Սպիտակ (գույն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Սպիտակ | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #FFFFFF |
sRGBB (r, g, b) | (255, 255, 255) |
CMYKH (c, m, y, k) | (0, 0, 0, 0) |
HSV (h, s, v) | (0°, 0%, 100%) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Սպիտակ գույն, ախրոմատիկ գույն, ինչպես սևը և մոխրագույնի երանգները։ Սպիտակ է համարվում սպեկտրով և էլեկտրամագնիսական ճառագայթմամբ գույնը՝ տեսանելի մասում ալիքների ողջ երկարությամբ հավասար հզորություն ունեցող։ Պետք է հասկանալ, որ սպիտակ գույնի զգացողություն կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ տարբեր սպեկտրների ճառագայթումից։
- Մետամերիզմի համաձայն՝ սպիտակի զգացողությունը կարող է պայմանավորված լինել տարբեր սպեկտրների ճառագայթումով, որ նույն արձագանքն է թողնում աչքի ծիածանաթաղանթի վրա։
- Ելնելով գույների ընկալման հարմարվողականության սկզբունքից՝ տարբեր սպեկտրներ ունեցող գույնը նույնպես կարող է սպիտակ թվալ տեսողության՝ պայմաններին հարմարվելուց հետո։
Սպիտակ գույնի չափանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ պիգմենտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ ենք անվանում այն պիգմենտները, որոնք լույսի աղբյուրի էլեկտրամագնիսական սպեկտրում տեսանելի տարբեր երկարության բոլոր ալիքների լույսը առավելագույնս են արտացոլում։ Կարևոր է, որ արտացոլումը լինի դիֆուզային, ոչ թե հայելային.
- ցինկի օքսիդ
- սպիտակ կապար
- բարիումի սուլֆատ
- տիտանի երկօքսիդ
- ցինկի սուլֆիդ
- կավիճ
- կալցիումի օքսիդ
- կաոլին
Սպիտակ լույս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային աչքն ունի լուսավորության տարբեր պայմաններին հարմարվելու բնական ունակություն։ Սրա նկարագրման համար օգտագործվում է գույնի գունային ջերմաստիճանի հասկացությունը։ Գունային տարբեր ստանդարտներում որպես սպիտակ ընդունվում են տարբեր չափանիշներ։ Առավել տարածված են D65 (գունային ջերմաստիճանը՝ 6500Կ) և D55 (5500Կ) ստանդարտային իլյումինատները, որոնք մոտ են արևային սպեկտրի ճառագայթմանը։
Սպիտակ գույնի ստացում տարբեր աղբյուրների օգնությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գույնի ադիտիվ սինթեզը, կապված մարդկային տեսողության առանձնահատկության հետ, թույլ է տալիս սպիտակ գույն ստանալ կարմիրի, կանաչի և երկնագույնի միախառնումով, որն օգտագործվում է, օրինակ, կինեսկոպներում։ Գույնի սուբտրակտիվ սինթեզի դեպքում սպիտակը սկզբնական, ֆոնային գույն է, օրինակ՝ թղթի գույնը տպագրության ժամանակ։ Չի պահանջվում լրացուցիչ կապույտ, կարմիր և դեղին գույների ավելացումը։ Մարդը մակերևույթն ընկալում է սպիտակ, եթե այն ամբողջովին արտացոլում է իր վրա ընկնող լույսի հոսքը՝ կազմված տեսանելի սպեկտրի՝ տարբեր երկարության ալիքների հավասարաչափ արտացոլմամբ։ Եթե մարմինը մասամբ կլանում է տարբեր երկարության ալիքների տեսանելի լույսը, ապա այդ մարմնի մակերևույթը կարող է թողնել մոխրագույնի տպավորություն։ Սպիտակ գույնն ունի ամենամեծ պայծառություն, նրբերանգ - 0։ Սպիտակ գույնը, որ արևագույնի սպեկտրի նախատիպն է, չի կարելի ստանալ՝ խառնելով մնացած հիմնական գույներն ու երանգները։
Սպիտակի նրբերանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամիանտային - «կեղտոտ» սպիտակ։ Անվանումն առաջացել է ասբեստի տարատեսակից՝ ամիանտից։
