բայարը Ադնան Մենդերսի, Ֆուատ Քյուպուրլյուի և Ռեֆիկ Քորալթանի հետ մեկտեղ հիմնում է Դեմոկրատական կուսակցությունը։
1950 թվականի մայիսի 4-ին, Թուրքիայի պատմության մեջ առաջին ազատ համամասնական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը ստանում է ամենաշատ տեղերը պառլամենտում (487-ից 408)։ Պառլամետը ընտրում է Բայարին, Դեմոկրատակն կուսակցության ներկայացուցչին, որպես նախագահ։ 1954 և 1957 թվականներին Բայարը հաջորդաբար ընտրվում է նախագահի պաշտոնում ընդհանուր 10 տարի ժամկետով։ Այդ ամբողջ ընթացքում վարչապետի պաշտոնում եղել է Ադնան Մենդերեսը։
Պետական հեղաշրջում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի մայիսի 27-ին Ջեմալ Գյուրսելի ղեկավարությամբ զինված ուժերը կատարեցին պետական հեղաշրջում։ Ջեմալ Բայարը, Ադնան Մենդերեսը և այյլ պետական ու կուսակցական գործիչներ նույն թվականի հունիսի 10-ին ներկայացան ռազմական տրիբունալի առջև, որը տեղի էր ունենում Մարմարա ծովում գտնվող Յասսիադա փոքրիկ կղզու վրա։
Բայարը և կուսակցության 15 այլ գործիչներ մեղադրվեցին սահմանադրությունը խախտելու մեջ և 1961 թվականի սեպտեմբերի 15-ին դատապարտվեցին մահվան Արդարադատության բարձր դատարանի կողմից։ Կառավարող ռազմական կոմիտեն հաստատեց Մենդերեսի, Զորլուի և Փոլաթքանի մահապատիժները, սակայն Բայարի և 12 այլ կուսակցական գործիչների մահապաըիժը փոխարինվեց ցմահ ազատազրկությամբ։ Բայարը ուղարկվեց Կայսերի բանտ, սակայն արդեն 1961 թվականի նոյեմբերի 8-ին առողջական խնդիրների պատճառով ազատ արձակվեց։
1966 թվականին Բայարը ռեաբիլիտացիայի է ենթարկվում[5]։ 1974 թվականին ամբողջովին վերականգնվում են նրա քաղաքական իրավունքները, սակայն նա մերժում է Սենատի ցմահ անդամ դառնալու առաջարկը։
Ջելալ Բայարը մահացավ 1986 թվականի օգոստոսի 22-ին, Ստամբուլում, 103 տարեկան հասակում։ Ունեցել է 3 երեխա։
1958 թվականին Բեռլինի ազատ համալսարանը նրան տալիս է պատվավոր դոկտորական աստիճան։ Իսկ 1992 թվականին հիմնված Մանիսի համալսարանը կրում է նրա անունը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մտնում է 14 պետական և քաղաքական գործիչների մեջ, ովքեր ապրել են 100 տարուց ավելի։
- Ջելալ Բայարը երկար ժամանակ երկար ապրած քաղաքական գործիչների մեջ եղել է ռեկորդակաիր։ Նա մահացել է 103 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Frank W. Thackeray; John E. Findling; և այլք: (2001). The History of Turkey. Westport, CT: Greenwood Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Celâl Bayar Encyclopedia Britannica. Retrieved 20 December 2013.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kayseri Cezaevi Günlüğü (Kayseri Prison Diary), Yapı Kredi yayınları/Tarih dizisi.
- Ben De Yazdım – Milli Mücadeleye Gidiş (And so I wrote – Going to the War of National Independence) 8 volumes., Sabah kitapları/Türkiyeden dizisi, 1965–1972.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 264)։ |