Թվային իրավունքներ

Թվային իրավունքներ (անգլ.՝ Digital rights), մարդու իրավունքների մի խումբ, որոնք թույլ են տալիս անհատներին մուտք գործել, օգտագործել, ստեղծել և հրապարակել թվային մեդիա, կամ մուտք գործել և օգտագործել համակարգիչներ, էլեկտրոնային այլ սարքավորումներ կամ հեռահաղորդակցության ցանցեր։ Այս եզրը հատկապես կապված է գոյություն ունեցող այն իրավունքների իրականացման և պաշտպանության հետ, ինչպիսիք են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը կամ արտահայտման ազատությունը՝ թվային նոր տեխնոլոգիաների, մասնավորապես համացանցի, համատեքստում[1]։ Համացանց մատչելիության իրավունքը օրենսդրորեն ճանաչված է մի շարք երկրներում[2]։

Մարդու իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու որոշ իրավունքներ համացանցին առնչվող են ճանաչված։ Դրանց են վերաբերվում արտահայտման, տվյալների պաշտպանության և անձեռնմխելիության, միությունների ազատությունները։ Բացի այ, նման համատեքստում ճանաչվել են նաև կրթության իրավունքը և բազմալեզվությունը, սպառողների իրավունքները, զարգացման իրավունքի համատեքստում ներուժի զարգացումը (capacity building)[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Digital freedom: the case for civil liberties on the Net». BBC News. 1999 թ․ մարտի 4. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  2. N. Lucchi, "Access to Network Services and Protection of Constitutional Rights: Recognizing the Essential Role of Internet Access for the Freedom of Expression" Արխիվացված 2013-10-21 Wayback Machine, Cardozo Journal of International and Comparative Law (JICL), Vol. 19, No. 3, 2011. Available at http://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1756243
  3. Benedek 2008, 17 November 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Library resources box

Կաղապար:Human rights Կաղապար:Internet censorship by country