- «Աբդել-Կաբերի մորուք» - ունի սևի նրբերանգ։ Աբդ էլ Կադիրը ալժիրյան զորավար էր, հռետոր և բանաստեղծ, որը 1832 - 1847 թվականներին գլխավորել է արաբների ապստամբությունը ֆրանսիական գաղութարարների դեմ։
- Խամրած սպիտակ
- Մարենգո - մոխրագույն, տեղ-տեղ սևի երանգով։ Անվանումն առաջացել է 1800 թվականին Մարենգոյի մոտ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած ճակատամարտից հետո։ Որոշ տեղեկություններով հենց այդ գույնն ուներ Նապոլեոնի տաբատը, ուրիշ տեղեկությունների համաձայն՝ այդ գույնն ունեին ձեռքի արտադրության տեղական կտորները։
- Մարենգո-կլեր՝ բաց մոխրագույն։
- Նավարինսկի բոցագույն - մոխրագույնի մուգ նրբերանգը, նորաձև գույն, որն առաջացել է 1827 թվականին թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակով Նավարինսկի մոտ։ Հիշատակվում է Գոգոլի «Մեռած հոգիներ» ստեղծագործության մեջ։ Կա տեսակետ, որ այս գույնը կարմիրի երանգներից է, քանի որ հենց անվանումը՝ բոցագույն, դա է վկայում։
- Ամպագույն - ամպի գույնը
- Մոխրագույն - սևի խառնուրդը սպիտակին։ Նրբերանգները տարբեր են։
Սպիտակի ընկալման հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի. սպիտակ աղավնին խորհրդանշում է խաղաղություն, սպիտակ դրոշը՝ հաշտություն, հաճախ փրկարար է հանդիսանում սպիտակ ձիով ասպետը ևս։ Հին հույները կարծում էին, որ եթե սպիտակ շորով քնես, երազները հաճելի կլինեն։
Պատմական ու ժողովրդական տվյալներ՝ կապված սպիտակ գույնի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակը կայսրական Ռուսաստանի պետական հիմնական գույներից էր, պետական դրոշի գույնը, ինչպես և այժմ։
- Միջերկրածովյան որոշ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում սպիտակը սգո գույն է, Արևմուտքի երկրների մշակույթում՝ մաքրության խորհրդանիշ։
- Սպիտակ ամիս — մոնղոլախոս ժողովուրդների ամանորյա տոն է։
- Սպիտակ ծերուկ — երկարակեցության և պտղաբերության աստվածություն մոնղոլական բուդդայականության մեջ։
- Սպիտակ — եվրոպական երկրներում, Ճապոնիայոմ հարսանեկան շորի ավանդական գույնը։ Սպիտակ շորը անմեղության և մաքրության խորհրդանիշ է։
- Սպիտակ դրոշ — հաշտության կամ կապիտուլյացիայի միջազգային խորհրդանիշ։
- Սպիտակ պար — պար, որի ժամանակ աղջիկները, կանայք են հրավիրում տղամարդկանց։
- Սպիտակ մարդ — հաճախ այդպես են անվանում եվրոպոիդ ռասայի մարդկանց այլ ռասաների ներկայացուցիչները։
- Սպիտակ ագռավ — բնության հազվագյուտ դրսևորում։ Այդպես բնորոշում են հազվագյուտ, անսովոր հատկություններով մարդկանց՝ շրջապատի մարդկանցից կտրուկ տարբերվող։
- Սպիտակ տոմս — ժարգոնային անվանումը տեղեկանքի, որով ազատվում են բանակից[1]։
- Սպիտակ տենդ — ալկոհոլը թողնելու կամ չափաբաժինը նվազեցնելու հետևանքով առաջացող վիճակ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ և հալյուցինացիաներով։
- Սպիտակ վառարան — ռուսական վառարան խողովակով, որից տանը ծուխ չի լինում. այդտեղից էլ անունը։
- Սպիտակ Ռուսաստան — բառակապակցություն, որից առաջացել է Բելառուս երկրի անվանումը։
- Կարտ-բլանշ (բառացի ֆր.՝ սպիտակ խաղաթուղթ) — մաքուր թուղթ, որ ստորագրում է երաշխավորը՝ լիազորելով անսահմանափակ իրավունքներ, գործելու լիիրավ ազատություն։
- Սպիտակ փիղ — այս արտահայտությունը եկել է հին Սիամից։ Որպեսզի ազատվի անպիտան պալատականից, Սիամի թագավորը նրան նվիրում էր սպիտակ փիղ։ Փղին կերակրելը և պահելը շուտով սնանկացնում էին պալատականին, իսկ արքայական նվերից ազատվելն անհնար էր։ Դրանից հետո մեծ, զգալի, բայց անօգուտ ձեռքբերումը բնորոշում են «սպիտակ փիղ» արտահայտությամբ։
