Մահվան պատճառ
Մահվան պատճառ, իրավագիտության, բժշկության և վիճակագրության մեջ մարդու մահվան պատճառ հանդիսացող պայմանների պաշտոնական սահամանում, որը կարող է արձանագրվել մահվան վկայականում։ Մահվան պատճառը սահմանվում է դատաբժշկական փորձաքննությամբ։ Մահվան պատճառը կոնկրետ հիվանդություն կամ վնասվածք է ի տարբերություն մահվան եղանակի, որը փոքր թվով կատեգորիաներ է, ինչպիսիք են «բնական ահ», «դժբախտ պատահար» և «սպանություն», որոնք ունեն տարբեր իրավական հետևանքներ[1]։ Հիվանդությունների միջազգային դասակարգման կոդերը հաճախ օգտագործվում են մահվան եղանակի և պատճառների համակարգված գրանցման համար, ինչը հեշտացնում է վիճակագրական տվյալների հավաքագրումը և ավելի հարմար է համեմատել իրադարձությունները տարբեր իրավասություններում[2]։
Ճշգրտության խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունը, որը հրապարակվել է Քրոնիկ հիվանդությունների կանխում (Preventing Chronic Disease) ամսագրում, ցույց է տվել, որ Նյու-Յորքի բժիշկ-բնակիչների մեկ երրորդը կարծում է, որ գոյություն ունեցող փաստաթղթավորումը ճշգրիտ է, կեսը հայտնել է, որ «անհնար է գրել այն, ինչ նրանք համարում են մահվան պատճառ», վկայակոչելով այնպիսի պատճառներ, ինչպիսիք են տեխնիկական սահմանափակումները և «ինչ-որ այլ բան դնելու» հրահանգը։ Գրեթե չորս հինգերորդը հայտնել է, որ տեղյակ չէ «հավանական», «ենթադրյալ» կամ «անորոշ» սահմանումների հնարավորության մասին և 3%-ից պակաս մարդ հաղորդում է, որ մահվան վկայականում կատարվել են փոփոխություններ, լաբորատոր հետազոտությունների հակասական արդյունքների ստացումից կամ այլ տեղեկության ստացումից հետո, իսկ սիրտ-անոթային հիվանդությունները նշվում են որպես «ավելի հաճախ հանդիպող ախտորոշում, որոնց մասին հստակ նշված չի եղել »[3]։
Մահվան պատճառները երբեմն վիճարկվում են հարազատների կամ հասարակության ներկայացուցիչների կողմից, հատկապես այն դեպքերում, երբ որոշակի անորոշություն կա կամ առկա է փոխհարաբերության երկիմաստություն՝ մահվան պատճառի վերաբերյալ։ Երբեմն, նման վեճերը կարող են առաջանալ դավադրության կամ երբեմն էլ հրահրման պատճառով։
Հասարակության պատկերացումները մահվան վտանգի վերաբերյալ տարբեր պատճառներով կողմնակալությամբ է վերաբերում սեփական փորձին և ԶԼՄ-ներում լուսաբանվելուն։ «Մահվան հիերարխիա» արտահայտությունը երբեմն կիրառվում է նկարագրելու այն գործոնները, որոնք ստիպում են որոշ մահվան դեպքերի ավելի շատ ուշադրություն գրավել, քան մյուսների նկատմամբ։
Չնայած որոշ հակառակորդներ աբորտը համարում են մահվան պատճառ, ավանդական բժշկության ղեկավարությունները պտղին չեն անձնավորում, քանի որ այն կենսունակ չէ արգանդից դուրս և այդպիսով աբորտները չեն գրանցվում վիճակագրության մեջ որպես մահ[4]։
Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության նախարարությունը խոչընդոտում է նրան, որ ծերությունը նշվի որպես մահվան պատճառ, քանի որ դա չի նպաստում հանրային առողջապահությանը և բժշկական հետազոտություններին[5]։ Ծերությունը չի համարվում գիտականորեն ճանաչված մահվան պատճառ․ միշտ կա առավել անմիջական պատճառ, չնայած որոշ դեպքերում այն կարող է լինել անհայտ և հիվանդությունների շարքից որևէ մեկը լինել, որը կապված է ծերացման հետ։ Որպես անուղղակի կամ ոչ որոշիչ գործոն, կենսաբանական ծերացումը մահացության ամենամեծ պատճառն է ամբողջ աշխարհում։ Հաշվարկված է, որ ամբողջ աշխարհում մեկ օրում մահացած մոտավորապես 150,000 մարդկանցից երկու երրորդը՝ 100,000-ը մահացել են տարիքի պատճառով[6]։ Արդյունաբերական զարգացած երկրներում այս հարաբերակցությունը ավելի բարձր է և հասնում է 90%-ի[6]։
