Ջևդեթ Սունայ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջևդեթ Սունայ | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կուլետի ռազմական լիցեյ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1899 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 22, 1982 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ամուսին | Atıfet Sunay? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջևդեթ Սունայ (թուրքերեն՝ Cevdet Sunay, փետրվարի 10, 1899, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1982, Ստամբուլ, Թուրքիա), թուրք ռազմական և պետական գործիչ։ Սունայը Թուրքիայի 5-րդ նախագահն է, ով կառավարել է 1966- 1973 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստամբուլի Կուլելի զինվորական ակադեմիան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է որպես զինվոր Պաղեստինի ռազմաճակատում (1917), իսկ 1918 թվականին Եգիպտոսում գերի է ընկել բրիտանական զորքերին։ Ազատ արձակումից հետո մասնակցել է Թուրքիայի անկախության պատերազմին` սկզբում հարավային, այնուհետև` արևմտյան ռազմաճակատներում։
1929 թվականին ամուսնացել է Աթըֆեթի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։
1930 թվականին ավարտել է սպայական կազմի համար նախատեսված բարձրագույն զինվորական ակադեմիան։ 1933 թվականին նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչությունում։ Զբաղեցնելով ղեկավար պաշտոններ` 1949 թվականին նա դարձել է բրիգադի գեներալ, իսկ 1959 թվականին բանակի գեներալի կոչում։ 1960—1966 թվականներին Ջևդեթ Սունեյը եղել է Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։ 1966- 1973 թվականներին եղել է Թուրքիայի նախագահ, որից հետո ստացել է ցմահ սենատորի պաշտոն, մինչ այդ պաշտոնը չվերացվեց 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։
Ստացել է բազմաթիվ գերատեսչական մեդալներ և կոչումներ, այդ թվում նաև «Պարսկական կայսրության ստեղծման 2500 ամյակին նվիրված հուշամեդալ» (Իրան)։
Ջեվդեթ Սունայը մահացել է 1982 թվականի մայիսի 22-ին Ստամբուլում։ Նրա աճյունը տեղափոխվեց այն ժամանակ նորակառույց Թուրքական պետական գերեզմանատուն, որը գտնվում է Անկարայում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000011297
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջևդեթ Սունայ» հոդվածին։ |
|
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1