- Սպիտակ — եկեղեցական միջավայրում այսպես է կոչվել աշխարհիկ մարդը։
- «Սպիտակ փետուր ցույց տալ» — վախկոտություն դրսևորել։ Արտահայտությունը ծագում է աքլորակռիվներից։ Նկատվել է, որ կարմիր ու սև աքաղաղները պոկում են ավելի վախկոտ սպիտակ աքաղաղների պոչերի փետուրները։
- Ավանդաբար ԽՍՀՄ հարավային հանրապետությունների տարածքներում սպիտակ են ներկայացուցչական-պաշտոնական գործառույթով մեքենաները[2][3][4].[5]:
- Բուդդայական մանդալաներում սպիտակը համապատասխանում է կենտրոնին։
- Հասցնել սպիտակ կոփման — խիստ զայրացնել, զրկել ինքնատիրապետումից։ Արտահայտությունն առաջացել է դարբինների խոսքից. ուժեղ տաքացման ժամանակ մետաղը նախ կարմրում էր, ապա դեղնում, իսկ ամենաուժեղ տաքացման դեպքում՝ սպիտակում։
- Սպիտակ գայլ — գայլերի առաջնորդ, գայլի կերպարանքով ոգի, անտառի արքա, «գազանների տիրակալ»։
- Հարսի սպիտակ զգեստ
- Սպիտակ դրոշ
Խորհրդանշանների համակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ գույնը Մոզամբիկի պետական դրոշի վրա խորհրդանշում է խաղաղություն։
Սպիտակ գույնը արվեստում և գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղափառության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակը սրբության և աշխարհիկից հրաժարվելու, հոգու պարզության ձգտելու գույնն է։ Սա մաքրության, աստվածայինին ձգտելու խորհրդանիշն է։ Շատ սրբապատկերներում Քրիստոսի շորերը պատկերվում են սպիտակ գույնով։ «Ահեղ դատաստանում» սրբերը սպիտակ են հագած։ Սպիտակ են հագած և երեխաները սրբապատկերներում։ Ուղղափառ մշակույթում սպիտակը մարգարեների, սրբերի, հրեշտակների գույնն է։ Դարեր շարունակ թաղումները իրականացրել են սպիտակ հագած հոգևորականները։ Այդ դեպքում սպիտակը հիշեցնում է, որ մարդկությունը հարություն է առնելու հետագայում։ Ուղղափառ շատ տոներ հոգևորականները նշում են սպիտակ հանդերձով։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ բանաստեղծություն — հանգավորում չունեցող բանաստեղծություն է, բայց, ի տարբերություն ազատ բանաստեղծության, ունի որոշակի չափ՝ սպիտակ յամբ, սպիտակ անապեստ։
- «Սպիտակ հիվանդություն» — Կարել Չապեկի պիեսն է։
- «Սպիտակ գվարդիա» — Բուլգակովի ստեղծագործությունն է։
Կինոարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անապատի սպիտակ արևը» — խորհրդային ֆիլմ
- «Երեք գույն. սպիտակը» — Կշիշտոֆ Կեսլյովսկու ֆիլմը
- «Ճերմակ անուրջներ» — Ս. Իսրայելյանի ֆիլմը
Երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ ալբոմ» — The Beatles խմբի ալբոմը
Կերպարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ լռություն» — Սալվադոր Դալիի կտավը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Русский цвет. М.: Издательский Дом «Экономическая газета», 2011. С. 104
- ↑ Советского чиновника на дороге можно было узнать сразу — по чёрной «Волге» (или белой — в южных республиках)
- ↑ Чёрная-чёрная машина
- ↑ ««…партийные чиновники предпочитают ездить на черных „волгах"…»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Антонио де ла Каланча. Моральная хроника Ордена Святого Августина в Перу. Том 1., стр. 176». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.