Հուզական վիճակով պայամանավորված մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա նաև հայտնի կարծիք, որ ինչ-որ մեկը կարող է լինել «մահու չափ վախեցած» կամ մահացած մենակությունից կամ կոտրված սրտից։ Վախի, ուժեղ սթրեսի կամ և՛ մեկի, և՛ մյուսի առկայությունը կարող է օրգանիզմում փոփոխություններ առաջացնել, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել մահվան։ Օրինակ, դա հնարավոր է թափառող (վագուս) նյարդի գերլարվածության դեպքում՝ կրճատելով սրտի կծկումների քանակը կապված վարքագծի հետ՝ թվացող մահվան ժամանակ (հայտնի է նաև ինչպես «մահացած խաղացող» և «մահացած ձևացող»), համարվում է փաստագրված հոգեկան մահվան պատճառներից։
Վախի կամ սթրեսի դեմ պայքարի արձագանքը («խփիր կամ փախիր» արձագանք) հակառակ ազդեցությունն ունի՝ մեծացնելով սրտի կծկումների քանակը սթրեսի հորմոնների միջոցով և կարող է առաջացնել սրտանոթային խնդիրներ (հատկապես նրանց մոտ, ովքեր արդեն ունեն նախապայմաններ)։ Սա առաջարկվող մեխանիզմ է՝ սրտի կանգի պատճառով մահացությունների քանակի աճմանը հետևելիս, որն առաջանում է երկարատև սթրեսային իրավիճակների հետևանքով, օրինակ, ահաբեկչության, ռազմական հարձակումների և բնական աղետների ժամանակ (նույնիսկ նրանց մոտ, ովքեր չեն գտնվում այդ տարածքում) և նաև փաստագրված են մահացությունների այնպիսի պատճառներ, օրինակ կողոպուտ և այլ վախ պատճառող երևույթներ, որոնք ֆիզիկական վնաս չեն հասցնում[7][8]։ Այս դեպքերում պրոքսիմալ բժշկական մահվան պատճառը, հավանաբար, գրանցվում է որպես սրտային անբավարարություն կամ թափառող նյարդի արգելակում (որը նույնպես ունի այլ պոտենցիալ պատճառներ, ինչպիսիք են մարմնի որոշակի մասերի հարվածները և նյարդային վնասները)[9]։
Մեկ հատուկ վիճակ, որը դիտվում է սուր սթրեսի հետևանքով՝ Տակոցուբո կարդիոմիոպաթիա, անվանվել է «կոտրված սրտի ախտանիշ», սակայն պարտադիր չէ, որ այն կապված լինի հարաբերությունների հետ և լինի բացասական[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cause & Manner of Death - Medical Examiner, Snohomish County, Washington
- ↑ For example: KENTUCKY COUNTY HEALTH PROFILES, 2003 APPENDIX III: CAUSE OF DEATH - ICD-10 CODES
- ↑ Wexelman, Barbara A.; Eden, Edward; Rose, Keith M. (2013). «Survey of New York City Resident Physicians on Cause-of-Death Reporting, 2010». Preventing Chronic Disease. 10. doi:10.5888/pcd10.120288. ISSN 1545-1151. PMC 3664206. PMID 23660118.
- ↑ Was Abortion the 'Leading Cause of Death' in 2018?
- ↑ «Reporting Causes of Death for the Elderly» (PDF). Oregon Health Authority. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ 6,0 6,1 Aubrey D.N.J, de Grey (2007). «Life Span Extension Research and Public Debate: Societal Considerations» (PDF). Studies in Ethics, Law, and Technology. 1 (1, Article 5). CiteSeerX 10.1.1.395.745. doi:10.2202/1941-6008.1011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Can you literally be scared to death? Science says yes». 2012 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ Ballantyne, Coco. «Can a person be scared to death?».
- ↑ healthdrip. «Vagal inhibition – Health Drip». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Is Broken Heart Syndrome Real?».