Օ'Քեյ խանութների ցանց (Սանկտ Պետերբուրգ)
Օ'Քեյ խանութների ցանց | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և խանութների ցանց |
Ընկերության տեսակ | պետական կորպորացիա |
Հիմնադրված է | 2001 |
Վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Գլխավոր անձինք | Թոնի Դենիս Մայեր (Գլխավոր տնօրեն) |
Արդյունաբերություն | Նավահանգստի աշխատանքների կազմակերպում և ղեկավարում |
Արտադրանք | մանրածախ արևտուր |
Հասույթ | 139,4 մլդ ռուբլի (2013)[1] |
Կայք | okmarket.ru |
Մասնակից է | Q55657189?[2] և ACORT?[3] |
Ծանոթագրություններ | Կարգախոս - գերազանցելով ցանկությունները |
Okey shops Վիքիպահեստում |
Օ'Քեյ, ռուսական խանութների ցանց։ Ղեկավարվում է O’Key Group ընկերության կողմից, առևտրային համալիրները կառուցում է «Դորինդա» ընկերությունը (ընկերությունների գրասենյակները տեղակայված են Սանկտ Պետերբուրգում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օ'Քեյ գրուպի ընկերությունները հիմնադրվել և գրանցվել է Սանկտ Պետերբուրգում 2001 թ.։
Ցանցի առաջին հիպերմարկետը Սանկտ Պետերբուրգում բացվեց 2002 թ. մայիսին՝ Վիբորգսկի 3 հասցեում, «Օզյորկի» մետրոյի կայարանի հետնամասում։ Նախագիծը կազմեց Միտյուրյովա ճարտարապետական ընկերությունը։ 2003 թ. ընկերությունը հիպերմարկետի համար ստացավ «Արխիտեկտոն» մրցանակ՝ «Լավագույն շինություն» անվանակարգում[4], իսկ 2011 թվականի հունվարին փլուզվեց հիպերմարկետի տանիքը[5]։
2009 թ. նոյեմբերի 18-ին ցանցը բացեց Մոսկվայում առաջին հիպերմարկետը։
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանցի միակ անվանական սեփականատերը լյուքսեմբուրգյան O’Key Group ընկերությունն է (նախկինում՝ Dorinda Holding S.A.)[6]։
Տվյալ կազմակերպության շահառուներն են հանդիսանում Դմիտրի Կորժևը (32%), Դմիտրի Տրոիցկին (32%), Բորիս Վոլչեկը (25%), Հիլլեր Թեդերը (11%)[7]։.
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մարտից գլխավոր տնօրենն է Պատրիկ Լոնգեն, ով նախկինում զբաղեցնում էր «Աշան» ֆրանսիական խանութների ցանցի ռուսական բաժանմունքի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Օ'Քեյ գրուպի գլխավոր տնօրենն է Թոնի Դենիս Մայերը՝ «Վիմ-Բիլ-Դաննա»-ի նախկին թոփ-մենեջերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրածախ ցանցը 2012 թվականի հունվարի 1-ին միավորեց 72 հիպերմարկետ և սուպերմարկետ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Մուրմանսկում, Տոլյատիում, Տյումենում, Օմսկում և այլուր (ընդհանուր առմամբ Ռուսաստանի 19 խոշոր քաղաքներում)[6][8]։ Իր գնորդների համար O’Key Group-ը թողարկում է զեղչային պլաստիկ քարտեր։
Ցանցի եկամուտը 2008 թվականին կազմեց 50.3 միլիարդ ռուբլի (2007 թվականին՝ 30.6 միլիարդ ռուբլի), EBITDA՝ 4,7 միլիարդ ռուբլի (2,18 միլիարդ ռուբլի)[9]։
2010 թվականին եկամուտը կազմեց 82.7 միլիարդ ռուբլի (2009 թվականին, ըստ Pollyanna Capital Partners ներդրումային ընկերության, 67 միլիարդ ռուբլի)[8]։
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 25-ին ժամը 20։30-ի սահմաններում Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի 3/1 հասցեում տեղակայված հիպերմարկետի տանիքը մասնակիորեն փլուզվեց[5] Մեկ մարդ մահացավ, 14-ը՝ վիրավորվեցին[10][11]։ (հետագայում վիրավորների թիվը հասավ 17-ի)[12]։ Հարուցվել է քրեական գործ[13]։ Հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգում գործող այս ցանցի բոլոր խանութներում դադարեցվեցին աշխատանքները[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Финам.ru - Чистая прибыль "ОКей" за 2013 год по МСФО выросла на 6,4% - до 5 млрд рублей - Новости компаний
- ↑ https://www.akit.ru/portfolio/members/
- ↑ Члены АКОРТ — ACORT.
- ↑ Рухнувший гипермаркет спроектировал главный архитектор Петербурга // Карповка.нет. — 26 января 2011
- ↑ 5,0 5,1 «Фотоархив. 25 января. Обрушение кровли «Окей»». ГУ МЧС России по г.Санкт-Петербургу. 2011 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 6,0 6,1 Мария Дранишникова, Анфиса Воронина. Магазин с большим чеком // Ведомости, 06 октября 2010, № 188 (2886)
- ↑ Александра Крекнина. «О’кей» прошла посередине // Ведомости, № 207 (2725), 02 ноября 2010
- ↑ 8,0 8,1 Мария Плис, Оксана Кобзева. Окей хочет привлечь до $500 млн в ходе IPO Արխիվացված 2013-02-02 archive.today // Reuters, 26 апреля 2010
- ↑ Мария Соловиченко. «Окей» показал деньги // Ведомости, 25 мая 2009
- ↑ «Снег продавил «Окей»». Фонтанка.ru. 2011 թ․ հունվարի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «В петербургском гипермаркете рухнула крыша. Есть погибший и раненые». Newsru.com. 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Окей» засыпался». Фонтанка.ru. 2011 թ․ հունվարի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Поисковые работы на месте обрушения части кровли «О'Кея» завершены». Росбалт. 2011 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Все гипермаркеты "Окей" в Петербурге приостановили работу». ՌԻԱ Նովոստի. 2011 թ․ հունվարի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.