Հետմահու ամուսնություն

Հետմահու ամուսնություն, սա ամուսնական միություն է, որտեղ զույգերից մեկը հանգուցյալ է։ Այն օրիանական է Ֆրանսիայում, Սուդանում և Չինաստանում։ Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայում ամեն տարի տասնյակ հարցումներ են կատարվել հետմահու ամուսնության համար, որոնցից շատերը ընդունվել են[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ կանայք ամուսնացել են զինվորների լիազորագրերով, որոնք զոհվել էին մի քանի շաբաթ առաջ։ Այս երևույթը Ֆրանսիայում սկսեցին կոչել հետմահու ամուսնություն։ Քաղաքացիական անձանց համար հետմահու ամուսնությունը ծագել է 1950-ականներին, երբ Ֆրանսիայի Ֆրեժյուս քաղաքում ճեղքվել է ամբարտակը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ։ Նրանց թվում էր Անդրե Կապրա անունով մի մարդ, ով նշանվել էր Իրեն Ժոդարտի հետ։ Ժերարդ անունով մեկը խնդրում էր Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին իրեն թույլ տալ ամուսնանալ անգամ այն ժամանակ, երբ հանկարծ ինքը մահանար։ Շուտով հետմահու ամուսնությունը Ֆրանսիայում դառնում է օրինական[2]։

Օրենսդրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեժյուսի ամբարտակի վրա տեղի ունեցած ողբերգությունից մի քանի ամիս անց Ֆրանսիայի խորհրդարանը օրինագիծ է պատրաստել, որը թույլ է տվել հետմահու ամուսնությունները։ Այդ ժամանակից ի վեր հարյուրավոր այրիներ պաշտոնապես դիմում են այսպես կոչված հետմահու ամուսնությանը։ Հետմահու ամուսնությունները Ֆրանսիայում օրինականացվել են քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածով, որն ասում է. «Հանրապետության նախագահը կարող է հարգելի պատճառներով արտոնել պսակադրության արարողությունը, եթե պսակադրվածներից մեկը մահացել է՝ նրա միանշանակ համաձայնությունը նշանակող անհրաժեշտ ձևականությունների կատարումից հետո։ Այս դեպքում, ամուսնությունը գրանցվում է հետին թվով՝ պսակադրման օրից մինչև ամուսնու մահվան օրը»[3]։

Ֆրանսիայում հետմահու ամուսնության իրավունք ստանալ ցանկացող յուրաքանչյուր մարդ դիմում է ներկայացնում Ֆրանսիայի նախագահի անունով, որն այնուհետև նրան ուղարկում է արդարադատության նախարարին և մարզային դատախազին։ Եթե զույգն ի սկզբանե պատրաստվում էր ամուսնանալ և ստացել էր հանգուցյալի ընտանիքը համաձայնությունը, այդ դեպքում դատախազը հետ է ուղարկում նախագահի դիմումը։ Ըստ վիճակագրության՝ հետմահու ամուսնության հայցման չորս դիմումատուներից մեկին մերժում են։ Ամուսնության իսկության ստուգման օրինակներն են տեղական դատարանի շենքի պատերին փակցված ամուսնության պաշտոնական հրապարակումը կամ զինվորի հրամանատարի գրավոր թույլտվությունը։ Դիմումը կարող է ներառել նաև հարգալից պատճառ, ինչպիսիք են երեխայի ծնունդը կամ հարսնացուի մահը[4]։ Հղիությունը ամուսնություն գրանցելու պատճառ կամ միտում չի կարող հանդիսանալ։ Ամուսնությունը գրանցվում է հետին ամսաթվով՝ փեսայի կամ հարսի մահվան օրով։ Եթե զույգը նշանադրվել և համաձայնության են եկել առաջիկա ամուսնության համար, հետմահու ամուսնությունը պարտադիր չէ, մասամբ այն պատճառով, որ ցանկացած, նույնիսկ ապրող զույգ, կարող է փոխել իր միտքը վերջին րոպեին։ Հետմահու ամուսնությունը կարող է խափանվել նաև վստահված անձի կողմից։ Դատավորի խնդիրն այն է, որ փաստաթղթերը պատշաճ կերպով լրացվեն։ Դատավորն իրավունք չունի վիճարկելու փաստաթղթերի իրավազորությունը։

Դիմումի քննարկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ դիմողը մատնանշի հետմահու ամուսնության դիմելու հարգելի պատճառները։ Հանրապետության նախագահը հանգամանորեն ուսումնասիրում է զույգերից մահացածի մահվան հանգամանքները։

Հետմահու ամուսնության արարողությունը Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում կինը արարողության ժամանակ կանգնում է հանգուցյալ փեսացուի լուսանկարի կողքին։ Արարողակարգում հնչում են հետևյալ խոսքերը[5]. «...մինչև մահը չբաժանի ձեզ՝ ոչ թե ապագայում, այլ՝ անցյալում»։ Արարողությունը կազմակերպող քաղաքապետը նախագահի հրամանագիրն ընթերցում է հանգուցյալի ամուսնական համաձայնության փոխարեն[6]։

Հետմահու ամուսնության պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու ամուսնությունների հիմնական պատճառը հղի հարսնացուի երեխաների օրինականացումն է։ Բացի այդ՝ նման ամուսնությունների պատճառը հիմնականում զգացմունքային դաշտն է։ Հետմահու ամուսինները սովորաբար նախընտրում են լռել իրենց ամուսնության մասին։ Սակայն վերջերս Քրիստել Դիմիչել անունով կինը նամակ է գրել Նյու Յորք Թայմս-ին՝ խնդրելով, որ ամբողջ աշխարհն իմանա այն մասին, որ մարդիկ ընտրություն ունեն ամուսնանալու իրենց կորցրած սիրելիների հետ։ Դիմիչելը այս տիպի ամուսնությունը բնութագրել է որպես հրաշալի և հայտարարել, որ «նա անցել է ամուսնության արարողության պատշաճ ոգով»։

Գույքի ժառանգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը թույլ չի տալիս ապրող ամուսնուն ստանալ ժառանգություն գումար կամ գույք։ Ենթադրվում է, որ ամուսինների միջև գոյություն չունի ընդհանուր սեփականություն։

Հետմահու ամուսնության հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու ամուսնությունից հետո ապրող ամուսինը կամ կինը ինքնաբերաբար դառնում է ամուրի կամ այրի։ Հետմահու ամուսնությունը կարող է նաև հարազատացնել փեսային կամ հարսին մահացածի ընտանիքի հետ և բարոյական բավարարվածություն առաջացնել։ Կարող է խոչընդոտ հանդիսանալ օրինական ամուսնության համար։ Հետմահու ամուսնությունները նաև ցույց են տալիս մարդու կամքը՝ կողակցի մահը հաղթահարելու համար։ Կտակը կիրառելի չէ ամուսնության այս տեսակի համար։ Սակայն այրին կարող է նպաստներ ստանալ՝ ապահովագրական արտոնությունների իրավունքով։

2009 թվականին հետմահու ամուսնության արարողություն է տեղի ունեցել Իլինոյս նահանգի Բատալիա քաղաքում՝ Էննի Հոփքինսի համար[7]։ Ամուսնական արարողությունը բաց միջոցառում էր հանրության համար և միաժամանակ դրամահավաքի ակցիա էր հանդիսանում Էննի Հոփքինսի անվան խրախուսական կրթաթոշակների հիմնադրամի համար (անվանվել է նրա անունով)։ 1987 թվականի մարտի 10-ին Մայամիից Իսահակ Վոգինյակը մահացավ սրտի կաթվածից՝ չհասցնելով ամուսնանալ իր հարսնացուի հետ։ Երկու շաբաթ անց շրջանային դատավոր Ջորջ Օրրը դատարանի քարտուղարին հրամայել է ստորագրել ամուսնական վկայական՝ Վոգինյակի անունով[8]։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի դեկտեմբերին Մուն Հին Ջինը Նյու Յուրքում վթարի է ենթարկվում և մահանում։ Մունի մահը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա իր հարսնացուի՝ բալետի պարուհի Ջուլիայի հետ որոշել էր կազմակերպել ճոխ հարսանիք։ Տղայի մահից հետո Մունի ծնողները 1984 թվականի փետրվարի 20-ին պսակադրության հետմահու արարողություն են կատարել[9]։ 1982 թվականին մահանում է կորեացի մեծ բռնցքամարտիկ Կիմ Դուկը։ Վերջինիս հարսնացուն պսակադրման արարողություն է կատարում հենց այն մարզադահլիճում, որտեղ ռինգի ժամանակ ծանր վնասվածքի պատճառով մահացել էր Կիմ Դուկը։ Այն պահին, երբ Կիմը գտնվում էր վերակաենդանացման բաժանմունքում, հարսնացուն հղի էր։ Լի Յո Միին ասել է, որ ինքը պատրաստ է եղել այրիություն պահել իր հետագա կյանքի ընթացքում, որը նվիրել է իր երեխայի դաստիարակությանը։ Կորեայում հետմահու ամուսնությունը սովորական երևույթ է՝ ամուսնանալ փեսացուի հոգու հետ, որը մահացել է պլանավորված հարսանիքից առաջ։ Ապրող ամուսինը կամ կինը կարող են ամուրիություն պահպանել մնացած կյանքի ընթացքում, սակայն այս ավանդույթը Հարավային Կորեայում ներկայումս օրինական չէ։

«Աննա Ֆրանկի օրագիրը» վեպում կա կերպար՝ Ալբերտ Դյուսեր անունով, ում իրական նախատիպը Ֆրից Պֆեֆֆերն է։ 1930-ական թվականներին Պֆեֆերը հանդիպել է Շարլոթ Քալեթին։ Նրանք ապրում էին միասին, սակայն նրանց արգելված էր ամուսնանալ[10]։ Ըստ Նյուրնբերգյան սկզբունքների՝ նրանք չէին կարող ամուսնանալ, քանի որ հարսնացուն հրեա էր։ 1937 թվականի մարտի 31-ին մահանում է Պֆեֆֆերը, և 1950 թվականին հետին ամսաթվով (1937 թվական, մարտի 31) Շառլոտան գրանցում է հետմահու ամուսնություն՝ հենց Պֆեֆֆերի հետ[11]

Հարավային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Հարավային Ամերիկայում տղամարդը սպանել էր իր հարսնացուին, իսկ հետո ինքնասպան եղել։ Ավելի ուշ՝ նրանց հետմահու ամուսնացնում են հարսի և փեսայի ընտանիքիների համաձայնությամբ, որպեսզի նրանք հասարակության մեջ և այն աշխարհում ընկալվեն որպես երջանիկ զույգ[12]։

Չինաստանում գոյություն ունի հազվագյուտ ավանդույթ է, որը կոչվում է «անմարմին ամուսնություն» կամ «ամուսնություն հոգիների համար»։

Պատճառները, թե ինչու են Չինաստանում կազմակերպվում հետմահու ամուսնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական մշակույթում խայտառակություն է չամուսնացած աղջկա հղիանալը, և նման աղջիկները խուսափում են հասարակությունից[13]։ Հետմահու ամուսնությունները Չինաստանում տոհմի շարունակություն են նշանակում։ Մահացածի կինը կարող է երեխա որդեգրել, որը կշարունակի նրա տոհմը։ Մյուս պատճառը, որին տղամարդիկ կարող են դիմել հետմահու ամուսնության, այն է, որ երազում նրանց հաճախ են այցի գալիս արու ուրվականները, ովքեր ցանկանում են ամուսնանալ։ Չինական ավանդույթի համաձայն՝ կրտսեր եղբայրներին չի կարելի ամուսնանալ այնքան ժամանակ, քանի դեռ ավագ եղբայրը չի ամուսնացել, այնպես որ երբեմն Չինաստանում հետմահու ամուսնությունները գրանցվում են ավագ եղբայրների կողմից, որպեսզի կրտսերները կարողնան ամուսնանալ։

Հարսանեկան արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն հանգուցյալի ընտանիքը հոգևորականին, ով անցկացնում է հարսանիքը, ընդունում է որպես խնամակալ։ Հաջորդ անգամ, երբ նրանք կգան խնամակալի մոտ, նրանք կարմիր ծրար են թողնում այն հույսով, որ մահացածի հարսնացուն ինչ-որ կերպ նշանով կտա իր համաձայնությունը։ Չինաստանում այս տիպի ամուսնական արարողությունը համատեղում է հարսանիքն ու թաղումը։ Փեսայի և հարսի ընտանիքները նվերներ են փոխանակում տարբեր համարժեքներով, այդ թվում՝ տորթեր, զգեստներ և փողեր։ Մահացածին հանրությանը ներկայացնելու համար սեղանին դնում են նրա նկարը։ Հարսանյաց այս արարողությունների մեծ մասն անցկացվում է նույն ավանդույթներով, ինչ ավանդական հարսանիքները։

Հետմահու ամուսնությունները Սուդանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանում ավանդույթ կա, երբ մահացածի եղբայրը նրան փոխարինում է հարսանիքին, իսկ նրա բոլոր երեխաները հետագայում համարվելու են մահացած եղբոր զավակները։ Կինը ամուսնանում է, որպեսզի շարունակի հանգուցյալ ամուսնու տոհմը։ Կինը նույնպես կարող է ամուսնանալ հանգուցյալ փեսայի հետ, որպեսզի չկորցնի ունեցվածքը։

Մորմոնները և հետմահու ամուսնությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորմոնական եկեղեցին հավատում է, որ ամուսնությունները կարող են անցկացնվել ոչ միայն «հավիտյանս հավիտենից», այլև «մինչև մահը չբաժանի» խոսքերով։ Ըստ մորմոնների՝ Հիսուսը տվեց այդ իրավունքը Պետրոս առաքյալին. «Եվ ես Ձեզ կտամ երկնքի արքայության բանալիները. և ինչը կապ ունի երկրի վրա, կապ է ունենալու նաև երկնքում, ինչը կորած Է երկրի վրա, կորած է նաև երկնքում»։ Ըստ մորմոնների՝ սա վերաբերում է երկնային կամ հետմահու ամուսնությանը։ Հաղորդությունը կարող է կազմակերպվել ինչպես հանգուցյալի, այնպես էլ ապրողի համար։ Հետմահու արարողություններ կարող են կատարվել ապրողի և հանգուցյալի համար, կամ, ինչպես ավելի տարածված դեպերքում, հանգուցյալների միջև։ Ցանկացած դեպքում՝ զույգը պետք է ամուսնանա (և՛ երկրային, և՛ երկնային կյանքում)։ Այսպիսով, այս պրակտիկան դիտվում է որպես ամուսնական կապերի ամրապնդման հետմահու արարողություն, քան թե հետմահու ամուսնություն։ Եկեղեցու վարդապետությանը մնում է անորոշ, թե ով ում հետ պետք է «հավերժ ամուսնանա»՝ բազմաթիվ ամուսինների կամ կանանց դեպքում։ Հոգևոր աշխարհում պետք է գրանցվի մեկ ամուսնություն՝ ի տարբերություն երկրային կյանքի, երբ մարդը կարող է երկու և ավելի անգամ գրանցել ամուսնություն։ Մորմոնների եկեղեցին երկնային կյանքում արգելում է բազմակնությունը։

Լևիրատը նույնպես հետմահու ամուսնական արարողություն է, երբ եղբայրը պետք է ամուսնանա հանգուցյալ եղբոր կնոջ հետ։

Լևիրատի պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն լևիրատը նպատակ ունի աջակցել այրուն և նրա երեխաներին։ Երբեմն այն դիտվում է նաև կանանց ազատության սահմանափակում։ Շատ դեպքերում էլ դիմում են լևիրատին՝ հանգուցյալի տոհմը շարունակելու համար։ Օրինակ՝ հրեական եկեղեցին լևիրատը միանգամայն օրինական է համարում։

Հետմահու ամուսնությունները գեղարվեստական գրականության և կինոյի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Սիի «Սիրահարված Պիոնին» վեպի (Նյու Յորք, Ռենդ Հաուս, 2007) գործողություններ տեղի են ունենում Չինաստանում 17-րդ դարում, որտեղ գլխավոր հերոսուհին՝ Պիոնները, մահանում է։ Հետագայում բանաստեղծը, ով ամբողջ կյանքում սիրել էր Պիոներին, ամուսնանում է նրա հոգու հետ։ Էլիզաբեթ Մակ Կրակենի «Հսկայի տունը» վեպում Պեգգի Կորտ անունով գրադարանավարը հանդիպում է տասնմեկամյա տղա Ջեյմս Սվիթին, ով տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ։ Գրադարանավարուհին սկսում է ջերմ զգացմունքներ տածել Սվիթի նկատմամբ, իսկ վերջինիս մահից հետո իրեն հռչակում է Սվիթի հետմահու հարսնացուն։ «Հարսնացուի դիակը» անիմացոին ֆիլմում տղան պատահաբար ամուսնանում է մահացած աղջկա հետ։ Երբ նա համաձայնում է խզել ամուսնությունը մահացածի հետ, նրան ասում են, որ նա պետք է թույն ընդունի և մահանա, քանի որ ամուսնական ուխտը ասում է՝ «մինչև մահը բաժանի», իսկ մահն արդեն բաժանել է ապրող ամուսնուն և մահացած կնոջը։ Չնայած նրան, որ նա համաձայնում է խմել թույն ու մեռնել, հանկարծ անսպասելիորեն հասկանում է, որ իրեն ավելի լավ է ամուսնանալ և հավերժ կենդանի պահել իր հարսնացուի անունը։ Հանգուցյալ կինն այնուհետև վերածվում է մթության մեջ թռչող թիթեռների։ «Սև ցուցակ» հեռուստասերիալում կա դրվագ հետմահու ամուսնության մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Катафалк и карета?
  2. «Новый закон: Свадебный похоронный звон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  3. Гражданский Кодекс. Статья 171.
  4. «Посмертный брак для пары, попавшей в ДТП». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  5. Будущее Франции
  6. Француженка вышла замуж за покойного жениха
  7. «Посмертное бракосочетание с любимой невестой-инвалидом». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  8. Покойнику отказано в браке
  9. «Теологические волнения в Церкви Объединения». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  10. Пегги и Голиаф
  11. Фриц Пфеффер — посмертная репутация
  12. Посмертная свадьба для парня и девушки, которую он убил.
  13. Шарлот Икельс. Родительский взгляд на важность брака.